Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Հնդկաստան (հինդի՝ भारत, Բհարաթ), պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն (հինդի՝ भारत गणराज्य), երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝արդեն առաջին երկիրն է (ավելի քան 1.4 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։
Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանին, հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանին, Նեպալին և Բութանին, իսկ արևելքում՝ Մյանմային և Բանգլադեշին։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները ծովային սահման ունեն են Թաիլանդի և Ինդոնեզիայի հետ։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելին է, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանգալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։
Հնդկաստանն ունի հնագույն պատմություն և զարգացած մշակույթ...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանի ներխուժումը Հայաստան
- հունիսի 6-ի Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարի հետևանքով Դնեպրից ներքև զգալի տարածքներ են հեղեղվել։
- բուլղար գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստան» վեպը արժանացել է Բուքերյան միջազգային մրցանակի։
- հունիսի 2-ին Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշա նահանգում երեք գնացքներ են բախվել միմյանց՝ զոհվել է առնվազն 288 մարդ, մոտ 900 մարդ վիրավորվել է։
- մայիսի 31-ին իսպանական «Սևիլյան», եզրափակիչ խաղում 11-մետրանոցներով հաղթելով իտալական «Ռոմային», 7-րդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի (նկարում) հաղթող:
- մայիսի 28-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահ։
- վերջին երեք ամսում աֆրիկյան 14 երկրներում ջրհեղեղները խլել են 2156 մարդու կյանք, հազարավոր մարդիկ անհետ կորել են և վիրավորվել։
- մայիսի 5-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է COVID-19 համավարակի ավարտի մասին, այն տևել է 3 տարի 1 ամիս 24 օր։
- մայիսի 4-ին Սերբիայի Բելգրադի շրջակայքում երկու օրվա մեջ տեղի է ունեցել ևս մեկ այրունահեղ հրաձգություն, որ 8 հոգու կյանք է խլել։
- մայիսի 3-ին Սերբիայի Բելգրադ քաղաքի տարրական դպրոցներից մեկի տասներեքամյա աշակերտը կրակ է բացել աշակերտների և աշխատակիցների վրա։ Սպանվել է ինը մարդ, վիրավորվել են վեցը։
Վերջերս մահացածներ՝ Սերգեյ Ավագյան • Թինա Թըրներ • Հելմուտ Բերգեր • Գրեյս Բամբրի
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ այս տղային (լուսանկարում) որսորդները հայտնաբերել են գայլերի շրջապատում, նա իր ողջ կյանքում խոսել չի սովորել, բայց թունդ ծխող է եղել։
- ․․․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ տասնամյակից ավելի շրջանառվում է հայեցակարգ, համաձայն որի՝ առաջարկվում է ներդնել 1012 դոլար անվանական արժեքով մետաղադրամ (լուսանկարում)։
- ․․․ այս պանդոկի անվանումը վիրավորական է թվացել եկեղեցականներին, և հետագա դարերում շարունակել է հարցական մնալ։
- ․․․ Բելառուսի հեռուստատեսային աշտարակներից երեքն ավելի բարձր են, քան այդ երկրի ամենաբարձր կետը, որի բարձրությունը ծովի մակարդակից 345 մետր է։
- ․․․ նա առաջինն էր մայրցամաքում դրանով զբաղվում, և նրան դատապարտել են ազատազրկման այդ սատանայական մեղքի համար, բայց երբ բանտից դուրս է եկել՝ շատերն էին դրանով տառապում։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
298 108 հոդված |
456 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքին սիրում է Երկիրը 2023
- Հոդվածներ «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 68 թ. – ինքնասպան եղավ Հռոմի կայսր Ներոնը:
- 1672 թ. – ծնվել է Պետրոս I-ը, ռուս նշանավոր կայսր (մահ. 1725 թ.):
- 1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.):
- 1849 թ. – ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:
- 1870 թ. – մահացել է Չարլզ Դիքենսը, անգլիացի հայտնի գրող (ծն. 1812 թ.):
- 1889 թ. – Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը:
- 1976 թ. – մահացել է Դավիթ Մալյանը, հայ հանրաճանաչ դերասան (ծն. 1904 թ.):
- 1978 թ. – ծնվել է Այլին Խաչատուրյանը, լիբանանահայ երգչուհի:
