Աբուզեթ (Ալաշկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուզեթ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Աբուզեթ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այլ անվանումներԱբուզետ, Աբուսեթ, Աբուզետ Վերին
Բնակչություն77 մարդ (1877)[1]
Փոստային դասիչ04600
Աբուզեթ (Ալաշկերտի գավառ) (Թուրքիա)##
Աբուզեթ (Ալաշկերտի գավառ) (Թուրքիա)

Աբուզեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում, Շառիան գետի ձախ ափին։

Գյուղը նախկինում գտնվելիս է եղել Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում։ 1877 թվականին ուներ 77 բնակիչ՝ կիսաքոչվոր անասնապահ քրդեր։ 1877-1878 թվականին գյուղն ուներ շուրջ 70 տուն քուրդ բնակիչ։ Բնակչության զբաղվածությունը անասնապահությունն էր։

Աբուզեթում պահպանվել են հին հայկական խաչքարեր ու գերեզմանաքարեր։ Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա մնացել են միջնադարյան հայկական Աբուզեթ բերդի ավերակները։ Բերդն ունեցել է կրկնակի (ներքին և արտաքին) պարիսպներ, ընդարձակ մթերանոցներ, ջրամբարներ և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45