Դեպրեսանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպրեսանտներ ( լատին․՝ depressio, ճնշվածություն), նյութեր հոգեկան գրգռվածությունը[1] ճնշող, իջեցնող[2] և զսպող, այսինքն կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը[3] կամ շնչառական համակարգի[4], նույնիսկ եթե դա նրանց գործունեության հիմնական կողմը չէ։ Բավարար չափաբաժինը առաջացնում է լարվածության թուլացում և արգելակում[3]։ Ոչ թե հակադեպրեսանտներն են ունենում հակառակ ազդեցությունը, ինչպես կարող է ենթադրել անունից, այլ հոգեսթիմուլանտները։

Դեպրեսանտները կարելի է օգտագործել անհանգիստ նևրոզի,ընդհանրացված անհանգստության խանգարման, սոցիոֆոբիայի, խուճապի հարձակումների, անքնության,ցնցումների, դեպրեսիայի ժամանակ։ Դեպրեսանտները կարող են իջեցնել արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախությունը,քնկոտությունը,ատաքսիան, սեդացիան, ցավազրկումը, հիպովենտիլացիոն համախտանիշը,ամնեզիան,ճանաչողական դեֆիցիտը, դիսսոցիացիան կամ էյֆորիան նաև մկանները հանգստացնող և հակաէպիլեպտիկ ազդեցություն, դրանք դեղատոմսով տրամադրվող դեղեր են։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական նյարդային համակարգի վրա հանգստացնող/հիպնոտիկ ազդեցություն է ունենում դեպրեսանտները[2] (այդ թվում բենզոդիազեպիններ[2], բարբիթուրատներ[2][4]), օփիոիդներ[2] (ներառյալ օփիատները[4]), նեյրոէլպտիկ դեղամիջոցներ[2], ալկոհոլ[2], անզգայացնող միջոցներ[4], հանգստացնողներ։

Երբեմն դեպրեսանտների խմբում ներառում են հակաթրտամիններ,որոնք ճնշող ազդեցություն են ունենում նեյրոնների անոմալ ակտիվության վրա։

Կապված դեպրեսանտների ընդունման հետ հոգեկան խանգարումները դասակարգվում է hիվանդությունների միջազգային դասակարգման մեջ։

  • F10 - ալկոհոլ
  • F11 - օփիոիդներ
  • F13 -հանգստացնող կամ հիպնոտիկ միջոցներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Депрессанты». Толковый словарь иностранных слов Л. П. Крысина. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Термины по вопросам, связанным с зависимостью от алкоголя, наркотиков и других психоактивных веществ - депрессант» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  3. 3,0 3,1 Р. Комер. «Депрессант». Общая психология:глоссарий. Национальная психологическая энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Медицинский словарь - Депрессант». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.