Բուլղարահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուլղարահայ երաժշտություն, Բուլղարիայի հայ համայնքի երաժիշտներ ու երգահաններ, որոնք ստեղծագործել են Բուլղարիայի տարածքում՝ զարգացնելով հայկական ազգային կամ տեղական երաժշտությունը՝ երգի, պարի և նվագակցության ասպարեզներում։

19-րդ դարի վերջից հայտնի են «Դայլայլիկ» և «Մեղեդի» (Պլովդիվ), Վահան Մանուելյանի, Բարսեղ Կանաչյանի (Վառնա), «Կոմիտաս» (Ռուսե), «Քնար», «Երևան» (Սոֆիա) և այլ երգչախմբեր։ Դիրիժոր և կոմպոզիտոր Նաթան Ամիրխանյանը Սոֆիայի օպերային թատրոնի (նաև՝ դիրիժոր), Վառնայի «Գուսլա» երաժշտական ընկերության հիմնադիրներից է, գրել է օպերաներ։ Ճանաչված են Նաև կոմպոզիտոր Սարգիս Բալթայանը, դաշնակահարուհիներ Զարուհի Սարյանը, Հերմինե Ասատուրը, Մալվինա Խաչատրյանը, ջութակահարներ Ստեփան Խանջյանը, Հայկաշոտ Աղասյանը, դիրիժոր Վիլի Կազասյանը, թավջութակահարուհի Սեդա Բալթայանը, երգչուհիներ Ալիս Բաղդասարյանը, Բեատրիս Բոյաջյանը, Մարի Գրիգորյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։