Դեֆեկտոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Դեֆեկտոլոգիա (լատ.՝ defectus - պակասություն և ․․․ լոգիա), գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է ֆիզիկական և հոգեկան պակասությամբ երեխաների զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, ուսուցման ու դաստիարակության հարցերը։

Ընդգրկում է հետևյալ հատուկ մանկավարժությունները սուրդոպեդագոգիկա (ուսումնասիրում է լսողության պակաս ունեցող երեխաների դաստիարակության և ուսուցման պրոցեսները), տիֆչոպեդագոգիկա (ուսումնասիրում է տեսողության պակասություն ունեցող երեխաների դաստիարակության և ուսուցման պրոցեսները), օլիգոֆրենուցեդագոգիկա (ուսումնասիրում է մտավոր պակասություն ունեցող երեխաների դաստիարակության և ուսուցման պրոբլեմները), լոգոպեդիա (ուսումնասիրում է խոսելու թերություն ունեցող երեխաների ուսուցման պրոբլեմները)։ Դեֆեկտոլոգիայով զբաղվում է նաև լուրջ թերությամբ (կույր-խուլ-համր, մտավոր խախտումով կույր կամ խուլ-համր և այլն) երեխաների պրոբլեմներով։ Դեֆեկտոլոգիայի մեջ է մտնում հոգեբանության այն մասը, որն ընդգրկում է երեխաների հոգեբանության ուսումնասիրությունը, ինչպես նաև սուրդոտեխնիկան և տիֆլոտեխնիկան, որը մշակում է ուսուցման տեխնիկական միջոցներ պակասությունների ուղղման, շտկման և կոնպենսացիայի համար։

Դեֆեկտոլոգիան սերտորեն կապված է հարակից գիտությունների հետ։ Անոմալ երեխաների ուսումնասիրությամբ զբաղվում են նաև իրավաբանները, բնագիտության և բժշկության աշխատողները։ Դեֆեկտոլոգիայի պրոբլեմներն են անոմալ երեխաների զարգացման բնորոշ առանձնահատկությունները, դաստիարակության և ուսուցման ուրույն պրոցեսի էությունն ու փոխադարձ կապը ընտանեկան դաստիարակության հետ, առանձին դպրոցների և հիմնարկների դաստիարակության և ուսուցմաև բովանդակությունը, միջոցների, մեթոդների կազմակերպչական յուրահատկությունները, երեխաների պակասությունների վերացումը կամ բարելավումը, հասարակական և գործնական կյանքին՝ նրանց նախապատրաստելու ուղիներն ու միջոցները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 366 CC BY-SA icon 80x15.png