Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդանիշ

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր, տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 28-ին։ Սա նաև աշխատավայրում զոհված կամ վնասվածքներ ստացած աշխատողների հիշատակի միջազգային օրն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա պատմությունը սկսվել է 1989 թվականից, երբ արհմիություններն ու աշխատողները «զոհված աշխատողների հիշատակի օր» են անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ ի հիշատակ նրանց, ովքեր տուժել կամ զոհվել են աշխատավայրում։ Տասը տարի անց մոլորակի ավելի քան 100 երկրում անցկացվել են ակցիաներ և միջոցառումներ, որոնք ուղղված են մարդկանց և պաշտոնյաների ուշադրությունը աշխատանքի պաշտպանության հետ կապված տարբեր խնդիրների վրա հրավիրելուն[2]։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, պաշտոնապես սահմանելով այդ օրը, նպատակ ուներ ուշադրություն հրավիրել խնդրի մասշտաբների վրա։ Կազմակերպության տվյալներով՝ աշխատավայրում օրական 5-6 հազար մարդ է մահանում, ընդ որում՝ ամեն տարի այդ թիվն ավելանում է մոտավորապես 10%-ով[3]։ Հաճախ են հանդիպում նաև այն դեպքերը, երբ այդ զոհերը կապված են գործատուի՝ անվտանգության տեխնիկայի մասնակի կամ ամբողջական անտեսման հաշվին արտադրության ծախսերը խնայելու ցանկության հետ[3]։

ԱՄԿ-ն երբեք չի ընդունել գործատուի համար հարմար այն պնդումը, որ արտադրության և մասնագիտական հիվանդությունների դժբախտ պատահարները «աշխատանքի անբաժանելի մասն են»։

Օրվա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018՝ «Աշխատանքի պաշտպանություն․ խոցելի են հատկապես երիտասարդ աշխատողները»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bwint.org/default.asp?Index=2181&Language=RU Արխիվացված 2016-03-04 Wayback Machine BWI: Международный день памяти рабочих — 28 апреля 2009 года] {Wayback|url=http://www.bwint.org/default.asp?Index=2181&Language=RU Արխիվացված 2016-03-04 Wayback Machine |date=20160304071514 }}
  2. Всемирный день охраны труда — 28 апреля. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  3. 3,0 3,1 http://redday.ru/spring/04/28.asp Արխիվացված 2018-12-09 Wayback Machine 28 Апреля. Всемирный день охраны труда. Праздник каждый день. RedDay.RU]{Недоступная ссылка|date=Сентябрь 2019 |bot=InternetArchiveBot }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]