Դատավարության մասնակիցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն Բոնապարտի դատավարությունը (1870)

Դատավարության մասնակիցներ, դատավարությունում իրենց կամ ուրիշի օրինական շահերի պաշտպանությամբ հանդես եկող անձինք։ Քրեական դատավարությունում դատավարության մասնակիցներ են համարվում մեղադրյալը, պաշտպանը, տուժողը, քաղաքացիական հայցվորն ու պատասխանողը, հասարակական մեղադրողն ու հասարակական պաշտպանը։

Քաղաքացիական դատավարությունում դատավարության մասնակիցներն կարող են լինել կողմերը, երրորդ անձինք, պետական կառավարման մարմինները, կազմակերպություններն ու առանձին քաղաքացիներ։ Դատավարության ակտիվ մասնակիցներ են դատարանն ու դատախազը։ Դատավարության մասնակիցներ դառնալու հիմքը քրեական դատավարությունում դատաքննչական մարմինների որոշումն է քաղաքացիական դատավարությունում դատավարության մասնակիցներ են դառնում հայց հարուցելու կամ հարուցված հայցի հիմքով պատասխանատվություն կրելու հետևանքով։ Դատավարության մասնակիցներն ունեն լայն լիազորություններ, կարող են ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ, ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել ապացույցների հետազոտմանը, բացարկ հայտնել, գանգատ տալ դատախազի, դատարանի (քրեական և քաղաքացիական դատավարությունում) հետաքննություն կատարող անձի, քննիչի գործողությունների ու որոշումների (քրեական դատավարությունում) դեմ։

Դատավարության մասնակիցնիերի այս և մյուս իրավունքները պայմանավորված են գործի նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի ունեցած շահագրգռվածությամբ։ Այսպես, մեղադրյալըն իրավունք ունի իմանալու, թե ինչում է մեղադրվում, առաջադրված մեղադրանքի առթիվ ցուցմունք տալ, ունենալ պաշտպան, հանդես գալ վերջին խոսքով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309