Դինա Սանիչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Սանիչար
Դիմանկար
Ծնվել է1866
Մահացել է1894
 Dina Sanichar Վիքիպահեստում

Դինա Սանիչար (անգլ.՝ Dina Sanichar, 1866 - 1894), վայրի տղա Հնդկաստանում։ Մի խումբ որսորդներ նրան հայտնաբերել են գայլերի շրջապատում Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Բուլանդշահր շրջանում 1867 թվականի փետրվարին[1] մոտ վեց տարեկան հասակում[2][3][4][5]։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Սանիչարը հայտնաբերվել է Բուլանդշահրի շրջանի քարանձավում և բերվել տեղի շրջանի մագիստրատ և կոլեկցիոներ Ուիլյամ Լոուի մոտ[6][7]։ Լոուն այնուհետև Սանիչարին ուղարկել է Ագրայի Սեկունդրա որբանոց[6][8]։  

Որբանոցում նրան տվել են «Սանիճար» անունը[9], քանի որ նա ժամանել է շաբաթ օրը[10]։ Հաղորդվում է, որ երբ նրան մանկատուն են բերել, նա քայլել է չորս ոտքերի վրա և սնվել է հում մսով[11]։ Նա գայլի ձայներ է հանել[3]։ Դինա Սանիչարը շարունակել է ապրել մարդկանց մեջ ավելի քան քսան տարի, բայց այդպես էլ չի սովորել խոսել և առողջական լուրջ խնդիրներ է ունեցել ողջ կյանքում[4][12]։ Սանիչարը թունդ ծխող է եղել[13]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է տուբերկուլյոզից 1895 թվականին[9]։ Ամենայն հավանականությամբ Ռադյարդ Քիփլինգը Սանիչարի պատմությունն է օգտագործել Մաուգլիի կերպարի համար «Ջունգլիների գրքում»[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kaul, Ikbal (1978 թ․ հոկտեմբերի 15). «During the last century, nearly 50 cases of wolf children reported in India». India Today (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  2. Degregory, Lane (2008 թ․ օգոստոսի 3). «Feral children through the ages». www.tampabay.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  3. 3,0 3,1 Mathur, Priyanshi (2018 թ․ դեկտեմբերի 10). «Meet The Real-Life Mowgli – Dina Sanichar Who Was Raised By A Pack Of Wolves». IndiaTimes (Indian English). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  4. 4,0 4,1 Malson, Lucien (1972). Wolf children and the problem of human nature. New York and London: Monthly Review Press. էջ 45. ISBN 9780902308244.
  5. Ferris, George C. (1902 թ․ հունիսի 3). Sanichar the Wolf-Boy of India (PDF). New York City. էջ 20.
  6. 6,0 6,1 Notes and Queries (անգլերեն). Oxford University Press. 1886. էջ 178.
  7. Ha, James C.; Campion, Tracy L. (2018). Dog Behavior: Modern Science and Our Canine Companions (անգլերեն). Academic Press. ISBN 978-0-12-816746-5.
  8. «Wolf boys». North British Advertiser & Ladies' Journal. 1885 թ․ սեպտեմբերի 5. էջ 3.
  9. 9,0 9,1 «Legendary wildlife conservators and jungle lore». The Statesman (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Real story of Mowgli Netflix Movie: Who was Mowgli. The Jungle Book character & how did it inspire Netflix's 2018 Hindi movie Mowgli». GQ India (Indian English). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  11. Wyness, Michael (2018 թ․ հունիսի 27). Childhood, Culture and Society: In a Global Context (անգլերեն). Sage. ISBN 978-1-5264-2250-7.
  12. Zingg, Robert M. (1940). «Feral man and extreme cases of isolation». The American Journal of Psychology. 53 (4): 487–517. doi:10.2307/1417630. JSTOR 1417630.
  13. Malson, Lucien (1972). Wolf Children (անգլերեն). NYU Press. ISBN 978-0-85345-264-5.
  14. Sorabji, Caroline (1904). The Wide World Magazine: An Illustrated Monthly of True Narrative, Travel, Customs, and Sport (անգլերեն). George Newnes. էջ 38.