Հոգեբանական խորհրդատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեբանական խարհրդատվություն, կիրառական հոգեբանության ոլորտ, հոգեբանական օգնության տեսակ, որն առանձնացել է հոգեթերապիայից։ Ըստ Ռիչարդ Նելսոն-Ջոնսի, հոգեբանական խորհրդատվությունը հանդիսանում է օգնող հարաբերությունների տեսակ[1]։ Հոգեբանական խորհրդատվության մեկ հանդիպումը տեղի է ունենում այցելուի և խորհրդատուի միջև զրույցի ձևով։ Այդ զրույցի ընթացքում այցելուն պատմում է իր և իր խնդրի մասին։ Հոգեբանն իր հերթին լսում է այցելուին՝ փորձելով հասկանալ խնդրի էությունը, պարզեցնել այն ինչպես իր, այնպես էլ այցելուի համար[2]։

Նպատակ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հոգեբանական խորհրդատվության վերջնանպատակը սովորեցնել այցելուներին նրան, որ իրենք կարողանան օգնել իրենց և արդյունքում իրենք դառնան իրենց խորհրդատուն։ Հոգեբանական տարբեր դպրոցների տեսաբանների կողմից առանձնացվում են ընդհանուր մի քանի համըդհանուր նպատակներ՝

  • Նպաստել այցելուի վարքի փոփոխությանը, որպեսզի այցելուն կարողանա ապրել ավելի արդյունավետ, ունենա կյանքից բավարարվածության զգացում՝ անկախ որոշակի անխուսափելի սոցիալական սահմանափակումներց,
  • Զարգացնել կյանքի դժվարությունների հաղթահարման հմտություններ,
  • Աջակցել կենսական կարևորություն ունեցող որոշումների կայացմանը (ինքնուրույն որոշումներ, ժամանակի և էներգիայի բաշխում, ռիսկային գործողության հետևանքների գնահատում,սթրեսների հաղթահարում)
  • Միջանձնային հարաբերություններ կայացնելու և պահպանելու հմտությունների ձևավորում և զարգացում,
  • Մարդու պոտենցիալի բացահայտում, ներուժի զարգացման հնարավորություն։

Չնայած համընդհանուր նպատակներին՝ հիմնական հոգեբանական դպրոցներն ունեն նպատակների տարբեր հասկացում՝

Հոգեբանական դպրոց Նպատակ
Հոգեվերլուծություն Դուրս մղված անգիտակցական նյութը բերել գիտակցություն, օգնել այցելուի կողմից նախկին փորձի վերարտադրմանը, դուրս մղված կոնֆլիկտների վերլուծություն
Ադլերյան թերապիա Այցելուի կյանքի նպատակների վերափոխում, սոցիալապես ն՛անակալի նպատակների ձևավորում, սխալ դրդապատճառների շտկում, հավասարության զգացման ձեռքբերում
Վարքային թերապիա Ոչ ադեկվատ վարքի շտկում և արդյունավետ վարքի ուսուցում
Ռացիոնալ-հուզական թերապիա Վերացնել կյանքի նկատմամբ այցելուի «ինքնակործան մոտեցումը» և օգնել, որ ձևավորվի հանդուրժող և ռացիոնալ մոտեցում,
Այցելուակենտրոն թերապիա Բարենպաստ խորհրդատվական կլիմայի ստեղծում, որը կնպաստի ինքնաճանաչմանը, այցելուի փորձի հանդեպ բաց լինելու, ինքնավստահության, սպոնտանության խրախուսում
Էքզիստենցիալ թերապիա Օգնել, որ այցելուն գիտակցի իր ազատությունն ու հնարավորությունը, ընդունի իր հետ կապված իրադարձությունների պատասխամատվությունը, ճանաչի և հայտնաբերի իր ազատությանը խոչընդոտող գործոնները։

Հաճախ տեղի է ունենում նպատակների վերաձևակերպում խորհրդատվության ընթացքում՝ այցելուի հետ փոխազդեցության ընթացքում։ Նպատակի իրականացումը կախված է այցելուի պահանջմունքներից և սպասումներց։ Այդ պատճառով անհրաժեշտ է հենց սկբզից հասկանալ և կոնկրետացնել այցելուի ակնկալիքները։ Խորհրդատվության գործընթացը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծում՝

  • Խնդրի կոնկրետացում,
  • Այցելուի ինֆորմացում իր խնդրի, նրա դրսևորման իրական աստիճանի մասին,
  • Անձի ուսումնասիրություն,
  • Հոգեկանխարգելում,
  • Հմտությունների և գիտելիքների ձևավորում։

Խորհրդատվական կոնտակտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջերսը գտնում էր, որ անձի դրական փոփոխություններին նպաստող պայմաններն են՝

  • Երկու անձիք գտնվում են հոգեբանական կոնտակտում,
  • Այցելու՝ հոգեբանական խնդրով,
  • Խորհրդատու, ով գտնվում է ակտիվ շփման մեջ,
  • Խորհրդատուն ունի անպայման հարգանքի զգացում այցելուի նկատմամբ,
  • Ապրումակցում այցելուի նկատմամբ,
  • Էմպաթիկ հասկացումը և անպայման հարգանքը այցելուին փոխանցում են նույնիսկ մինիմալ արտահայտման պարագայում։

Հոգեբանական խորհրդատվության և թերապիայի կարևոր բաղադրիչ է այցելուի և խորհրդատուի միջև վստահելի կոնտակտը՝ հիմնված անպայման հարգանքի, էմպաթիայի, անկեղծության վրա։ Ընդ որում, խորհրդատվական կոնտակտը հատուկ է, որը տարբերվում է ընկերական կամ սիրային հարաբերություններից։ Թերապևտիկ կոնտակտի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է խորհրդատուն տարբերում ինտիմ-թերապևտիկ և ինտիմ-անձնային հարաբերությունները։ Չնայած հուզական հագեցվածության խորհրդատվական կոնտակտն անհամաչափ է.միայն այցելուն է բացահայտում իր անձնական կյանքի տարբեր կողմերը։ Խորհրդատվական կոնտակը տարբեր ձևով է սահմանվում գրականության մեջ։ Որոշ աղբյուրներում այն սահմանվում է որպես յուրահատուկ դինամիկ գործընթաց, որի ժամանակ մի մարդը (խորհրդատուն) մյուսին (այցելուին) օգնում է օգտագործել սեփական ներքին ռեսուրսները դրական ուղղությամբ տանելու և պոտենցիալն ու հնարավորություններն ակտիվացնելու նպատակով։ Այլ աղբյուրներում խորհրդատվական կոնտակտը սահմանվում է որպես դիրքորոշումներ և զգացմունքներ, որոնք խորհրդատվության մասնակիցներն ունենում են մեկը մյուսի նկատմամբ, դրանց արտահայտման եղանակները։ Խորհրդատվական կոնտակտը բնութագրվում է հուզական հագեցվածությամբ (այն ավելի շատ հուզական է, քան կոգնիտիվ), ինտենսիվությամբ՝ հարաբերությունների և ապրումների փոխանակությամբ, դինամիկությամբ՝ կոնտակտի յուրահատուկ լինելը տարբեր այցելուների պարագայում, գաղտնիությամբ։ Թերապևտիկ կոնտակտի բնույթը կախված է խորհրդատուի տեսական կողմնորոշմամբ.

Հոգեբանական դպրոց Խորհրդատվական կոնտակտ
Հոգեվերլուծություն Թերապևտը պահպանում է անձնային անանունությունը, որպեսզի այցելուն կարողանա ազատ պրոյեկտել իր զգացմունքները։ Ուշադրություն է դարձվում դիմադրության նվազեցմանը, որն առաջ է գալիս այցելուի տրանսֆերային ռեկցիաների վերլուծության ժամանակ։ Թերապևտը մեկնաբանում է այցելուի կողմից ներկայացվող նյութը և ձգտում է այցելուին սովորեցնել ներկայի վարքը ) անցյալի իրադարձությունների հետ
Ադլերյան հոգեթերապիա Ընդգծվում է այցելուի և խորհրդատուի միջև պատասխանատվության կիսումը, վստահությունն ու հարգանքը, դիրքերի հավասարությունը
Վարքային թերապիա Խորհրդատուն հանդիսանում է ակտիվ և դիրեկտիվ կողմ, իրականացնումէ ուսուցչի, մարզիչի դեր՝ փորձելով այցելուին սովորեցնել առավել արդյունավետ վարքի։ Անձնային հարաբերությունների փոխարեն այցելուի և խորհրդատուի միջև ձևավորվում են աշխատանքային հարաբերություններ։
Ռացիոնալ-հուզական թերապիա Խորհրդատուն իրականացնում է ուսուցչի, իսկ այցելուն՝ աշակերտի դեր։ Խորհրդատուի և այցելուի անձնային հարաբերություններին նշանակություն չի տրվում։ Խորհրդատուն այցելուին դրդում է իր խնդիրների հասկացմանը և այդ հասկացման հիման վրա սեփական վարքի փոփոխմանը։
Այցելուակենտրոն թերապիա Խորհրդատվական կոնտակտը հանդիսանում է խորհրդատվական գործընթացի էությունը։ Հատկապես ընդգծվում է անկեղծությունը, ջերմությունը, հարգանքը, ապրումակցումը։ Խորհրդատվական կոնտակտի ժամանակ յուրացրած հմտությունների տեղափոխություն այլ հարաբերությունների վրա։
Էքզիստենցիալ թերապիա Խորհրդատուի հիմնական խնդիրը աուտենտիկ կապի ստեղծումն է։ Հարաբերվելով խորհրդատուի հետ՝ այցելուն բացահայտում է իր յուրահատկությունը։ Այցելուի և խորհրդատուի միջև հարաբերությունները դիտարկվում են որպես «մարդ-մարդ» հարաբերություններ, որոնք ընթանում են երկու հավասար մարդկանց միջև «այստեղ և հիմա»։ Խորհրդատվական կոնտակտի ժամանակ փոխվում է ինչպես խորհրդատուն, այնպես էլ այցելուն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кочюнас, Римантас (польск.)русск.. Основы психологического консультирования. — Москва: Академический проект, 1999. — 240 с. — (Библиотека психологии, психоанализа, психотерапии).
  • Немов, Р. С. (1999). Основы психологического консультирования: Учеб. для студ. педвузов. М.: Гуманит. изд. центр ВЛАДОС.
  • Линде Н. Д (2010) Психологическое консультирование: Теория и практика: Учеб. пособие для студентов вузов-М: Аспект Пресс-255с.
  • Теория и практика консультирования = The Theory and Practice of Counselling. — СПб.: Питер, 2001. — 464 с. — (Золотой фонд психотерапии)
  • Gerald, C. (2011). Theory and practice of counseling and psychotherap

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Теория и практика консультирования = The Theory and Practice of Counselling. — СПб.: Питер, 2001. — 464 с. — (Золотой фонд психотерапии).
  2. Немов, Р. С. (1999). Основы психологического консультирования: Учеб. для студ. педвузов. М.: Гуманит. изд. центр ВЛАДОС.