Գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գվարդիա (իտալ.՝ guardia), զորքերի ընտրանի, արտոնյալ մաս, որի գլխավոր պարտականությունը թագավորի անձի պահպանությունն էր։ Գոյություն է ունեցել դեռևս ստրկատիրության շրջանում, առավելապես հայտնի է եղել Պարսկաստանում («անմահների» զորագունդ) ն Հռոմում (վարձու թիկնազոր)։ Հայաստանում նման դեր են կատարել թագավորի «Թիկնապահ գունդը» «Արքունի գունդը» կամ «Ոստան գունդը» (գնդի զինվորները կոչվում էին ոստանիկներ)։ «Գվարդիա» տերմինն առաջացել է Իտալիայում 12-րդ դարում (գվարդիա էր պետական դրոշը պահպանող ընտրյալ ջոկատը)։ Արևելքի երկրներում միջին դարերում գվարդիաի դերը կատարում էին թիկեապահները, վարձու զինվորների կամ ստրուկների ընտիր զորամասերը։ Սրանք կարևոր դեր էին խաղում քաղաքական կյանքում և բազմիցս պալատական հեղաշրջումներ են կատարել։ Ֆրանսիայում գվարդիան առաջացել է 15-րդ դարում, Անգլիայում, Շվեդիայում և Պրուսիայում՝ 17-րդ դարում։

Ներկայումս գվարդիաներ գոյություն ունեն բազմաթիվ պետություններում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա և այլն)։ Նրանք պահպանում են թագավորի կամ նախագահի անձը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 186