Բելուջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆղանստանաբնակ բելուջներ

Բելուջներ (ինքնանվանումը՝ բալուչ, բալոչ, Կաղապար:Lang-bal), ժողովուրդ։

Բնակեցնում են Պակիստանի մի մասը (Բելուջստանը, Սինդ նահանգի արևմտյան և Փենջաբ նահանգի հարավ-արևմտյան գավառները)։ Ապրում են նաև Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում։ Ընդհանուր թիվը 2013 թվականի տվյալներով՝ մոտ 10 միլիոն[1]։

Բելուջները սունի մուսուլմաններ են, լեզուն բելուջերենն է (բալոչի), պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզուների հյուսիս-արևմտյան լեզվախմբին։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և երկրագործությամբ։ Առաջին անգամ հիշատակվում են արաբ աշխարհագիրների մոտ, IX– X դդ․, երբ բնակվում էին Կրմանում (Իրանի հարավ-արևելք) և Սեիստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iran Minorities 2: Ethnic Diversity». The Iran Primer. United States Institute of Peace. սեպտեմբեր, 2013.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 378