Միջնադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնադարում կառուցվում էին պարսպապատ բերդեր և քաղաքներ, ինչպես օրինակ միջնադարյան Անին։

Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը) սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում։ Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով։ Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը։ Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի։

Բնակչության նվազումը, ապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում։ Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանում, ներառյալ տարբեր գերմանական ժողովուրդների, ձևավորեցին նոր թագավորություններ քայքայված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Յոթերորդ դարում Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ, անցան Օմայյան խալիֆայության տիրապետությանը, որը իսլամական կայսրություն էր, որն իր տարածքները նվաճել էր Մուհամմադ մարգարեի հետևորդների գլխավորությամբ։ Չնայած տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ հասարակության մեջ և քաղաքական կառուցվածքում, Դասական Անտիկ դարաշրջանից անցումը դեռ չէր ավարտվել։ Դեռևս Բյուզանդական կայսրությունը մնում էր հզոր տերություն։ Կայսրության իրավունքի կոդը` Կորպուս յուրիս ցիվիլիսը կամ «Հուստինիանուսի կոդը» վերահայտնաբերվեց Հյուսիսային Իտալիայում 1070 թվականին և լայնորեն կիրառվեց Միջնադարում։ Արևմուտքում շատ թագավորություններ պահպանեցին հռոմեական ինստիտուտները։ Շարունակվեցին բազմակրոն եվրոպացիների քրիստոնեացման գործընթացները։ Ֆրանկները, 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին Կարոլինգների ժամանակ հիմնադրեցին Կարոլինգյան կայսրությունը։ Այն ներառում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, սակայն հետագայում անկում ապրեց բազմաթիվ քաղաքացիական պատերազմների և արտաքին թշնամու ներխուժումների արդյունքում։ Արտաքին թշնամիներն էին վիկինգները հյուսիսից, Հոները արևելքից և Սարակինոսները հարավից։

Բարձր միջնադարի ժամանակ, որը սկսեց 1000 թվականից հետո, Եվրոպայի բնակչությունը սկսեց աճել նոր տեխնոլոգիական և գյուղատնտեսական նորամուծություններից հետո, ինչին նպաստեց նաև կլիմայի տաքացումը։ Զարգացում ապրեց կալվածատիրությունը, որի ժամանակ հողը պատկանում էր կալվածատերերին և գյուղացիները նրանց վարձու աշխատողներն էին, և ֆեոդալիզմը։ Խաչակրաց արշավանքները սկսվեցին 1095 թվականին, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները նպատակ ունեին ազատել Սուրբ Երկիրը մուսուլմաններից։ Թագավորները դարձան կենտրոնացված ազգային պետությունների ղեկավարներ, մեծացնելով հանցագործությունները և բռնությունները։ Ինտելեկտուալ կյանքը նշանավորվեց Սխոլաստիկայի, փիլիսոփայության ճյուղ, որը ենթարկվում էր աստվածաբանությանը, և համալսարանների հիմնադրմամբ։ Թովմա Աքվինացու տեսությունը, Ջոտտո դի Բոնդոնեի նկարները, Դանթեի և Չոսերի պոեմները, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը և տաճարների Գոթական ճարտարապետությունը Բարձր միջնադարի գլխավոր ձեռքբերումներից էին։

Ուշ միջնադարը նշանավորվեց որոշ դժվարություններով, ներառյալ սովը, համաճարակը և պատերազմը, ինչի արդյունքում զգալիորեն նվազեց Եվրոպայի բնակչությունը։ Միայն 1347-ից 1350 թվականներին Սև մահը սպանեց եվրոպացիների մոտ մեկ երրորդին։ Վեճերը, հերետիկոսությունը և Կաթոլիկ եկեղեցու պառակտումը զուգորդվեց ներպետական հակամարտությամբ, քաղաքացիական պայքարով և թագավորությունների տարածքներում գյուղացիական ապստամբություններով։ Եվրոպայի հասարակության մեջ մշակութային և տեխնոլոգիական զարգացումները սկիզբ դրեցին վաղ ժամանակակից ժամանակաշրջանին։

Տերմինագիտություն և ժամանակաշրջանների բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը[1]։

Միջնադարյան գրողները իրենց հերթին պատմությունը բաժանել են ժամանակաշրջանների, ինչպիսիք են «Վեց դարաշրջանները» կամ «Չորս կայսրությունները» և համարում էին, որ իրենց ժամանակաշրջանը վերջինն է աշխարհի կործանումից առաջ[2]։ Երբ խոսում էին իրենց ժամանակաշրջանի մասին, այն անվանում էին «ժամանակակից»[3]։ 1330-ական թվականներին հումանիստ և բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան նախաքրիստոնեական ժամանակաշրջանը կոչում էր antiqua (կամ «հին») և քրիստոնեական ժամանաշրջանը` nova (կամ «նոր»)[4]։ Լեոնարդո Բրունին առաջին պատմաբանն էր, ով պատմությունը բաժանեց երեք ժամանակաշրջանի իր Ֆլորենցիայի ժողովրդի պատմություն (1442) աշխատության մեջ[5]։ Բրունին և ավելի ուշ ծնված պատմաբանները պնդում էին, որ Իտալիան վերափոխվել է Պետրարկայի ժամանակաշրջանից և այդ պատճառով ավելացրեցին ևս մեկ ժամանակաշրջան նախկին երկուսին։ «Միջնադար» տերմինը առաջին անգամ լատիներենով գործածվել է 1469 թվականին որպես media tempestas կամ «միջին եղանակներ»[6]։ Սկզբնական ժամանակ կային շատ ձևեր, ներառյալ medium aevum կամ «միջին դար», առաջին անգամ նշվել է 1604 թվականին[7] և media saecula կամ «միջին դարեր», առաջին անգամ նշվել է 1625 թվականին[8]։ Պատմության բաժանումը երեք ժամանակաշրջանների դարձավ ստանդարտ, երբ 17-րդ դարի գերմանացի պատմաբան Կրիստոֆ Կելլարիուսը բաժանեց պատմությունը երեք ժամանակաշրջանի` Հին, Միջին և Նոր[8]։

Միջնադարի մեկնարկային կետ է համարվում հիմնականում 476 թվականը[9], որն առաջին անգամ օգտագործել է Բրունին[5]։ Ընդհանուր Եվրոպայի համար հաճախ համարվում է, որ Միջնադարը վերջանում է 1500 թվականին[10], սակայն չկա միասնական համաձայնություն ավարտի տարեթվի վերաբերյալ։ Հաճախ ավարտի տարեթիվ է համարվում այնիպիսի նշանակալի իրադարձություններ, ինչպիսիք է Քրիստափոր Կոլումբոսի առաջին ճանապարհորդությունը Ամերիկա 1492 թվականին, Կոստանդնուպոլսի անկումը 1453 թվականին կամ Բողոքականների ռեֆորմացիան 1517 թվականին[11]։ Անգլիացի գիտնականները հաճախ օգտագործում են 1485 թվականի Բոսֆորտի ճակատամարտը որպես ժամանակաշրջանի ավարտ[12]։ Իսպանիայում ժամանակաշրջանի ավարտ են համարվում Ֆերդինանդ II թագավորի մահը 1516 թվականին, Իզաբելլա I թագուհու մահը 1504 թվականին կամ Գրանադայի նվաճումը 1492 թվականին[13]։ Ռոմանական լեզուներով խոսող երկրների պատմաբանները Միջնադարը բաժանում էին երկու մասի` վաղ «Բարձր» և ուշ «Ցածր»։ Անգլախոս պատմաբանները իրենց հերթին Միջնադարը հիմնականում բաժանում են երեք մասի` «Վաղ», «Բարձր» և «Ուշ»[1]։ 19-րդ դարում Միջնադարը հաճախ կոչում էին «Մութ դարաշրջան»[14],:

Հռոմեական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ հռոմեական քանդակ, որտեղ ներկայացված են չորս տետրարխները, այժմ Վենետիկում է[15]:

Հռոմեական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին երկրորդ դարի ընթացքում, իսկ հաջորդ երկու դարերում դանդաղորեն թուլացավ և կորցրեց վերահսկողությունը իր տարածքների նկատմամբ[16]։ Տնտեսական ճգնաժամը, ներառյալ գնաճը և արտաքին թշնամիների ճնշումները, բերեցին Երրորդ դարի ճգնաժամին, երբ կայսրերը արագորեն գահընկեց էին արվում և փոխարինվում նոր ուզուրպատորներով[17]։ Ռազմական ծախսերը երրորդ դարում արագորեն աճում էին հիմնականում Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմների պատճառով[18]։ Բանակը քանակային կրկնապակվել էր և հեծելազորը և ավելի փոքր ստորաբաժանումները փոխարինեցին Հռոմեական լեգիոնին որպես հիմնական մարտավարական ստորաբաժանում[19]։ Եկամուտները մեծացնելու համար բարձրացվեցին հարկերը, անդամավճարները և այլ պետական վճարներ[18]։ Պահանջվեցին ավելի շատ հարկահավաքներ, որպեսզի կարողանան իրականացնել հարկահավաքությունը[19]։

Դիոկղետիանոս կայսրը (կառավարել է 284–305) բաժանեց կայսրությունը երկու` արևելյան և արևմտյան մասերի 286 թվականին, սակայն չբաժանվեցին դրա բնակիչները կամ կառավարիչները, քանի որ տեղական վարչական միավորի ղեկավարը համարվում էր երկու կայսրությունների վերահսկողության տակ[20]։ 330 թվականին քաղաքացիական պատերազմից հետո Կոստանդիանոս Ա Մեծը (կառավարել է 306–337) վերահիմնադրեց Բյուզանդիում քաղաքը որպես արևելյան կայսրության մայրաքաղաք և վերանվանեց այն Կոստանդնուպոլիս[21]։ Դիոկղետիանոսի բարեփոխումները կառավարման ձևում, հարկային համակարգում, բանակում տվեց կայսրությանը ժամանակ, սակայն շատ խնդիրներ մնացին չլուծված[22]։ Հակառակորդ կայսրերի միջև քաղաքացիական պատերազմը սկսվեց 4-րդ դարի կեսերին, ինչի արդյունքում սահմանային զորքերը ներքաշվեցին` թողնելով սահմանն անպաշտպան բարբարոսների հարձակումներից[23]։ Չորրորդ դարի մեծ մասում Հռոմի հասարակությունը ընդունեց նոր ձևաչափ, որը տարբերվում էր դասական ժամանակաշրջանից` մեծացնելով անջրպետը հարուստների և աղքատների միջև և փոքր քաղաքների սնանկացմամբ[24]։ Մյուս փոփոխությունը Քրիստոնեությունն էր կամ կայսրության հավատափոխումը Քրիստոնեության, որը տևեց 2-ից 5 դար[25][26]։

Եվրոպայի մոտավոր քաղաքական սահմանների քարտեզը 450 թվականին

376 թվականին գոթերը, փախչելով հոներից, թույլտվություն ստացան Վաղես կայսրից (կառավարել է 364–378) բնակվելու Հռոմեական պրովինցիա Թրակիայում, որը գտնվում էր Բալկանյան թերակղզում։ Բնակեցում հարթ չանցավ և երբ հռոմեացի պաշտոնյաները չէին հետևում իրավիճակին, գոթերը սկսեցին ավազակային հարձակումները և թալանները[27]։ Վաղեսը փորձեց վերջ տալ անկարգություններին և սպանվեց գոթերի հետ մարտերում 378 թվականի օգոստոսի 9-ի Ադրիանապոլսի ճակատամարտում[28]։ Այս ցեղերի հետ ընդհարումների խնդրին նաև ավելացան ներքին խնդիրները, հատկապես Քրիստոնեական եկեղեցու ներսում[29]։ 400 թվականին Վեստգոթերը ներխուժեցին Արևմտյան Հռոմեական կայսրություն և չնայած արագորեն հետ շպրտվեցին Իտալիայից, 410 թվականին նրանք թալանեցին Հռոմը[30]։ 406 թվականին ալանները, վանդալները և Սուևները մտան Գալիա և երեք տարի Գալիայում անցկացնելուց հետո 409 թվականին անցան Պիրենեյներով դեպի ժամանակակից Իսպանիա[31]։ Ժողովուրդների մեծ գաղթը սկսվեց, երբ տարբեր ժողովուրդներ, սկզբում հիմնականում գերմանական ժողովուրդներ տեղաշարժվեցին ամբողջ Եվրոպայով։ Ֆրանկները, Ալեմանները և բուգոնդցիները կանգ առան Գալիայում, մինչդեռ անգլերը, սաքսոնները և յուտերը բնակություն հաստատեցին Բրիտանիայում[32], իսկ Վանդալները անցան Ջիբրալթարի նեղուցը և նվաճեցին Աֆրիկա պրովինցիան[33]։ 430-ական թվականներին կայսրություն սկսեցին ներխուժել հոները իրենց թագավոր Աթթիլայի գլխավորությամբ` հասնելով Բալկաններ 442 թվականին, Գալիա 451 թվականին և Իտալիա 452 թվականին[34]։ Հոնական վտանգը մնաց մինչև Աթթիլայի մահը ` 453 թվականը, երբ Հոնական դաշնությունը մասնատվեց[35]։ Տարբեր ցեղերի կողմից այս ներխուժումները արմատապես փոխեցին Արևմտյան կայսրության քաղաքական և ժողովրդագրական պատկերը[32]։

5-րդ դարի վերջին կայսրության արևմտյան հատվածը բաժանվել էր ավելի փոքր քաղաքական միավորների, որոնք կառավարում էին ցեղերը, որոնք ներխուժել էին դարասկզբին[36]։ Արևմտյան կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Օգոստուլոսի գահընկեցությունը 476 թվականին համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկման տարեթիվ[37]։ 493 թվականի դրությամբ Ապենինյան թերակղզին նվաճել էին օստգոթերը[38]։ Երևելյան Հռոմեական կայսրությունը, որը հաճախ կոչվում է Բյուզանդական կայսրություն, արևմուտքի իր հակառակորդի անկումից հետո ուներ փոքր հետաքրքրություն վերահսկողություն ձեռք բերելու կորցրած արևմտյան տարածքների նկատմամբ, սակայն քիչ փորձեր եղան վերանվաճելու կորցրած տարածքները։

Վաղ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հասարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնական Հռոմեական կայսրության ավարտից հետո Արևմտյան ԵՎրոպայում քաղաքական համակարգը փոխվեց։ Չնայած այս ժամանակաշրջանի ժողովուրդների տեղաշարժը բացատրվում է որպես «ներխուժումներ», դրանք միայն ռազմական արշավանքներ չէին, այլ նաև ժողովուրների ներգաղթ դեպի կայսրություն։ Այս տեղաշարժերին օգնեցին հռոմեացիների կողմից բանակին չսատարելը կամ հարկերի վճարումներից խուսափելը[39]։ 5-րդ դարի կայսրերին ուղղակիորեն վերահսկում էին ուժեղ զինվորական առաջնորդներ ինչպիսիք էին Ստիլիքոնը (վ. 408), Աետիոսը (վ. 454), Ասպարը (վ. 471), Ռիցիմերը (վ. 472), կամ Գունդոբադը (վ. 516), ովքեր մասամբ կամ աբողջությամբ չունեին հռոմեական ծագում։ Երբ Արևմտյան կայսրերի տոհմային գիծը ավարտվեց, շատ թագավորներ, որոնք փոխարինեցին նրանց ունեին նույն ծագումը։ Նոր թագավորների և հռոմեացի ազնվականների միջև ամուսնությունները սովորական երևույթ էին[40]։ Սրա արդյունքում Հռոմաեական մշակույթը ձուլվեց ներխուժած ցեղերին, ներառյալ հանրային ժողովներում թույլ տրվեց ազատ ցեղային տղամարդ անդամներին մասնակցել քաղաքական գործընթացներին[41]։ Հռոմեացիների և ներգաղթյալների իրերը հաճախ նման էին և ներգաղթյալների նորամությունները հիմնված էին հռոմեականի վրա[42]։ Նոր թագավորությունների գիտական և գրական մշակույթի մեծ մասը հիմնված էր հռոմեական ավանդույթների վրա[43]։ Գլխավոր փոփոխություններից էր նոր քաղաքականությամբ հարկերի նվազեցումը։ Նոր քաղաքական համակարգերը այլևս չէին սատարում իրենց բանակներին հարկերի միջոցով, փոխարենը նրանց վճարում էին հողերով կամ դրանց վարձակալությամբ։ Սա նշանակում էր, որ այլևս մեծ հարկերի կարիք չկար[44]։ Ռազմական ներուժը թագավարությունների մեջ նման էր։ Ստրկությունը անկում ապրեց, քանի որ աջակցությունը թուլացավ և հասարակությունը դարձավ ավելի գյուղական[45]։

Օստգոթերի առաջնորդ Թեոդորիխ Մեծի պատկերով մետաղադրամ, շրջանառության մեջ է եղել 491–501 թվականներին:

5-ից 8-րդ դարերում նոր ժողովուրները զգացին քաղաքական դատարկություն Հռոմեական կենտրոնացված կառավարության անկումից հետո[43]։ Օստգոթերը, որոնք գոթական ցեղեր էին, բնակություն հաստատեցին Հռոմեական Իտալիայում հինգերորդ դարի վերջին Թեոդորիխ Մեծի (վ. 526) գլխավորությամբ և հիմնեցին Օստգոթական թագավորությունը, որը գոյատևեց մինչև Թեոդորիխի կառավարման վերջին տարիները[46]։ Բուրգունդցիները բնակություն հաստատեցին Գալիայում և քանի որ նախորդ թագավորությունը կազմալուծվել էր հոների կողմից 436 թվականին, հիմնադրեցին նոր թակավորություն 440-ական թվականներին։ Ներկայիս Ժնևի և Լիոնի միջև աճեց նոր թագավորություն, որը կոչվեց Բուրգունդիա և գոյատևեց 5-րդ դարի վերջից մինչև 6-րդ դարի սկիզբը[47]։ Գալիայի մնացած հատվածում ֆրանկենրը և բրիտները ստեղծեցին փոքր քաղաքական միավորներ։ Ֆրանկիան կենտրոնացավ հյուսիսային Գալիայում, որի առաջին թագավորն էր Խիլդերիկ I-ը (վ. 481): Նրա շիրիմը հայտնաբերվել է 1653 թվականին և նշանավորվել էր բազմապիսի շիրիմային իրերով, որոնց մեջ էին զենք և մեծ քանակությամբ ոսկի[48]։

Խիլդերիկի որդի Քլոդվիգ I (կառավարել է 509–511) օրոք, ով հիմնադրվեց Մերովինգների տոհմը, Ֆրանկական թագավորությունը ընդարձակվեց և ընդունեց Քրիստոնեություն։ Բրիտները, որոնք համարվում էին Բրիտանիայի բնիկները, բնակություն հաստատեցին այժմյան Բրիտտանիում[49]։ Մյուս հիմնադրված թագավորություններից էին Վեստգոթական թագավորությունը Պիրենեյան թերակղզում, Սվեբների թագավորությունը Պիրենեյների հյուսիսարևևլուքոըմ և Վանդալների թագավորությունը Հյուսիսային Աֆրիկայում[47]։ Վեցերորդ դարում լանգոբարդները բնակություն հաստատեցին Հյուսային Իտալիայում` փոխարինելով Օստգոթական թագավորությանը մի շարք դքսությունների հետ միասին։ Վեցերորդ դարի վերջին հիմնադրվեց Լանգոբարդական թագավորությունը[50]։

Ներխուժումները Եվրոպա բերեցին նոր էթնիկ խմբեր, չնայած որոշ տարածաշրջաններ ավելի մեծ ազդեցություն ունեցան նոր ժողովուրդներից քան մյոսները։ Օրինակ Գալիան բնակեցրեցին ավելի խիտ քան հյուսիս արևելքը կամ հարավ արևմտուքը։ Սլավոնները բնակություն հաստատեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպա ու Բալկանյան թերակղզում։ Ժողովուրդների բնակեցումը ուղղորդվեց լեզուների փոփոխմամբ։ Արևմտյան Հռոմեական կայսրության լատիներեն լեզուն փոխարինեվեց լատիներենի հիմքով, սակայն տարբեր լեզուներով, հայտնի որպես Ռոմանական լեզուներ։ Լատիներենից մյուս լեզուների անցումը տևեց շատ դարեր։ Հուներենը մնաց Բյուզանդական կայսրության լեզուն, սակայն ներգաղթյալ սլավոնները խոսում էին Սլավոնական լեզուներով Արևելյան Եվրոպայում[51]։

Բյուզանդիայի գոյատևում[խմբագրել | խմբագրել կոդը]

խճանկար, որտեղ պատկերված է Հուստինիանոսը Ռավեննայի եպիսկոպոսի և թիկնազորի հետ[52]:

Չնայած Արևմտյան Եվրոպան ականատես եղավ նոր թագավորությունների ձևավորմանը, Արևելյան Հռոմեական կայսրությունը շարունակեց գոյություն ունենալ, ավելին, ունեցավ տնտեսական վերածնունդ 7-րդ դարի սկզբին։ Կայրության վրա եղան համեմատաբար քիչ հարձակումներ, դրանց մեծ մասը Բալկաններից էր։ Հռոմի ավանդական թշնամի Սասանյան Պարսկաստանի հետ խաղաղությունը շարունակվեց գրեթե ամբողջ 5-րդ դարում։ Կայսրությունը ավելի մոտ հարաբերություններ ուներ Քրիստոնեական եկեղեցու հետ և ունեին ջերմ քաղաքական հարաբերություններ, որը չունեին Երևմտյան Եվրոպայում։ Տեղական ձեռքբերումներից էր Հռոմեական իրավունքի կոդավորումը, առաջին մասը` Թեոդոսիայի կանոնագիրքը ավարտվեց 438 թվականին[53]։ Հուստինիանոս կայսրի օրոք (կառավարել է 527–565), ավարտվեց մեկ այլ մաս, որը կոչվեց Corpus Juris Civilis[54]: Հուստինիանոսը նաև կառուցեց Սուրբ Սոֆիայի տաճարը Կոստանդնուպոլսում և վերանվաճեց Հյուսիսային Աֆրիկան վանդալներից և Իտալիան օստգոթերից[55] Բելիսարիոսի (վ. 565) ղեկավարությամբ[56]։ Իտալիայի նվաճումը չավարտվեց 542 թվականին մահաբեր Հուստինիանոսի ժանտախտի բռնկման պատճառով և Հուստինիանոսը կառավարման մնացած տարիներն անցան հիմնականում նվաճված տարածքների պաշտպանությամբ[55]։

Կայսրի մահից հետո բյուզանդացիները վերհսկում էին Իտալիայի մեծ մասին, Հյուսիսային Աֆրիկային և փոքր տարածքի Իսպանիայի հարավում։ Հուստինիանոսի նվաճումները քննադատվում էին պատմաբանների կողմից, որպես նրա բացթողում, քանի որ այն թուլացրեց կայսրությունը և հող հանդիսացան Արաբական արշավանքների համար։

Արևելյան կայսրության բալկանյան հատվածում սլավոնների բնակեցումը խնդիրներ բերեցին Հուստինիանոսի հետևորդների համար։ 540-ական թվականներին սլավոնական ցեղերը բնակություն հաստատեցին Թրակիայում և Իլլիրիցիումում ու 551 թվականին պարտության մատնեցին կայսերական բանակին Ադրիանապոլսում։ 560-ականներին ավարները սկսեցին ընդարձակվել իրենց հիմնական գոտուց` Դանուբի հյուսիսային հատվածից և 6-րդ դարի վերջի դրությամբ նրանք Կենտրոնական Եվրոպայի առաջատար ուժն էին իրենց մարտունակ բանակով և ստիպել էին Արևելյան կայսրերն ռազմատուգանք վճարել։ Նրանք մնացին ուժեղ տերություն մինչև 796 թվականը[57]։

Այս խնդիրներին գումարվեց մեկ այլ խնդիր, երբ Մորիկ կայսրը (կառավարել է 582–602) միջամտեց պարսկական քաղաքականությանը, երբ նա խառնվեց գահաժառանգի հարցերին։ Դա բերեց խաղաղության, սակայն երբ Մորիկը գահընկեց արվեց պարսիկները ներխուժեցին կայսրություն և Հերակլիոսի (կառավարել է 610–641) կառավարման ժամանակ նվաճեցին կայսրության մեծ տարածքներ, ներառյալ Եգիպտոսը, Սիրիան և Անատոլիան, մինչև Հերակլիոսը անցավ հակահարձակման։ 628 թվականին կայսրությունը խաղաղություն կնքեց պարսիկների հետ և վերադարձրեց բոլոր կորցրած տարածքները[58]։

Արևմտյան հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Եվրոպայում հին հռոմեական էլիտար ընտանիքներից շատերը վերացան, մյուսների մեծ մասը նախընտրեց հոգևոր կյանքը աշխարհի կյանքի փոխարեն։ Լատինական գիտությունը և կրդթությունը հիմնականում վերացավ և չնայած գրականությունը մնաց կարևոր տեղ զբաղեցնել, այն ավելի շատ պրակտիկ ունակություն քան էլիտար կարգավիճակին բնորոշ։ 4-րդ դարում Հիերոնիմոսը (վ. 420) երազ տեսավ, որ Աստված իրեն հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել Ցիցերոնի գործերը ընթերցանելուն, քան Աստվածաշունչը։ 6-րդ դարում Գրիգոր Տուրցին (վ. 594) ունեցավ նույնանման երազ, սակայն Ցիցերոնին ուսումնասիրելու փոխարեն նա ուսումնասիրեց սղագրությունը[59]։ 6-րդ դարում Եկեղեցու կողմից ավելի մեծ ուշադրություն դարձվեց երաժշտությանը և արվեստին, քան գրքերին[60]։ Այս շրջանում շատ տարածված էր դասական շրջանի գրականությունը, սակայն նոր գրողներ նույնպես ի հայտ եկան, դրանցից շատերի գրվածքները չեն պահպանվել մեր օրերում։ Սիդոնիուս Ապոլինարիսի (վ. 489), Կասսիոդորուսի (վ. մոտ 585) և Բոետիոսի (վ. մոտ 525) գրվածները բնորոշ էին այս շրջանին[61]։

Փոփոխություններ տեղի ունեցան նաև սիրողականների շրջանում, քանի որ արիտոկրատ մշակույթում ավելի մեծ ուշադրություն դարձվեց փառատոներին, քան գրական ունակություններին։ Էլիտար հասարակության հագուսը դարձավ ավելի շքեղ` հարուստ զարդերով և ոսկով։ Լորդերը և թագավորները սատարում էին մարտիկների կողմնակիցներին, որոնք համարվում էին զինված ուժերի հենարանը։ Էլիտայի անդամների միջև ազգակցական կապերը կարևոր էին։ Այս կապերի պատճառով արիստոկրատ հասարակության մեջ տեղի ունեցան վեճեր, օրինակների մեջ ներառվում է Գրիգոր Տուրցու կողմից նշվեած սպանությունները Միջնադարյան Գալիայում։ Շատ վեճեր արագորեն լուծվեցին հատուցումների միջոցով[62]։ Կանայք արիստոկրատ հասարակության մեջ դերակատարում ունիեին հիմնականում որպես այրիներ կամ անձնանց մայրեր, նշանավոր անձի մայրը մեծ դերակատարում ուներ հատկապես Միջնադարյան Գալիայում։ Անգլոսաքսական հասարակության մեջ շատ երեխա առաջնորդների առկայությունը նշանակում էր նրանց թագուհի մայրերի դերակատարության նվազեցում, սակայն դա կոմպեսացվում էր կին հոգևորականների դերերի մեծացմամբ։ Միայն Իտալիայում էր ընդունված, որ կանայք միշտ պետք է լինեն տղամարդկանց պաշտպանության և վերահսկողության ներքո[63]։

Վաղ միջնադարյան գյուղի վերանորոգված տարբերակը Բավարիայում։

Գյուղացիական հասարակության մասին ավելի քիչ են գրել պատմագիրները քան ազնվականության մասին։ Ամենաշատ տեղեկատվությունը ստացվել է հնէաբանների պեղումների արդյունքում, որոշ գրավոր տեղեկություններ պահպանվել են նաև 9-րդ դարից։ Ցածր դասի մասին տեղեկություններ գրել են հիմնականում իրավունքներում կամ բարձր դասի գրողների կողմից[64]։ Հողի սեփականության իրավունքը Արևմուտքում բազմատեսակ չէր, միայն որոշ հատվածներում էր իրավունքը բաժանված։ Այս տարբերությունները բերել էին գյուղացիական հասարակությունների փոփոխությույան, շատ վայրերում հողը պատկանում էր արիստոկրատներին, մյուս մասում գյուղացիներն ունեին ինքնուրույնություն[65]։ Բնակչությունը նույնպես խիստ տարբերվում էր։ Որոշ գյուղացիներ ապրում էին մեծ բնակավայրերում, որոնք ունեին մինչև 700 բնակիչ։ Մյուսներն ապրում էին փոքր խմբերով, որոշներն ապրում էին մեկուսացված ֆերմաներում։ Կային տարածաշրջաններ, որտեղ ապրում էին այս երկու ձևերով միախառնված[66]։ Ի տարբերություն հռոմեական ժամանակաշրջանի, չկար մեծ տարբերություն ազատ գյուղացու և արիստոկրատի միջև իրավական տեսանկյունից, և հնարավոր էր ազատ գյուղացու ընտանիքը աճեր և դառնար արիստոկրատ մի քանի սերունդ հետո` ծառայելով հզոր լորդի մոտ[67]։

Հռոմեական քաղաքի կյանքը և մշակույթը հիմնականում փոխվեց միջնադարում։ Չնայած իտալական քաղաքները մնացին բնակեցված, նրանք չափսերով փոքրացան։ Օրինակ Հռոմ քաղաքի բնակչությունը, որը ուներ հարյուր հազարավոր բնակչություն` նվազեց 30.000 բնակչություն ունեցող քաղաքի 6-րդ դարում։ Հռոմեական տաճարները վերածվեցին Քրիստոնեական եկեղեցիների և քաղաքի պարիսպները շարունակվեցին օգտագործվել[68]։ Հյուսիսային Եվրոպայում քաղաքները նույնպես դատարկվեցին, իկս քաղաքային հուշարձանները և հասարակական շինությունները քանդվեցին շինանյութի համար։ Նոր թագավորությունների հիմնադրումները հաճախ նշանակում էր այն քաղաքների զարգացում, որոնք ընտրվել էին որպես մայրաքաղաք[69]։ Հռոմեական շատ քաղաքներում կային հրեական համայնքներ և հրեաները բռնությունների էին ենթարկվում, երբ կայսրությունները ընդունում էին քրիստոնեություն։ Շատ հրեաներ ստիպված էին հիմնել բնակավայրեր նոր տարածքներում[70]։

Իսլամի հզորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական նվաճումները 7-8-րդ դարերում․      Մոհամմադ մարգարեի շրջանում, 622-632 թվականներ      Հայրիշխանական խալիֆայության շրջանում, 632-661 թվականներ      Օմայյան խալիֆայություն շրջանում, 661-750 թվականներ

Արևելյան կայսրության և Իրանի միջև կրոնական հակասությունները շարունակվեցին վեցերորդ դարի վերջին և յոթերորդ դարի սկզբին։ Հուդայականությունը ատիվ քարոզվող կրոններից էր և նվազագույնը մեկ արաբ քաղաքական առաջնորդ դավանում էր այդ կրոնին[71] Քրիստոնյաները և պարսկական Զրադաշտականությունը ակտիվորեն քարոզվում էին Արաբական թերակղզում։ Բոլոր այս գործընթացները միասին նպաստեցին Իսլամի ձևավորմանը Արաբիայում Մուհամմադի (վ. 632) կյանքի ընթացքում[72]։ Նրա մահից հետո իսլամական զորքերը նվաճեցին Պարսկաստանի և Արևելյան կայսրության մեծ մասը` սկսելով Սիրիայից 634-635 թվականներին, այնուհետև հասնելով Եգիպտոս 640-641 թվականներին, Պարսկաստան 637-642 թվականներին, Հյուսիսային Աֆրիկա յոթերորդ դարի վերջին և Պիրենեյան թերակղզի 711 թվականին[73]։ 714 թվականի դրությամբ իսլամական զորքերը վերահսկում էին թերակղզու մեծ մասը, որը նրանք կոչեցին Ալ-Անդալուս[74]։

Իսլամական նվաճումներն իրենց գագաթնակետին հասան ութերորդ դարի կեսին։ Արաբական զորքերի պարտությունը Տուրի ճակատամարտում 732 թվականին թույլ տվեց ֆրանկներին վերանվաճել հարավային Ֆրանսիան, սակայն Եվրոպայի համար վտանգը փոքրացավ, երբ Օմայյան խալիֆայությանը փոխարինեց Աբբասյան խալիֆայությունը։ Աբբասյանները տեղափոխեցին իրենց մայրաքաղաքը Բաղդադ և Եվրոպայի փոխարեն ուշադրությունը կենտրոնացրեցին Մերձավոր Արևելքի վրա` կորցնելով վերահսկողությունը շատ իսլամական տարածքների նկատմամբ։ Օմայյան հետևորդները իրենց վերահսկողության տակ առան Պիրենեյան թերակղզին, Աղլաբիները` Հյուսիսային Աֆրիկան և Տոուլունիդները դարձան Եգիպտոսի տիրակալները[75]։ 8-րդ դարի կեսերին Միջերկրական ծովի ավազանում առաջացավ նոր առևտրային համագործակցություն, արաբների և ֆրանկների միջև առևտուրը փոխարինեց հին հռոմեական տնտեսությանը։ Ֆրանկները վաճառում էին անտառանյութեր, մորթի, թրեր և ստրուկներ, փոխարենը ստանում էին մետաքս ու այլ տեքստիլային գործվածքներ, համեմունքներ և թանկարժեք մետաղներ[76]։

Առևտուր և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ և 5-րդ դարերի գաղթը և ներխուժումները փոխեցին Միջերկական ծովի առևտրային ցանցը։ Աֆրիկյան ապրանքները այլևս չէին ներմուծվում Եվրոպա և 7-րդ դարի դրությամբ միայն մի քանի քաղաք էին ներմուծում ապրանքներ Աֆրիկայից, ինչպիսիք էին Հռոմը և Նեապոլը։ 7-րդ դարի վերջին արաբական արշավանքների ժամանակ Աֆրիկյան որևէ ապրանք այլևս չէր արտահանվում Արևմտյան Եվրոպա։ Դրանց փոխարինեցին տեղում արտադրվող ապրանքները։ Սա բնորոշ էր այն տարածքներին, որոնք չէին գտնվում Միջերկրական ծովի ավազանին, ինչպիսիք էին Հյուսիսային Գալիան և Բրիտանիան։ Ոչ տեղում արտադրված ապրանքներից էին միայն պերճանքի առարկաները։ Եվրոպայի հյուսիսային մասում առևտրով զբաղվում էին հիմնական տեղում։

Արևմուտքի Տարբեր գերմանական պետություններում գործում էր մետաղադրամային համակարգը, որոնք պահպանվել էին հռոմեական կամ բյուզանդական ձևով։ Ոսկին շարունակեց լինել հիմնական դրամական միավորը մինչև 7-րդ դարի վերջը, երբ նրան փոխարինեցին արծաթե մետաղադրամները։ Ֆրանկների հիմնական արծաթե մետաղադրամն էր դինարը կամ Ֆրանսիական դինարը, մինչդեռ Անգլոսաքսերը այն կոչեցին փեննի։ Այս տարածաշրջաններից դինարը և փեննին տարածվեցին ամբողջ Եվրոպայով 700-ից 1000 թվականներին։ Պղինձը և բրոնզը չունեին այսպիսի արժեք[77]։

Եկեղեցի և վանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարի պատկեր, որտեղ Հռոմի պապ Գրիգոր I-ը ուղղորդում է աշակերտին:

Քրիստոնեությունը արաբական նվաճումներից առաջ Արևելյան և Արևմտյան Եվրոպաների գլխավոր միավորող գործոնն էր, սակայն Հյուսիսային Աֆրիկայի նվաճումը կտրեց այս երկու տարածաշրջանները կապող ծովային ճանապարհը։ Գնալով Բյուզանդական եկեղեցին տերբերվում էր Արևմտյան եկեղեցուց լեզվով, փորձով և կարգով։ Արևելյան եկեղեցին գործածում էր հունական հիմքով արևմտյան լատիներենը։ Տեսական և քաղաքական տարբերությունները մեծացան և 8-րդ դարի սկզբին և կոսերին պատկերամարտությունը, նվիրապետական ամուսնությունը և պետության կողմից եկեղեցու վերահսկողությունը կրոնական և մշակութային տարբերությունները դարձրեցին ավելի շատ քան նմանությունները[78]։ Այս տարանջատումը պաշտոնապես կատարվեց 1054 թվականին երբ Հռոմի պապը և Կոստանդնուպոլսի պատրիարքը համաձայնեցին տարանջատել հոգևոր իշխանությունը, և այսպիսով Քրիստոնեությունը բաժանվեց երկու եկեղեցիների` Արևմտյան ճյուղը դարձավ Կաթոլիկ եկեղեցի և Երևլյան ճյուղը` Ուղղափառ եկեղեցի[79]։

Հռոմաեական կայսրության եկեղեցիական կառուցվածը կարողացավ գոյատևել շարժումների և ներխուժումներից հետո, սակայն պապականությունը քիչ էր ընդունվում և Արևմտյան եպիսկոպոսներից քչերն էին ընդունում Հռոմի պապին որպես հոգևոր կամ քաղաքական առաջնորդ։ Մինչև 750 թվականը Հռոմի պապերից շատերը միջամտում էին Բյուզանդիայի գործերին և Արևելյան եկեղեցու քննարկումներին։ Գրիգոր Մեծի (Հռոմի պապ 590–604) պահպանված արխիվներից գտնվել են ավելի քան 850 նամակներ, որոնց մեծ մասը վերաբերվել են Իտալիայի կամ Կոստանդուպոլսի հարաբերություններին։ Արևմտյան Եվրոպայի միայն մի մասն էր գտնվում Հռոմի պապի վերահսկողության ներքո, ինչպիսիք Բրիտանիան էր, ու Գրիգորը ուղարկեց Գրիգորիան ուխտագնացությունը 597 թվականին, որպեսզի վերափոխի անգլոսաքսերին Քրիստոնեության[80]։ Իռլանդական ուխտավորները ակտիվ էին Արևմտյան Եվրոպայում 5-րդից 7-րդ դարերում, առաջնային գործելով Անգլիայում և Շոտլանդիայում, այնուհետև մայրցամաքի այլ հատվածներում։ ԿոլումբաColumba (վ. 597) և Կոլումբանոս (վ. 615) ժամանակ հիմնվեցին մենաստաններ և հեղինակեցին մի շարք հոգևոր աշխատություններ[81]։

Վաղ միջնադարում զարգացավ վանականությունը արևմուտքում։ Եվրոպական վանականության ուրվապատկեր գծվեց ավանդույնթների հիման վրա, որոնց զգբնաղբյուրը գալիս էր Եգիպտոսի և Սիրիայի Անապատի հայրերից։ Եվրոպական վանքերի մեծ մասը ձևավորվում էին ուշադրությունը կենտրոնացնելով հոգևոր կյանքի վրա, որը կոչվում էր Կենոբիտիզմ, որն առաջին անգամ կիրառել էր Պախոմիոսը (վ. 348) 4-րդ դարում։ Վանական գաղափարները Եգիպտոսից սփռվեցին Արևմտյան Եվրոպա 5-րդ և 6-րդ դարերում հագիոգրաֆիկ գրականության միջոցով, ինչպիսիք էր Անտոնի կյանքը[82]։ Բենեդիկտ Նուրսիացին (վ. 547) գրեց Բենեդիկտյան կանոնը արևմտյան վանականության համար 6-րդ դարում, մանրամասնելով վանականների աշխարհիկ և հոգևոր կյանքի վերաբերյալ ուղղությունները[83]։ Վանականները և հոգևորականները խորն ազդեցություն ունեցան Վաղ միջնադարի կրոնական և քաղաքական կյանքի վրա, որոշ դեպքերում որոշելով հողի հավակնությունները հզոր ընտանիքների օգտին, հիմնադրելով գաղափարախոսական կենտրոններ և այլն[84]։ Նրանք հիմնական, որոշ դեպքերում միակ կրթական կամ գիտական հաստատությունն էին տարածաշրջանում։ Դասական ժամանակաշրջանի շատ պահպանված ձեռագրեր պատճենվեցին Վաղ միջնադարյան վանքերում[85]։ Վանականները նաև հեղինակեցին նոր աշխատություններ, ներառյալ պատմության, աստվածաբանության և այլ բնագավառներում։ Հայտնի հեղինակներից էր Բեդա Պատվելին (վ. 735), ով Հյուսիսային Անգլիայից էր ծնունդով և գրել է 7-րդ դար վերջին և 8-րդ դարի սկզբին[86]։

Կարոլինգյան կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզ, որտեղ ցուցադրված է ֆրանկների հզորացումը 481-ից 814 թվականներին

Ֆրանկական թագավորությունը հյուսիսային Գալիայում 6-րդ և 7-րդ դարերում բաժանվեց թագավորությունների, որոնք կոչվում էին Ավստրազիա, Նեյսրիա և Բուրգունդիա, բոլորը ղեկավարում էին Մերովինգները, ովքեր սերում էին Քլոդվիգից։ 7-րդ դարում Ավսրազիան և Նեյսրիան գտնվում էին պատերազմական վիճակում[87]։ Պատերազմներից մեկը սկսեց Պիպինը (վ. 640), ով Ավստրազիայի Մայորդոմն էր, հետագայում տիրեց Ավստրազիայի գահին։ Հետագայում նրա ընտանիքի անդամները ընդգրկվեցին նրա աշխատակազմում որպես խորհրդականներ և ռեգենտներ։ Նրա սերունդից Կառլոս Մարտելը (վ. 741) հաղթեց Պոտիեի ճակատամարտում 732 թվականին՝ կանգնեցնելով իսլամական բանակներին Պիրենեյներում[88]։ Մեծ Բրիտանիան բաժանվեց փոքր թագավորությունների, որոնցից էին Նորտումբրիան, Մերսիան, Ուեսեքսը և Արևելյան Անգլիան, որոնք ստեղծել էին անգլոսաքսերը։ Ավելի փոքր թագավորությունները ներկայիս Ուելսի և Շոտլանդիայի տարածքում վերահսկում էին բնիկ բրիտանները և պիկտերը[89]։ Իռլանդիան բաժանված էր ավելի փոքր քաղաքական միավորներին, որոնց հաճախ անվանում էին ցեղային թագավորւթյուններ` թագավորի ենթակայության տակ։ Իռլանդիայում հաշվվում էին մոտ 150 թագավոր, տարբեր հզորությամբ[90]։

Կարոլինգները, ովքեր համարվում էին Կառլոս Մարտելի հետևորդները, պաշտոնապես իրենց վերահսկողության տակ առան Ավստրազիան և Նեյսրիան 753 թվականի Պիպին Կարճահասակի (կառավարել է 752–768) գլխավորած հեղաշրջման արդյունքում Պիպին Կարճահասակ։ Ըստ այլ պատմագրական վարկածի Պիպինը կարողացել է իշխանության հասնել Հռոմի պապ Ստեփան II-ի օգնությամբ։ Պիպինի կառավարումն ուղղորդվեց ուժեղ գաղափարախոսությամբ, որը փնովում էր Մերովինգներ, որպես թույլ և անկարող ղեկավարների և գովերգում էր Կառլոս Մարտելին և պատմում էին նրա ընտանիքի հերոսական ձեռքբերումների մասին։ Պիպինը մահացավ 768 թվականին և թագավորությանը թողեց իր երկու որդիներին, Կառլոսին և Կառլոման I-ին։ Երբ Կառլոմանը մահացավմ Կառլոսը զրկեց նրա ավագ որդուն գահաժառանգությունից և իրեն հռչակեց միավորված Ավստրազիայի և Նեյսրիայի թագավոր։ Կառլոսը պատմության մեջ հայտնի դարձավ Կառլոս Մեծ անվամբ, ով սկսեց իր նվաճողական քաղաքականությունը Եվրոպայում 774 թվականին՝ վերահսկողության տակ առնելով ներկայիս Ֆրանսիան, հյուսիսային Իտալիան և Սաքսոնիան։ Պատերազմների ընթացքում, որոնք տևեցին մինչև 800 թվականը, նա կիսվեց իր դաշնակիցների հետ պատերազմական ավարով և նվաճված հողերով[91]։ 774 թվականին Կառլոս Մեծը նվաճեց Լոմբարդիան և ազատեց Պապական հողերը և սկիզբ դրեց Պապական մարզի ձևավորմանը[92]։

Կառլոս Մեծի կապելլան Աախենում, ավարտվել է 805 թվականին[93]:

Կառլոս Մեծի թագադրումը որպես կայսր 800 թվականի սուրբ ծննդյան օրը համարվում է միջնադարյան պատմության շրջադարձային կետ` վերադարձնելով Արևմտյան Հռոմեական կայսրությունը, քանի որ նոր կայսրը վերահսկում էր Արևմտյան կայսրերի կողմից վերահսկվող տարածքը[94]։ Դրանով նաև փոփոխվեցին Կարոլինգների հարաբերությունները Բյուզանդական կայսրության հետ, քանի որ Կառլոս Մեծի կայսր դառնալու փաստը նրան հավասարեցրեց Բյուզանդիայի կայսրի կարգավիճակին[95]։ Կային մի շարք տարբերություններ նորաստեղծ կայսրության և հին Արևմտյան Հռոմեական կայսրության ու հակառակորդ Բյուզանդական կայսրության միջև։ Ֆրանկների հողերը ունեին գյուղական բնութագիր մի շարք փոքր քաղաքներով։ Բնակչության մեծ մասը գյուղացիներ էին, որոնք ապրում էին փոքր ֆերմաներում։ Առևտուրը քիչ էր զարգացած, հիմնական Բրիտանական կղզիների և Սկանդինավիայի հետ էին զբաղվում առևտրով, ի տարբերություն Հռոմեական կայսրության, որն ուներ առևտրային մեծ ցանց Միջերկրական ծովի ավազանում[94]։ Կայսրությունը կառավարվում էր պաշտոնական խորհուրդը, որը ճամբորդում էր կայսրի հետ և ուներ 300 կայսերական պաշտոնյա և կայրության կառավարումը բաժանված էր նրանց միջև։ Հոգևորականները և տեղի եպիսկոպոսները ծառայում էին այս պաշտոնյաներին[96]։

Կարոլինգյան վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մեծի նստավայր Աախենը եղել է մշակութային վերականգնման կենտրոն, շատ ժամանակ կոչվում է «Կարոլինգյան վերածնունդ»։ Զարգացում ապրեց արվեստը, ճարտարապետությունը և իրավագիտությունը, ինչպես նաև եկեղեցական և քանդակագործական ուսմունքները։ Անգլիացի վանական Ալկուինը (վ. 804) հրավիրվեց Աախեն, ով իր հետ բերեց Նորտրումբիայի վանքերի կրթական ծրագիրը։ Կառլոսի կանցելարիան կամ գրողների գրասենյակը օգտագործեց նոր Գիր, որն այօր հայտնի է որպես Կարոլինգյան գիր, որն սկսեցին օգտագործել Եվրոպայի շատ հատվածներում։ Կառլոս Մեծը հովանավորեց եկեղեցիական ուսմունքի փոփոխությունները` փոխարինելով եկեղեցական ծառայության հռոմեական ձևը իր սեփականով։ Այս ժամանակների մտավորականների գլխավոր ձեռքբերումներն էին հոգևոր և աշխարհիկ շատ գործերի պատճենումը, ուղղումները և տարածումը։ Հրատարակվեցին նոր հոգևոր աշխատություններ և դասագրքեր[97]։ Այս ժամանակաշրջանի լեզվաբանները արդիականացրեցին լատիներենը` փոխելով Դասական լատիներեն ձևը ավելի դյուրին ձևի, որը համապատասխանում էր եկեղեցուն և պետությանը։ Կառլոս Մեծի կառավարման տարիներին լեզուն այնքան հեռացավ Դասական լատիներենից, որ այն հետագայում կոչեցին Միջնադարյան լատիներեն[98]։

Կարոլինգյան կայսրության մասնատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մեծը որոշել էր շարունակել ֆրանկական ավանդույթը և բաժանել թագավորությունը իր ժառանգների միջև, սակայն անկարող էր դա անել, քանի որ ուներ մեկ որդի, ով Լյուդովիկոս I Բարեպաշտն էր (կառավարել է 814–840): Կառլոս Մեծը իր մահից առաջ թագադրեց Լյուդովիկոսին որպես իր ժառանգորդ։ Լյուդովիկոսի իշխանության 26 տարին նշանավորվեց կայսրության բազմակի մասնատմամբ իր որդիների միջև և 829 թվականից հետո տեղի ունեցան քաղաքացիական պատերազմներ իր հոր դաշնակիցների և որդիների միջև կայսրության տարբեր տարածքների համար։ Վերջնականապես Լյուդովիկոսը ճանաչեց իր ավագ որդուն` Լոթար I-ին որպես կայսր և հանձնեց նրան Իտալիան։ Լյուդովիկոսը կիսեց կայսրության մնացած մասը Լոթարի և Կառլոս Ճաղատի միջև, ով նրա կրտսեր որդին էր։ Լոթարին մնաց Արևելյան Ֆրանկիան Հռենոսի երկու ափերով` թողնելով Կառլոսին Արևմտյան Ֆրանկիան Հռենոսից և Ալպերից արևմուտք։ Լյուդովիկոս Գերմանացուն, ով Կառլոս Մեծի միջնեկ որդին էր, հանձնվեց Բավարիան իր ավագ եղբոր վերահսկողության ներքո։ Մասնատումը քննարկման առարկա դարձավ։ Պիպին II Աքվիտանցին, ով Կառլոս Մեծի թոռն էր, ապստամբեց Աքվիտանիայի համար, իսկ Լյուդովիկոս Գերմանացին փորձեց իրեն կցել Արևելյան Ֆրանկիան։ Լյուդովիկոս Բարեպաշտը մահացավ 840 թվականին, երբ կայսրությունը քաոսի մեջ էր[99]։

Նրա մահվանը հաջորդեց եռամյա քաղաքացիական պատերազմ։ Ըստ Վերդենի պայմանագրի (843), թագովորությունը Հռենոս և Ռոնի միջև Իտալիայի հետ միասին անցան Լոթարին և ճանաչվեց նրա կայսերական տիտղոսը։ Լյուդովիկոս Գերմանացուն անցան Բավարիան և ներկայիս Գերմանիայի արևելյան հատցածը։ Կառլոս Ճաղատին անցան արևմտյան ֆրանկական հողերը, որոնք մեծ մասով համընկնում են ներկայիս Ֆրանսիային[99]։ Կառլոս Մեծի թոռները և նրանց հետևորդները մասնատեցին իրենց թագավորությունները իրենց ժառանգների միջև և ներքին քաոսը վերջնականապես վերացավ[100]։ 987 թվականին Կարոլինգյան դինաստիան փոխարինվեց արևմտյան հողերում երբ թագադրվեց Հյուգո Կապետը (կառավարել է 987–996): Արևելյան մասում դինաստիան մահացավ ավելի շուտ 911 թվականին, երբ մահացավ Լյուդովիկոս IV Մանուկը[101] և թագավոր հռչակվեց նրանց ոչ ազգական Կոնրադ I-ը (կառավարել է 911–918)[102]:

Կարոլինգյան կասյրության մասնատումն ուղղեկցվեց ներխուժումներով, արտագաղթով և արտաքին թշնամու ավազակային հարձակումներով։ Ատլանտյան և հյուսիսային ափերը կողոպտում էին վիկինգները, որոնք հարձակվում էին նաև Բրիտանական կղզիների վրա և բնակեցրեցին Իսլանդիան։ 911 թվականին վիկինգների առաջնորդ Ռոլլոն Ֆրանկների թագավոր Շառլ Պարզամիտից (կառավարել է 898–922) ստացավ թույլտվություն բնակեցնելու այժմյան Նորմանդիան[103]։ Ֆրանկների թագավորությունը արևելյան հատվածը, հատկապես Գերմանիան և Իտալիան գտնվում էր հունգարների անընդհանտ հարձակումների թիրախոիմ, մինչև ներխուժողները պարտություն չկրեցին 955 թվականի Լեխի ճակատամարտում[104]։ Աբբասյանների դինաստիայի վերացումը նշանակեց իսլամական աշխարհի մասնատում ավելի փոքր քաղաքական միավորների, որոնց որոշ մասը սկսեց ներխուժել Իտալիա և Սիցիլիա, ինչպես նաև Պիրենեյներից դեպի Ֆրանկական թագավորության հարավային մաս[105]։

Նոր թագավորություններ և Բյուզանդիայի վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպան 814 թվականին

Տեղի թագավորների ձգտումները կռվել ներխուժողների դեմ հանգեցրեց ներ քաղաքական միավորների ձևավորման։ Անգլիայում թագավոր Ալֆրեդ Մեծը (կառավարել է 871–899) 9-րդ դարի վերջին վիկինգների հետ եկավ համաձայնության, որի արդյունքում հիմնվեցին դանիական բնակավայրեր Նորտրումբիայում, Մերսիայում և Արևելյան Անգլիայի որոշ հատվածներում[106]։ 10-րդ դարի կեսերին Ալֆրեդի հետևորդները նվաճեցին Նորտրումբիան և հետ բերեցին անգլիական վերահսկողությունը Մեծ Բրիտանիայի հարավային մասի գրեթե ամբողջ տարածքով[107]։ Հյուսիսային Բրիտանիայում Կեննետ ՄակԱլպինը միավորեց պիկտերին և շոտլանդացիներին և ստեղծեց Ալբայի թագավորությունը[108]։ 10-րդ դարի սկզբին Սաքսոնական տոհմը հիմնադրեց Գերմանիայի թագավորությունը և պայքարեց հունգարների դեմ։ Այս պայքարը իր կիզակետին հասավ 962 թվականին, որբ Օտտոն I-ը (կառավարել է 936–973) դարձավ Սրբազան Հռոմի կայսր[109]։ 972 թվականին նրա տիտղոսը ճանաչեց Բյուզանդիայի կայսր Ռոմանոս II-ը, ով իր աղջկան Ֆեոֆանոյին ամուսնացրեց Օտտոնի որդի Օտտոն II-ի (կառավարել է 967–983) հետ[110]:10-րդ դարի վերջին Իտալիան գտնվում էր Օտտոնների ազդեցության ներքո։ Արևմտյան Ֆրանակական թագավորությունը ավելի շատ մասնատվեց և թագավորի իշխանությունը կրում էր ձևական բնույթ, ամբողջ իշխանությունը գտնվում էր տեղային լորդերի ձեռքում[111]։

Սկանդինավիայի քրիստոնեականացումը 9-րդ և 10-րդ դարերում օգնեց այնպիսի թագավորությունների զարգացման, ինչպիսիք էին Շվեդիան, Դանիան և Նորվեգիան։ Որոշ թագավորներ դարձան քրիստոնյա, չնայած 1000 թվականի դրությամբ ոչ բոլորը։ Սկանդինավները արշավեցին և գաղութականացրեցին Եվրոպայի որոշ հատվածներ։ Բացի բնակավայրերից Իռլանդիայում, Անգլիայում և Նորմանդիայում, նրանք բնակավայրեր հիմնացին Ռուսաստանում և Իսլանդիայում։ Շվեդ առևտրականները և կողոպտիչները գերտերով անցան ռուսական տափաստանները, անգամ փորձեցին նվաճել Կոստանդնուպոլիսը 860 և 907 թվականներին[112]։ Քրիստոնեական Իսպանիան արաբական արշավանքներից հետո շարունակեց գոյատևել Պիրենեյան թերակղզու հյուսիսային փոքր հատվածում և 9-րդ և 10-րդ դարերում դանդաղորեն ընդարձակվեց դեպի հարավ` հիմնադրելով Աստուրիայի և Լեոնի թագավորությունները[113]։

10-րդ դարի Օտտոնյան փղոսկրե փորագրություն Քրիստոսի պատկերով։

Արևելյան Եվրոպայում Բյուզանդիան վերադարձրեց իր վաղեմի հզորությունը Բարսեղ Ա կայսրի (կառավարել է 867–886) և նրա հետևորդներ Լևոն VI-ի and Կոստանդին Ծիրանածինի օրոք, որոնք Մակեդոնական (Հայկական) հարստությունից էին։ Կայսրերի ուժերով միավորվեցին բոլոր պրովինցիաները կայսրի ենթակայության ներքո։ Զինված ուժերը վերակազմավորվեցին, որը թույլ տվեց Հովհաննես Չմշկիկ և Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրերին ընդարձակել կայսրության սահմանները բոլոր ուղղություններով։ Կայսրեական արքունիքը դասական ուսմունքի կենտրոնն էր, գործընթացը կոչվում էր Մակեդոնական վերածնունդ։ Հովհաննես Գեոմետրեսի նման գրողները հեղինակեցին նոր օրհներգեր, պոեմներ և այլ աշխատություններ[114]։ Երևելյան և Արևմտյան եկեղեցիների միասնական ջանքերով քրիստոնեացվեցին մորավները, բուլղարները, բոհեմացիները, լեհերը, հունգարները և Կիևյան Ռուսիայի սլավոն բնակչությունը։ Կրոնափոխման արդյունքում այս ժողովուրները հիմնադրեցին նոր քաղաքական պետություններ, այդ թվում Մորավիան, Բուլղարիան, Բոհեմիան, Լեհաստանը, Հունգարիան և Կիևյան Ռուսիան[115]։ Բուլղարիան հիմնադրվեց 680 թվականին և նրա տարածքը ձգվում էր Բուդապեշտից Սև ծով և ներկայիս Ուկրաինայի Դնեպր գետից Ադրիատիկ ծով[116]։ 1018 թվականին Բուլղարիան անձնատուր եղավ Բյուզանդական կայսրությանը[117]։

Արվեստ և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելլի գրքի էջ, ձեռագիր, որը ստեղծվել է Բրիտանական կղզիներում 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին[118]:

Մի քանի ընդարձակ քարե շինություններ են կառուցվել Կոնստանդինյան Բազիլիկ ոճով 4-ից 8-րդ դարի, իսկ մեծ քանակությամբ փոքր շինություններ կառուցվել են 6-ից 7-րդ դարերում։ 8-րդ դարի սկզբին Կարոլինգյան կայսրությունը վերադարձրեց բազիլիկ ոճը ճարտարապետության մեջ[119]։ Բազիլիկ ոճը կրառվեց տրանսպորտում[120] և խաչանման շինություններում[121]։ Նորորարություններ տեղի ունեցան կրոնական ճարտարապետության մեջ, ներառյալ Խաչակենտրոնը և եկեղեցիների հուշարձանային մուտքերը, որոնք հիմնականում գտնվում էին շինությունների արևմտյան հատվածում[122]։

Կարոլինգյան արվեստը գործում էր արքունիքի փոքրաթիվ անձանց և նրանց կողմից հովանավորվող եկեղեցիների ու վանքերի համար։ Այս ժամանակ գերակշռում էրին անտիկ, Հռեմական և Բյուզանդական արվեստի վերականգնման ջանքերը, սակայն նաև գտնվում էր Բրիտանական կղզիների արվեստի ազդեցության ներքո։ Կղզիների արվեստը ձևավորվել էր Իռլանդա-կելտական և Անգլոսաքսոնական ոճերի և Միջերկարածովյան ոճերի միախառնման միջոցով։ Վաղ միջնադարից պահպանված կրոնական աշխատությունների մեծ մասը օծված ձեռագրեր էին և փորագրված փղոսկրեր էին, որոնք սկզբնական շրջանում եղել են մետաղների վրա[123][124]։

Ռազմական և տեխնոլոգիական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության վերջին շրջանում ռազմական գործում փորձեր եղան ստեղծել արդյունավետ հեծելազորային ուժեր և շարունակվեց բարձր մասնագիտացված զինատեսակների զարգացումը։ Ծանր զինված կատաֆրակտոս տեսակի զինվորների ստեղծումը ինչպես հեծելազորն էր հռոմեական զինված ուժերի հիմնական խնդիրներից էին։ Տարբեր ներխուժած ցեղեր ունեին տարբեր զորատեսակներ, անգլոսաքսոնների զորքը հիմնականում հետևակներից էր կազմված, իսկ վանդալները և վեստգոթերը հիմնական շեշտը դրել էին հեծելազորի վրա[125]։ Ներխուժումների վաղ շրջանում թամբը չէր օգտագործվում զինված ուժերում, ինչը էականորեն գցում էր հեծելազորի արդյունավետությունը[126]։ Ներխուժումների շրջանի մեծագույն ռազմական նորմամուծությունը հոնական առաձգական նետն էր, որը փոխարինեց ավելի թույլ սկիֆական նետին[127]։ Մեկ այլ ձեռք բերում էր երկար թրի օգտագործումը[128] և զրահաբաճկոնի փոխարինումը[129]։

Հետևակի և թեթև հեծելազորի կարևորությունը սկսեց անկում ապրել վաղ Կարոլինգյան ժամանակաշրջանում` իր տեղը զիջելով ծանր հեծելազորին։ Ազատ բնակչության պարտադիր զինվորագրումը վերացավ Կարոլինգյան ժամանակաշրջանում[130]։ Չնայած Կարոլինգյան բանակի մեծ մասը հեծյալներ էին, վաղ ժամանակաշրջանում զորքի մեծ մասը համարվում էր հեծյալ հետևակ քան իրական հեծելազոր[131]։ Անգլոսաքսոնական Անգլիան ուներ մեկ մեծ տարբերություն, նրանց բանակները հիմնված էին տարածքային զորակոչերի վրա, որոնք կոչվում էին ֆիրդ, դրանք ղեկավարում էին տարածքային կառավարիչները[132]։ Ռազմական տեխնոլոգիաներում գլխավոր փոփոխությունը Աղեղնազենի վերադարձն էր, որը դեռևս հայտնի էր Հռոմեական ժամանակներից և վերադարձվեց որպես զինատեսակ Վաղ միջնադարի վերջին շրջանում[133]։ Մեկ այլ մեծ փոփոխություն էր թամբի կիրառումը, որը մեծացրեց հեծելազորի արդյունավետությունը։ Մեկ այլ տեխնիկական ձեռքբերում, որը կատարվե էր ոչ ռազմական տեսանկյունից, դա պայտի կիրառումն էր, որը թույլ տվեց ձիերին անցնել քարքարոտ տեղանքներով[134]։

Բարձր միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակություն և տնտեսական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան ֆրանսիական երեք դարերը բնութագրող խճանկար:

Բարձր միջնադարում բնակչության հսկայական աճ գրանցվեց։ Եվրոպայի բնակչությունը 1000-ից 1347 թվականներին 35 միլիոնից դարձավ 80 միլիոն։ Չնայած հստակ պատճառներն անհայտ են, ենթադրվում է, որ գլխավոր պատճառներից կարող են լինել գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացումը, ստրկատիրության անկումը, ավելի բարենպաստ կլիմայի առաջացում և մի շարք նորամուծություններ[135][136]։ Եվրոպայի բնակչության 90 տոկոսը մնում էր գյուղացիական։ Շատերը այլևս չէին ապրում առանձին ֆերմաներում, սակայն գերադասում էին փոքր համայնքները, որոնց հաճախ անվանում էին մանորներ կամ գյուղեր[136]։ Այս գյուղացիները հաճախ աշխատում էին հարուստ կալվածատերերի հողերում կամ այլ ծառայություններ էին մատուցում, այս համակարգը կոչվում էր կալվածատիրություն։ Քիչ թվով ազատ գյուղացիներ մնացին այս ժամանակաշրջանում[137], որոնց մեծ մասն ապրում էր Հարավային Եվրոպայում։ Հողերն անտառներից մաքրելու արդյունքում առաջացավ նոր աշխատուժի պահանջարկ, ինչը խթանեց նաև բնակչության աճին[138]։ Հասարակության մյուս հատվածների մեջ էին մտնում ազնավականությունը, հոգևորականությունը և քաղաքում ապրողները։ Ազնվականությունը ուներ ազնվական տիտղոսներ կամ ասպետի կոչումներ, նրանք օգտագործում էին գյուղացիներին, որոնք չունեին սեփական հողեր, և նրանց էին պատկանում հողից եկած եկամուտները, այս համակարգը կոչվում էր ֆեոդալիզմ։ 11-րդ և 12-րդ դարերում այս հողերը կամ ֆեոդները դարձան ժառանգաբար փոխանցվող և բոլոր հողերը, որոնք պատկանում էին նրանց վաղ միջնադարից անցնում էին միայն իրենց ժառանգներին։ Հիմնականում հողերը և ֆեոդներն անցնում էին ավագ որդիներին[139]։ Ազնվականները իրենց հողերում կառուցում էին սեփական զինված ուժերը և վերահսկողական ամրոցները և ներմուծում էին տարբեր տեսակի հարկեր և տուրքեր։ Սկզբնական շրջանում ամրոցները փայտից էին, այնուհետև 9-րդ և 10-րդ դարերից սկսեցին կառուցվել քարից, որպեսզի պաշտպանությունը սեփական գյուղացիներից և ներխուժողներից լինեն ավելի ամուր։ Ամրոցների նկատմամբ վերահսկողությունը թույլ էր տալիս ընդդիմանալ թագավորներին կամ այլ ազնավականներին[140]։ Անզվականները լինում էին տարվեր աստիճանի։ Թագավորները և բարձր դասի ազնվականները վերահսկում էին մեծ թվով հողեր և ունեին մեծ թվով հետևորդներ քան մյուս ազնվականները։ Ասպետներն ազնվականների ամենացածր մակարդակն էին, նրանք չունեին սեփական հողերը և ծառայում էին այլ ազնվականների[141]։

Հոգևորականները բաժանվում էին երկու տեսակի` կանոնավոր հոգևորականներ, որոնք ապրում էին հոգևոր կանոններով և ոչ կանոնավոր հոգևորականներ որոնք ապրում էին հիմնականում աշխարհիկ կյանով[142]։ Վանականները կազմում էին բնակչության փոքր մասը` հիմնականում մեկ տոկոսից փոքր[143]։ Կանոնավոր հոգևորականների մեծ մասը տարանջատվում էին ազնվականությունից։ Տեղի շարքային հոգևորականները հաճախ տարանջատվում էր գյուղացիական դասից[144]։ Քաղաքում բնակվողները համարվում էին ոչ սովորական դաս, քանի որ նրանք չէին մտնում հասարակության ավանդական երեք դասերի մեջ։ 12-րդ և 13-րդ դարերում քաղաքում բնակվողների կարգավիճակը ընդլայնվեց, քանի որ սկսեցին մեծանալ քաղաքները և նոր բնակավայրեր հիմնվեցին[145]։ Այնուամենայնից Միջնադարում քաղաքների բնակչությունը չի գերազանցել ընդհանուր բնակչության տասը տոկոսը[146]։

13-րդ դարի խճանկար, որտեղ պատկերված է մի հրեայի (նկարում հրեական գլխարկով) և քրիստոնյա Պետրոս Ալֆոնսոյի բանավեճը:

Հրեաները նույնպես սփռվեցին ամբողջ Եվրոպայում այս ժամանակաշրջանում։ 11-րդ և 12-րդ դարերում հրեական համայնքներ հիմնվեցին Գերմանիայում և Անգլիայում, սակայն Իսպանիայի հրեաները, որոնք բնակություն էին հաստատել արաբների օրոք, քրիստոնյաների ժամանակ ճնշումների ներքո որոշեցին նրանց կրոնաձոխել[70]։ Շատ հրեաները զնակվում էին քաղաքներում, քանի որ իրավունք չունեին ունենալ սեփական հող և լինել գյուղացի[147]։ Բացի հրեաներից Եվրոպայում բնակվող ոչ քրիստոնյաներից էին սլավոնները Արևելյան Եվրոպայում և մուսուլմանները Հարավային Եվրոպայում[148]։ Կանայք միջնադարում պաշտոնապես պարտավոր էին ենթարկվել որոշ տղամարդկանց, այդ թվում հորը, ամուսնուն կամ ազգականին։ Այրիներին որոշ դեպքերում թույլատրվում էր տնօրինել իր կյանքը, սահմանափակ իրավունքներով։ Կանայք հիմնականում աշխատում էին տնային տնտեսություններում։ Գյուղացի կանայք հիմնականում խնամում էին տունը, երեխաներին, այգեգործություն և անասնապահություն։ Բերքահավաքի ժամանակ նրանք նաև մասնակցում էին դաշտային աշխատանքներին[149]։ Քաղաքի կանայք բացի տնային տնտեսությունից նաև կարող էին զբաղվել առևտրով[150]։ Ազնվական կանայք հիմնականում զբաղվում էին տնային տնտսության կառավարմամբ և կարող էին խառնվել ընտանեկան գործերին, սակայն պետական և ռազմական գործերին արգելված էր միջամտել։

Պետական իշխանության վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպան և Միջերկրական ծովը 1190 թվականին

Բարձ միջնադարը համարվում է ժամանակակից արևմտյան պետականության ձևավորման սկիզբը։ Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի թագավորները կոնսոլիդացրեցին իրենց իշխանությունը և ստեղծեցին կառավարման համակարգեր[151]։ Նոր թագավորությունները, ինչպիսիք են Հունգարիան և Լեհաստանը, Քրիստոնեությունը ընդունելուց հետո դարձան Կենտրոնական Եվրոպայի գերտերություններ[152]։ Հունգարները բնակություն հաստատեցին Հունգարիայում մոտ 900 թվականից թագավոր Արպադի գլխավորությույամբ, 9-րդ դարի մի շարք ներխուժումներից հետո[153]։ Պապականությունը, որը երկար պայքարել է թագավորների իշխանությունից անկախացման գաղափարախոսության համար, առաջին անգամ արձանագրեցին իրենց հավակնությունը Քրիստոնեական աշխարհի նկատմամբ իշխանություն ունենալու վերաբերյալ և Պապական միապետությունը հասավ իր իշխանության գագաթնակետին 13-րդ դարի սկբին Իննոկենտիոս III պապի օրոք[154]։ Հյուսիսային խաչակրաց արշավանքները և Քրիստոնեական թագավորությունների հզորացումը ու ռազմական գործողությունները մերձբալթյան նախկին հեթանոսական տարածքներում բերեց տեղաբնիկ ժողովուրդների բռնի վերափոխմանը Եվրոպական մշակույթին[155]։

Բարձր միջնադարում Գերմանիայւոմ կառավարում էր Օտտոնյան արքայատոհմը, որոնք պայքարում էին տեղի հզոր դքսությունների դեմ, որոնք ձևավորվել էին Մեծ գաղթի ժամանակաշրջանում։ 1024 թվականին նրանց փոխարինեց Սալիան արքայատոհմը, որը բախվեց պապականության հետ Կայսեր Հենրիխ IV-ի գլխավորությամբ[156]։ Նրա հետևորդները շարունակեցին գերմանացի մյուս ազնվականների հետ պայքարել պապականության դեմ։ Ժամանակաշրջանը անսպասելիորեն ավարտվեց Հենրիխ V-ի մահով, ով մահացավ առանց ժառանգորդ, որից հետո գահին բազմեց Ֆրիդրիխ I Շիկամորուսը[157]։ Չնայած նա կառավարեց ավելի արդյունավեց, հիմնական խնդիրները մնացին և նրա հաջորդները շարունակեցին պայքարը մինչև 13-րդ դարը[158]։ Շիկամորուսի թոռ Ֆրիդրիխ II-ը, ով նաև Սիցիլիայի գահի ժառանգորդն էր, շարունակեց պապականության դեմ պայքարը։ Նրա արքունիքը հայտնի էր իր գիտնականներով, որոնց անվանում էին հերետիկոսներ[159]։ Նրա հետնորդները բախվեցին շատ դժվարությունների հետ, ներառյալ 13-րդ դարի կեսերին մոնղոլների ներխուժմամբ։ Մոնղոլները սկզբում ներխուժեցին Կիևյան Ռուսիա, դրանից հետո` Արևելյան Եվրոպա 1241, 1259 և 1287 թվականներին[160]։

Բայեի կարպետ, որտեղ պատկերված է Վիլհելմ I Նվաճողը (կենտրոնում), նրա եղբայրներ Մոտայնի կոմս Ռոբերտը (աջից) և Բայեի արքեպիսկոպոս Օդոն (ձախից)

Կապետինգների օրորք Ֆրանսիայի միապետությունը դանդաղորեն սկսեց ընդարձակել իր իշխանությունը ազնվականության նկատմամբ` սկսելով Իլ դը Ֆրանսից նրանք իրենց վերահսկողության տակ առան երկրի մեծ մասը 11-րդ և 12-րդ դարերում[161]։ Նրանք բախվեց հզորացող Նորմանդիայի դքսությանը, որը 1066 թվականին Վիլհելմ I Նվաճողի գլխավորությամբ նվաճեց Անգլիան և ստեղծեց միջնեղուցային կայսրություն, որը տարբեր ձևերով գոյատևեց Միջնադարի մնացած ժամանակաշրջանում[162][163]։ Նորմանները նույնպես բնակություն հաստատեցին Սիցիլիայում և հարավային Իտալիայում, երբ Ռոբերտ Գվիսկարը իջևանեց այնտեղ 1059 թվականին և հիմնադրեց դքսություն, որը ավելի ուշ դարձավ Սիցիլիայի թագավորություն[164]։ Անգեվինյան արքայատոհմի ժամանակ Անգլիայի թագավորներ Հենրի II-ը և նրա որդի Ռիչարդ I-ը կառավարեցին Անգլիայում և Ֆրանսիայի մեծ տարածքներում[165], որի ժամանակ Հենրի II-ը ամուսնացավ Էլեանորա Ակվիտանցու հետ, ով հյուսիսային Ֆրանսիայի մեծ մասի ժառանգորդն էր[166] Ռիչարդի կրտսեր եղբայր Հովհաննեսը կորցրեց Նորմանդիայի մեծ մասը և հյուսիսային Ֆրանսիայի մեծ մասը 1204 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսին։

Խաչակրաց արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետներու ամրոց (Հոմս) կառուցվել է Խաչակրաց արշավանքների ժամանակ Հիվանդախնամների միաբանության համար[167]:

11-րդ դարի վերջին Սելջուկները իրենց հսկողության տակ առան Միջին Արևելքի մեծ մասը` նվաճելով Պարսկաստանը 1040-ականներին, Հայաստանը 1060-ականներին և Երուսաղեմը 1070 թվականին։ 1071 թվականին թյուրքական բանակը պարտության մատնեց բյուզանդացիներին Մանազկերտի ճակատամարտում և գերևարեցին Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV-ին։ Դրանից հետո թյուրքերի առաջ ճանապարհ բացվեց դեպի Փոքր Ասիա, ինչը Բյուզանդիայի ժողովուրդների համար արյունալի ավարտ ունեցավ։ Չնայած բյուզանդացիները վերախմբավորվեցին և հետ նվաճեցին որոշ տարածքները, նրանք այլև չվերականգնեցին Փոքր Ասիայի իրենց տարածքները։ Թյուրքերը նաև դժվարություններ ունեցան կորցնելով վերահսկողությունը Երուսաղեմի նկատմամբ եգիպտական Ֆաթիմյաններին, բացի այդ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական պատերազմներ[168]։ Բյուզանդացիները նաև առերեսվեցին հզորացող Բուլղարիայի հետ, որը 12-րդ դարի վերջին և 13-րդ դարում ընդարձակվեց Բալկաններում[169]։

Խաչակրաց արշավանքների սկզմբնական նպատակն էր ազատել Երուսաղեմը մուսուլմաններից։ Առաջին խաչակրաց արշավանքը հայտարարեց Հռոմի պապ Ուրբանոս IIը Կլերմոնտի ժողովի ժամանակ 1095 թվականին Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի խնդրանքով, ով ցանկանում էր դիմադրել իսլամական առաջխաղացումը։ Ուրբանոսը խոստացավ ինդուլգենցիա բոլորին, ով կմասնակցի արշավանքներին։ Հասարակության տարբեր մակարդակներից տասնյակ հազարավոր անձինք զորախմբվեցին Եվրոպայի տարբեր հատվածներից և նվաճեցին Երուսաղեմը 1099 թվականին[170]։ Խաչակիրներին բնորոշ էր տեղի հրեաների ջարդերը։ Դրանք հատկապես մեծ ալիք ստացան Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ[70]։ Խաչակիրների մյուս նորամուծությունն էր նոր կրոնական միաբանությունների հիմնումը, ինչպիսիք էին Տաճարականների և Հիվանդախնամների միաբանությունները, որոնք կրոնական կյանքը միատեղում էին զինվորական ծառայության հետ[171]։

Խաչակիրները իրենց նվաճումները վերածեցին Խաչակրաց պետությունների։ 12-րդ և 13-րդ դարերում տեղի ունեցան մի շարք հակամարտություններ այս երկրների և դրանց շրջափակող իսլամական պետությունների միջև։ Այս պետությունների սատարման համար Հռոմի պապը հայտարարեց հաջորդ արշավանքները[170], ինչպիսիք էր Երրորդ խաչակրաց արշավանքը, որի նպատակն էր վերադարձնել Երուսաղեմը, որը նվաճել էր Սալահ ալ-Դինը 1187 թվականին[172]։ 1203 թվականին Չորրորդ խաչակրաց արշավանքը խզվեց դեպի սրբազան երկիր ուղուց դեպի Կոստանդուպոլիս և նվաճեց այն 1204 թվականին ու ստեղծեց Լատինական կայսրությունը[173], ինչը չափազանց թուլացրեց Բյուզանդական կայսրությունը։ Բյուզանդացիները վերադարձրեցին քաղաքը 1261 թվականին, սակայն այլևս չունեցան վաղեմի հզորությունը[174]։ 1291 թվականին բոլոր խաչակրաց պետությունները նվաճվեցին մայրցամաքային մասում, միայն Երուսաղեմի թագավորության որոշ հատված գոյատևեց Կիպրոս կղզում[175]։

Հռոմի պապերը նաև խաչակրաց արշավանքներ կազմակերպեցին սրբազան երկրից բացի այլ վայրերում, այդ թվում Իսպանիա, հարավային Ֆրանսիա և Բալթիկ ծովի ուղղությամբ[170]։ Իսպանական խաչակրաց արշավանքները կոչվեցին Ռեկոնկիստա, այսինքն Իսպանիայի ազատագրում մուսուլմաններից։ Հյուսիսային Եվրոպան նույնպես դուրս էր քրիստոնեական վերահսկողությունից մինչև 11-րդ դարը կամ ավելի ուշ, ինչի պատճառով կազմակերպվեցին Հյուսիսային խաչակրաց արշավանքները 12-րդից 14-րդ դարերում։

Մտավոր կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում փիլիսոփայության և աստվածաբանության զարգացումը բերեց մտավոր կյանքի ակտիվության։ Եղան քննարկումներ ռեալիստների և նոմինալիստներիի միջև «Ընդհանուրի» վերաբերյալ։ Փիլիսոփայական քննարկումները հիմնված էին Արիստոտելի և նրա Էմպիրիզմի ու իրատուսության վերաբերյալ տեսությունների վերահայտնագորման վրա։ Պիեռ Աբելարի (մ. 1142) և Պետրոս Լոմբարդի (մ. 1164) ներմուծեցին Արիստոտելյան տրամաբանությունը աստվածաբանության մեջ։ 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին կաֆեդրալ դպրոցները տարածվեցին ամբողջ Արևմտյան Եվրոպայում` ուսումը վանքերից տեղափոխելով տաճարներ և քաղաքներ[176]։ Կաֆեդրալ դպրոցները փոխարինեցին Եվրոպայի հիմնական քաղաքների համալսարաններին[177]։ Փիլիսոփայությունը ևաստվածաբանությունը ձուլվեցին սխոլաստիկայի, որը 12-րդ և 13-րդ դարերի գիտնականների փորձն էր միացնել Արիստոտելի և Աստվածաշնչի գաղափարները։ Այս շարժումը փորձում էր միաձուլել ճշմարտությունը և պատճառը[178], որը կիզակետին հասցրեց Թովմա Աքվինացին (մ. 1274)[179]:

Միջնադարյան գիտնական, ով ճշգրիտ չափումներ է իրականացնում: 14-րդ դարի ձեռագիր նկարազարդում:

Ասպետությունը զարգացավ արքայական և ազնվական ընտանիքներում։ Մշակույթը տարածվում էր վերնակուլերենն էր ավելի շատ քան լատիներենը, որով գրվում էին բանաստեղծությունները, պատմվածքները, առասպելները, երգերը, որոնք տարածվում էին տրուբադուրի կողմից։ Հաճախ պատմվածքները գրվում էին chansons de geste կամ «երգեր մեծ գործերի մասին» ոճով, ինչպիսիք էին Երգ Ռոլանդի մասին պատմվածքը[180]։ Գրվում էին նաև աշխարհիկ և հոգևոր պատմություններ[181]։ Ջոֆրի Մոնմոթը գրել է Բրիտանիայի թագավորների պատմություն պատմվածների հավաքացուն, որը պատմում էր Արթուր արքայի մասին։

12-րդ դարում զարգացում ապրեցին իրավական գիտությունները։ Աշխարհիկ և Կանոնական իրավունքները ուսումնասիրվեցին Բարձր միջնադարում։ Աշխարհիկ կամ Հռոմեական իրավունքը զարգացում ապրեց 11-րդ դարում Կորպուս յուրիս ցիվիլիս-ի կազմումից հետո և սկսվեց դասավանդվել 1100 թվականից Բոլոնիայի համալսարանում։

Տեխոնոլոգիա և զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ և 13-րդ դարերում Եվրոպայում տեղի ունեցավ տնտեսական վերելք ի շնորհիվ արտադրության մեջ հայտնագործումների։ Գլխավոր տեխնոլոգիական ձեռքբերումներից էին հողմաղացը, առաջին մեխանիկական ժամացույցը, աստրոլաբերի օգտոգործումը[182]։ Զանգվածային ակնոցները հայտնագործվել են մոտ 1286 թվականին անհայտ իտալացի արհեստավորի կողմից, հավանաբար աշխատելով Պիզայում կամ նրա մոտ[183]։

Մշակաբույսերի տնկման եռաստիճան (ռոտացիոն համակարգի) զարգացումը մեծացրեց հողի օգտագործման արդյունավետությունը[184]։ Հողագործության մեջ խոշոր եղջերավոր անասուններին փոխարինեցին ձիերը, որոնք ավելի արդյունավետ էին և արագ[185]։

Տաճարների և ամրոցների կառուցումը զարգացրեց շինարարական տեխնոլոգիան` բերելով հսկա քարե շինությունների աճին։ Կառուցվեցին նոր դահլիճներ, կամուրջներ և այլ շինություններ[186]։ Նավաշինարարության մեջ սկսեց օգտագործվել «կողոսկրից և տախտակից» մեթոդը, որը փոխարինեց հռոմեական մեթոդին։ Նավաշինարարության մեջ սկսեցին ուգտագործվել եռանկյունաձև առագաստները և ռադարները, որոնք մեծացրեցին նավերի արագությունը[187]։

Ռազմական գործում մեծացավ հետևակի գործոնը հատուկ դերերով։ Ծանր զինված հեծելազորի հետ միասին ներառվեցին հետևակներ աղեղնազենով, ինչպես նաև սապյորներ և ինժեներներ[188]։ 10-րդ և 11-րդ դարերում զարգացում ապրեցին պաշարման զենքերը։ 12-ից 13-րդ դարերում ներմուծվեց նաև սաղավարները, նետաձիգներից պաշտպանվելու համար, ինչպես նաև ձիերի զրահները[189]։ Վառոդը Եվրոպայում հայտնի դարձավ 13-րդ դարի կեսերին, իսկ առաջին անգամ օգտագործեցին անգլիացիները շոտլանդացիների դեմ 1304 թվականին։ Թնդանոթը օգտագործվեց պաշարումների ժամանակ 1320-ական թվականներից, իսկ ձեռքի հրացանը 1360-ական թվականներից[190]։

Ճարտարապետություն, արվեստ և երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանական Մարիա Լաախիի եկեղեցին Գերմանիայում:

10-րդ դարում հիմնադրված եկեղեցիները և վանքերը բերեցին քարե ճարտարապետության զարգացմանը, որը կոչվեց Հռոմեական ձև, այստեղից առաջացավ «Ռոմանական» տերմինը։ Որտեղ հնարավոր էր հռոմեական աղյուսները և քարերը վերամշակվեցին նոր շինությունների համար։ Հազարամյակի սկզբից, որը կոչվում էր Առաջին Ռոմանական ժամանակաշրջան, ոճը տարածվեց ամբողջ Եվրոպայում։ 1000 թվականից հետո սկսվեց քարե եկեղեցիների շինարարության մեծ ալիք Եվրոպայում[191]։ Ռոմանական շենքերը ունեին հսկա քարե պատեր, կիսաշրջանաձև կամարներ, պատուհաններ փոքր պատուհանների բացվածքներով և, մասնավորապես, Ֆրանսիայում, կախովի քարե պահոցներ[192]։

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմ, սով, համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարի առաջին տարիները նշանավորվեցին սովերով, կիզակետին հասավ 1315-17 թվականների մեծ սովի ժամանակ[193]։ Մեծ սովի գլխավոր պատճառն էր Միջնադարյան տաք ժամանակաշրջանից դանդաղորեն անցումը Փոքր սառցե դարաշրջանին, ինչը բնակչությանը խոցելի դարձրեց, երբ վատ եղանակի պատճառով բերքատվությունը ընկավ[194]։ 1313-14 և 1317-21 թվականները չափազանց անձրևաշատ էին Եվրոպայում, ինչի արդյունքում հացահատիկի բերքը փչացավ[195]։ Կլիմայական փոփոխությունը, որի արդյունքում միջին ջերմաստիճանը ընկավ Եվրոպայում 14-րդ դարում, բերեց տնտեսությունների անկման[196]

EԺակերիայի առաջնորդների մահապատիժը Ֆրանսիայում:

Այս խնդիրներին հաջորդեց 1347 թվականին բռնկված Սև մահը, համաճարակ, որը տարածվեց ամբողջ Եվրոպայով հաջորդ երեք տարիներին[197]։ Համաճարակից մահացան մոտ 35 միլիոն մարդ ամբողջ Եվրոպայում, ինչը կազմում էր բնակչության մեկ երրորդ մասը։ Հատկապես շատ տուժեց քաղաքի բնակչությունը, խիտ բնակեցված լինելու պատճառով։ Ընդարձակ տարածքներ մնացին չբնակեցված և շատ հողեր մնացին անմշակ։ Աշխատավարձերը ավելացան, քանի որ աշխատուժը նվազել էր։ Մյուս խնդիրներից էին հողի ռենտայի իջեցումը և սննդամթերքի պահանջարկի նվազումը, ինչը բերեց գյուղատնտեսական հասույթի նվազման։ Քաղաքային բնակիչները նույնպես պահանջում էին ավելի մեծ եկամուտներ և բռնկվեցին ժողովրդական ապստամբություններ ամբողջ Եվրոպայում[198]։ Ապստամբությունների շարքի մեջ էին մտնում Ժակերիան Ֆրանսիայում, Ուոտ Թայլերի ապստամբությունը անգլիայում, Ֆլորենցիա, Գենտ և Բրյուգգե քաղաքների ապստամբությունները։ Ժանտախտի տրավման բերեց աթեիզմի աճին Եվրոպայում, որից հետո հիմնադրվեցին նոր խարտիաներ[199] Խնդրիները չնվազեցին, քանի որ ժանտախտը նորից հարվածեց Եվրոպային 14-րդ դարի մնացած հատվածում, ինչը շարունակաբար ցնցում էր Եվրոպան Միջնադարում[197]։

Հասարակություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակությունը ամբողջ Եվրոպայում Սև մահից հետո անհանգստացած էր տեղաշարժերով։ Քիչ բերքատվությամբ հողերը լքվեցին, քանի որ գյուղացիները կարող էին ավելի բերրի վայրեր գտնել[200]։ Չնայած ճորտատիրությունը անկում ապրեց Արևմտյան Եվրոպայում, այն ավելի արդիական դարձավ Արևելյան Եվրոպայում[201]։ Շատ գյուղացիներ Արևմտյան Եվրոպայում նախընտրեցին աշխատել այն հողի վրա, որը նախկինում իրենց կալվածատերերի սեփականությունն էր` վճարելով ռենտա[202]։ Գյուղացիների մեջ ճորտերի քանակը ժամանակաշրջանի ավարտին 90 տոկոսից նվազեց 50 տոկոս[203]։ Կալվածատերերը նաև ավելի ականջալուր էին հողի վարձկանների նկատմամբ և միասին պետությունից աջակցություն էին պահանջում։ Կալվածատերերի և կառավարությունների մի մասը փորձում էր վերադարձնել տնտեսական քաղաքականությունը, որը գործում էր մինչև Սև մահը[202]։ Ոչ հոգևորական հասարակության մոտ զարգացավ գրագիտությունը և քաղաքային բնակչությանը սկսեց հետաքրքրել ասպետությունը[204]։

Հրեական համայնքները արտաքսվեցին Անգլիայից 1290 թվականից և Ֆրանսիայից 1306 թվականին։ Չնայած նրանց մի մասին թույլատրեցին վերադառնալ Ֆրանսիա, շատ հրեաներ արտագաղթեցին արևելք` բնակություն հաստատելով Լեհաստանում և Հունգարիայում[205]։ Հրեաները արտաքսվեցին Իսպանիայից 1492 թվականին և բնակություն հաստատեցին Թուրքիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Հոլանդիայում[70]։ Իտալիայիում 13-րդ դարում զարգացավ բանկային գործը, որը շարունակվեց 14-րդ դարում։ Շատ բանկային ֆիրմաներ վարկեր էին տրամադրում թագավորներին մեծ ռիսկայնությամբ և սնանկանում էին, եթե թագավորները հրաժարվում էին մարել վարկերը[206]։

Պետության վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի քարտեզը 1360 թվականին

Ուժեղ, միապետական հիմքով ազգային պետությունները սկսեցին զարգանալ Եվրոպայում Ուշ միջնադարում, մասնավորապես Անգլիան, Ֆրանսիան և Պիրենեյան թերակղզու քրիստոնեական թագավորությունները, այդ թվում Արագոնը, Կաստիլիան և Պորտուգալիան։ Երկարատև հակամարտությունները այս շրջանում ուժեղացրին թագավորի իշանությունը և ծանր անդրադարձան գյուղացիության վրա։ Թագավորները շահույթ էին ստանում պատերազմների միջոցով իրենց տարածքները ընդարձակելիս[207]։ Պատերազմի ֆինանսավորումը հարկերի միջոցով ավելի պրակտիկ էր դառնում, հաճախ հարկերի մակարդակը բարձրացվում էր[208]։ Հարկ վճարողների իրավունքները պաշտպանելու համար ստեղծվեցին ներկայացուցչական մարմիններ, ինչպիսիք էին Անգլիայի խորհրդարանը և Ֆրանսիայի Գլխավոր շտատները[209]։

Ժաննա դ'Արկը 15-րդ դարի կտավում:

14-րդ դարում Ֆրանսիայի թագավորները նպատակ էին դրել ուժեղացնել իրենց ազդեցությունը այդ թվում տարածքների ընդարձակման հաշվին[210]։ Նրանք դժվարությունների հանդիպեցին երբ փորձեցին տիրանալ Անգլիայի տարածքներին հարավային Ֆրանսիայում, ինչը բերեց Հարյուրամյա պատերազմին[211], որը տևեց 1337 թվականից մինչև 1453 թվականը[212]։ Պատերազմի վաղ շրջանում Անգլիան Էդուարդ III-ի (կառավարել է 1327–77) և նրա որդի Էդուարդ Սև արքայազնի (մահացել է 1376) գլխավորությամբ հաղթեցին Կրեսիի և Պուատիեի ճակատամարտերում, նվաճեցին Կալե քաղաքը և վերահսկողության տակ առան Ֆրանսիայի մեծ մասը։ Ֆրանսիայում պատերազմի վաղ շրջանում տիրեց հուսալքություն և կազմալուծում[213]։ 15-րդ դարի սկզբին Ֆրանսիան կանգնած էր կործանման շեմին, սակայն 1420-ական թվականների վերջին Ժաննա դ'Արկի ռազմական հաջողություններից ոգեշնչված Ֆրանսիան կարողացավ հաղթել և 1453 թվականի դրությամբ նվաճել Անգլիայի վերջին տարածքները Ֆրանսիայի հարավում[214]։ Պատերազմը թանկ արժեցավ Ֆրանսիայի համար, քանի որ պատերազմի վերջում Ֆրանսիայի բնակչությունը կիսով չափ նվազել էր պատերազմի սկզբի համեմատ։ Պատերազմը դրական ազդեցություն ունեցավ անգլիացիների ազգային կողմնորոշման վրա։ Հակամարտությունը նաև օգնեց Անգլիային ստեղծել սեփական ազգային մշակույթ, Ֆրանսիայի մշակույթից անջատված, որը նախկինում մեծ ազդեցություն ուներ[215]։

Ժամանակակից Գերմանիայի տարածքում շարունակում էր գործել Սրբազան Հռոմեական կայսրությունը, սական կայսերական գահի ընտրովի կարգավիճակը նշանակում էր հրաժարվել թագավորական հարստությունից և պետության ուժեղ հիմքից[216]։ Ավել արևելքում հզորանում էին Լեհաստանի, Հունգարիայի և Բոհեմիայի թագավորությունները[217]։ Պիրենեյան թերակղզում քրիստոնեական թագավորությունները շարունակեցին հողեր նվաճել իսլամական թագավորություններից[218], Պորտուգալիան կենտրոնացավ անդրծովյան տարածքների ընդարձակման վրա 15-րդ դարում, մինչդեռ մյուս թագավորությունները դժվարություններ ունեցան թագավորական ժառանգորդների և այլ խնդիրների հետ կապված[219][220]։ Պարտվելով Հարյուրամյա պատերազմում` Անգիլայում բռնկվեցին քաղաքացիական պատերազմներ, հայտնի որպես Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ, որը տևեց մինչև 1490-ական թվականները[220] և միայն ավարտվեց, երբ Հենրի Թյուդորը (կառավարել է 1485–1509 թվականներին որպես Հենրի VII) դարձավ թագավոր և իր ձեռքը կենտրոնացրեց իշխանությունը Ռիչարդ III-ին հաղթելուց հետո Բոսֆորտի ճակատամարտում 1485 թվականին[221]։ Սկանդինավիայում Դանիայի թագուհի Մարգարետ I-ը միավորեց Նորվեգիան, Դանիան և Շվեդիան Կալմարյան միության մեջ, որը գոյատևեց մինչև 1523 թվականին։ Բալթիկ ծովի շրջակայքում ամենահզոր ուժը Հանզայական միությունն էր, որը որպես քաղաք պետությունների առևտրական միություն առևտրով էր զբաղվում Արևեմտյան Եվրոպայից մինչև Ռուսաստան[222]։ Շոտլանդիան դուրս եկավ Անգլիայի վերահսկողությունից Ռոբերտ Բրյուսի օրոք, ով ստացավ Հռոմի պապի կողմից ճանաչումը 1328 թվականին[223]։

Բյուզանդական կայսրության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Պալեոլոգոս կայսրերը վերանվաճեցին Կոստանդնուպոլիսը արևմտյան եվրոպացիներից 1261 թվականին, նրանք այլևս ի վիճակի չէին վերականգնելու վերահսկողությունը կայսրության նախկին տարածքների մեծ մասի նկատմամբ։ Նրանք սովորաբար վերահսկում էին փոքր հատված Բալկանյան թերակղզում, Կոստանդնուպոլիսի մոտ, Կոստանդուպոլիսը և որոշ ափամերձ հողեր Սև ծովի և Էգեյան ծովի շրջակայքում։ Բալկաններում նախկին բյուզանդական տարածքները բաժանվեցին նոր ձևավորված Սերբիայի թագավորության, Երկրորդ Բուլղարական կայսրության և քաղաք պետություն Վենետիկի միջև։ Բյուզանդիային թուլացնում էր նաև նոր թուրքական ցեղը օսմանները, որոնք հիմնադրեցին Անատոլիայում պետություն 13-րդ դարում և արագորեն մեծացավ 14-րդ դարում։ Օսմանները ընդարձակվեցին դեպի Եվրոպա` հպատակեցնելով Բուղարիան 1366 թվականին և նվաճեցին Սեբիան Կոսովոյի ճակատամարտից հետո 1389 թվականին։ Արևեմտյան եվրոպացիները միավորվեցին, որպեսզի պաշտպանեն Բալկանների քրիստոնյաներին նոր խաչակրաց արշավանք կազմակերպեցին 1396 թվականին դեպի Բալկաններ, որտեղ նրանք պարտվեցին Նիկոպոլի ճակատամարտում[224]։ Կոստանդնուպոլիսը վերջնականապես նվաճեցին նվաճեցին օսմանցիները 1453 թվականին[225]։

Վիճաբանություն եկեղեցու ներսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գի Բուլոնացին թագադրում է Հռոմի պապ Գրեգորի XI-ին:

Աղմկոտ 14-րդ դարի ընթացում Եկեղեցին գլխավորում էին Պապերի Ավինյոնյան գերության կողմից 1309–76 թվականներին[226], նաև անվանում էին «Պապերի Բաբելոնյան գերություն»[227], որից հետո սկսվեց Մեծ Մասնատումըը որը տևեց 1378-ից 1418 թվականներին, երբ երկու, հետագայում երեք անձինք իրենց հռչակել էին Հռոմի պապ, յուրաքանչյուրին սատարում էին մի շարք երկրներ[228]։ Արդյունքում եկեղեցու պաշտոնյաները ձեռնարկեցին Կոնստանսյան ժողով 1414 թվականին և հաջորդ տարի ժողովը մերժեց պապի թեկնածուներից մեկին` թողնելով երկու թեկնածու։ Հետագա քննարկումներից հետո ժողովը 1417 թվականի նոյեմբերին ժողովը ընտրեց Մարտինոս V-ին որպես Հռոմի պապ[229]։

Բացի մասնատումից արևմտյան եկեղեցին ունեցավ խնդիրներ կապված աստվածաբանների հետ, որոնցից շատերը դասվեցին հերետիկոս։ Ջոն Վիքլիֆը անգլիացի աստվածաբան էր, ով համարվեց հերետիկոս 1415 թվականին, քանի որ համարում էր, որ Աստվածաշնչի տեքստերը պետք է հասանելի լինեն բոլորին, ինչին դեմ էր Եկեղեցին[230]։ Վիքլիվի ուսմունքը մեծ ազդեցություն ունեցավ ուշ միջնադարի երկու գլխավոր հերետիկոսական շարժումների վրա` Լոլլարդների վրա Անգլիայում և Հուսատների վրա Բոհեմիայում[231]։ Բոհեմական շարժման հիմքում ընկած էր Յան Հուսի ուսմունքը, ով այրվեց խարույկի վրա 1415 թվականին, երբ Կոնստանսի ժողովը նրան կարգեց հերետիկոս։ Հուսիտյան եկեղեցին դարձավ Խաչակրաց արշավանքների նշանակետ[232]։ Գործում էին նաև այլ շարժումներ, ինչպիսիք էին Տաճարականների միաբանության դեմ խմբերը, որոնք արդյունքում ճնշվեցին 1312 թվականին և նրանց հարստությունը բաշխվեց Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի և Հիվանդախնամների միաբանության միջև[233]։

Գիտնականներ, մտավորականներ և ճանապարհորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարում աստվծաբաններ, ինճպիսիք են Յոհաննես Դունս Սկոտը և Ուիլյամ Օկկամը քննադատությունների թիրախ էին ընտրել մտավորականներին և գիտնականներոն կրոնական նկատառումներով։ Նրանք ջանք չէին խնայում վատաբանելու Պլատոնյան պատկերացումները տիեզերքի մասին։ Օկկամի կարծքիով հավատքի անկախությունը թույլ կտա գիտությանը առանձնանալ աստվածաբանությունից և փիլիսոփայությունից[234]։ Տեղական ուսմունքները հիմնված էին Հռոմեական իրավունքի վրա, որուն նախկինում գործում էին համաձայն միջազգային սովորույթ։ Առանձին ճյուղով զարգացավ Անգլիան, որտեղ ընդհանուր իրավունքտ դարձավ ավելի իրագործելի։ Այլ երկներ ընդունեցին սեփական օրենքները, օրինակ Կաստիլիան, Լեհաստանը և Լիտվան[235]։

Հոգևորականը սովորում է սատղագիտություն և երկրաչափություն, Ֆրանսիա, 15-րդ դարի սկիզբ:

Կրթությունը շարունակում էր կենտրոնացած մնալ ապագա հոգևորականներին ուսանելու վրա։ Տառագիտություն և թվագիտություն ընտանիքներին սովորեցնում էր գյուղի հոգևոր հովիվը, սակայն ուղղագրություն, խոսք, լոգիկա ուսանում էին հոգևոր դպրոցներում կամ քաղաքներում։ Հասարակական միջնակարգ դպրոցները սկսեցին բազմանալ, և որոշ իտալական քաղաքներ ունեին հարուստ փորձ։ Համալսարանները նույնպես շատացան Եվրոպայով մեկ 14 և 15-րդ դարերում։ Գրագիտության մակարդակը աճեց, սակայն դեռ ցածր մակարդակում էր։ Ըստ հաշվարկների 1500 թվականին գրագետ էին տղամարդկանց տաս տոկոսը և կանանց մեկ տոկոսը[236]։

Աճեց ազգային գրականության հրատարակություն։ Հայտնի գրողներ էին Դանթեն, Ֆրանչեսկո Պետրարկան և Ջովաննի Բոկաչչոն Իտալիայում, Ջեֆրի Չոսերը և Վիլյամ Լենգլենդը Անգլիայում ու Ֆրանսուա Վիյոնը և Քրիստինա Պիզայացին Ֆրանսիայում։ Գրականության մեծ մասը բնույթով մնում էր կրոնական և չնայած մեծ դեր էր տրվում լատիներենին, շատ սրբերի կյանքի մասին գործեր թողարկվեցին ազգային լեզուներով[235]։ Թատրոնը նույնպես զարգացավ եկեղեցու կողմից ներկայացված պիեսների միջոցով[235]։ Ժամանակաշրջանի վերւում, մոտ 1450 թվականին զարգացավ տպագիր մամուլը, որի արդյունքում 1500 թվականի դրությամբ Եվրոպայով մեկ հիմնադրվեցին տպագրական տներ[237]։

15-րդ դարի սկզբին Պիրենեյան թերակղզու երկրները սկսեցին հովանավորել ճանապարհորդությունները Եվրոպայի սահմաններից դուրս։ Պորտուգալիայի արքայազն Հենրի ծովագնացը ճանապոհությունների արդյուքով բացահայտեց Կանարյան կղզիները, Ազորյան կղզիները և Կաբո Վերդեն։ Իր մահից հետո ճանապարհորդությունները շարունակվեցին և Բարդուղիմեոս Դիաշը 1486 թվականին հասավ Բարեհուսո հրվանդանի մոտ, իսկ Վասկո դա Գաման 1498 թվականին շրջանցեց Աֆրիկան և հասավ Հնդկաստան[238]։ Կաստիլիայի և Արագոնի միացյալ միապետները հովանավորեցին Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդությունը 1492 թվականին, ով հայտնագործեց Ամերիկաները[239]։ Անգլիան Հենրի VII-ի գլխավորությամբ հովանավորեց Ջոն Քեբոտի ճանապարհորդությունը, որը 1497 թվականին հասավ Կեյպ Բրիտոն կղզի[240]։

Տեխնոլոգիական և ռազմական զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1470 թվականի գյուղատնտեսական օրացույց Պետրո դը Կրեսենցիի մանրանկարներից:

Ռազմական տեսանկյունից ուշ միջնադարի հիմնական ձեռքբերումներից էին հետևակազորի մեծաքանակ օգտագործումը և թեթև հեծելազորի ներմուծումը[241]։ Անգլիացիները նաև օգտագործում էին երկար նիազակավորների, սակայն այլ երկրները չկարողացան ստեղծել նման զորքեր նույնատիպ հաջողությամբ[242]։ Զրահը շարունակեց առավելություն ունենալ, ինքնանետերի զարգացման հետ միասին ձևավորվեցին գործված զրահներ, որոնք զինվորներին ավելի լավ պետք է պաշտպանեին նետերից և ձեռագործ հրացաններից, որոնք սկսել էին գործածվել[243]։

Գյուղատնտեսության մեջ մեծացավ ոչխարների օգտագործումը, լայն ձգվող բուրդը թույլ էր տալիս ավելի որակով հագուստ ստանալ։ Դրանից բացի ճախարակը փոխարինեց ավանդական գործիքներին թել մանելու նպատակով` արագացնելով արտադրութունը[244] Հագուստների վրա սկսեցին օգտագործել կոճակները, որոնք ավելի հարմարավետ էին կոճկելու ավանդական եղանակներից[245]։ Տնային վառարանը հայտնագործվոց 1350 թվականին Շվեդիայում` մեծացնելով երկաթի արտադրության քանակը[246]։ Առաջին հեղինակային իրավունքների օրենքն ընդունվեց 1447 թվականին Վենետիկում` պաշտպանելով իրենց հայտնագործողների իրավունքները[247]։

Ուշ միջնադարյան արվեստ և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարում Ամբողջ Եվրոպայում ծնունդ առավ Տրեչենտոն և Վաղ Վերածնունդը, որը սկիզբ առավ Իտալիայից։ Հյուսիսային Եվրոպան և Իսպանիան շարունակեցին օգտագործել գոթական ոճերը, որոնք ավելի մեծ թափ առան 15-րդ դարում և տևեցին մինչև ժամանակաշրջանի վերջ։ Միջազգային Գոթիկան որպես պետության թճ դարձավ Եվրոպայի մեծ մասում 1400 թվականի մոտ տասնամյակներում` թողարկելով գլուխգործոցներ[248]։ Ամբողջ Եվրոպայում քանակապես և որակապես զարգացում ապրեց աշխարհիկ արվեստը և Իտալիան և Ֆլանդիրիան դարձան կարևոր կենտրոններ, որտեղ զարգացավ յուղաներկը, զարդերը, երկաթյա զարդատուփերը և մայոլիկայից իրերը։ Լայն տարածում գտան նաև Իսպանիայում արտադրված իսպանա-իսլամական հագուստները և Մուդեխար ոճի իրերը։ Թագավորական ընտանիքները ունեին սպասքի մեծ հավաքածուներ[249]։ Իտալիայում մետաքսի արտադրությունը զարգացավ, այսպիսով Արևմտյան եկեղեցիները և հարուստներն այլևս անհրաժեշտություն չունեին պատվիրել հեռավոր Բյուզանդիայից կամ Իսլամական աշխարհից։ Ֆրանսիայում և Ֆլանդրիայում զարգացում ապրեց գոբելենի արտադրությունը[250]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Power Central Middle Ages p. 304
  2. Mommsen "Petrarch's Conception of the 'Dark Ages'" Speculum pp. 236–237
  3. Singman Daily Life p. x
  4. Knox "History of the Idea of the Renaissance"
  5. 5,0 5,1 Bruni History of the Florentine people p. xvii
  6. Miglio "Curial Humanism" Interpretations of Renaissance Humanism p. 112
  7. Albrow Global Age p. 205
  8. 8,0 8,1 Murray "Should the Middle Ages Be Abolished?" Essays in Medieval Studies p. 4
  9. "Middle Ages" Dictionary.com
  10. See the titles of Watts Making of Polities Europe 1300–1500 or Epstein Economic History of Later Medieval Europe 1000–1500 or the end date used in Holmes (ed.) Oxford History of Medieval Europe
  11. Davies Europe pp. 291–293
  12. See the title of Saul Companion to Medieval England 1066–1485
  13. Kamen Spain 1469–1714 p. 29
  14. Mommsen "Petrarch's Conception of the 'Dark Ages'" Speculum p. 226
  15. Tansey, et al. Gardner's Art Through the Ages p. 242
  16. Cunliffe Europe Between the Oceans pp. 391–393
  17. Collins Early Medieval Europe pp. 3–5
  18. 18,0 18,1 Heather Fall of the Roman Empire p. 111
  19. 19,0 19,1 Brown World of Late Antiquity pp. 24–25
  20. Collins Early Medieval Europe p. 9
  21. Collins Early Medieval Europe p. 24
  22. Cunliffe Europe Between the Oceans pp. 405–406
  23. Collins Early Medieval Europe pp. 31–33
  24. Brown World of Late Antiquity p. 34
  25. Brown World of Late Antiquity pp. 65–68
  26. Brown World of Late Antiquity pp. 82–94
  27. Collins Early Medieval Europe p. 51
  28. Bauer History of the Medieval World pp. 47–49
  29. Bauer History of the Medieval World pp. 56–59
  30. Bauer History of the Medieval World pp. 80–83
  31. Collins Early Medieval Europe pp. 59–60
  32. 32,0 32,1 Cunliffe Europe Between the Oceans p. 417
  33. Collins Early Medieval Europe p. 80
  34. James Europe's Barbarians pp. 67–68
  35. Bauer History of the Medieval World pp. 117–118
  36. Wickham Inheritance of Rome p. 79
  37. Wickham Inheritance of Rome p. 86
  38. Collins Early Medieval Europe pp. 107–109
  39. Brown, World of Late Antiquity, pp. 122–124
  40. Wickham, Inheritance of Rome, pp. 95–98
  41. Wickham, Inheritance of Rome, pp. 100–101
  42. Collins, Early Medieval Europe, p. 100
  43. 43,0 43,1 Collins, Early Medieval Europe, pp. 96–97
  44. Wickham, Inheritance of Rome, pp. 102–103
  45. Backman, Worlds of Medieval Europe, pp. 86–91
  46. James Europe's Barbarians pp. 82–88
  47. 47,0 47,1 James Europe's Barbarians pp. 77–78
  48. James Europe's Barbarians pp. 79–80
  49. James Europe's Barbarians pp. 78–81
  50. Collins Early Medieval Europe pp. 196–208
  51. Davies Europe pp. 235–238
  52. Adams History of Western Art pp. 158–159
  53. Wickham Inheritance of Rome pp. 81–83
  54. Bauer History of the Medieval World pp. 200–202
  55. 55,0 55,1 Bauer History of the Medieval World pp. 206–213
  56. Collins Early Medieval Europe pp. 126, 130
  57. James Europe's Barbarians pp. 95–99
  58. Collins Early Medieval Europe pp. 140–143
  59. Brown World of Late Antiquity pp. 174–175
  60. Brown World of Late Antiquity p. 181
  61. Brown "Transformation of the Roman Mediterranean" Oxford Illustrated History of Medieval Europe pp. 45–49
  62. Wickham Inheritance of Rome pp. 189–193
  63. Wickham Inheritance of Rome pp. 195–199
  64. Wickham Inheritance of Rome p. 204
  65. Wickham Inheritance of Rome pp. 205–210
  66. Wickham Inheritance of Rome pp. 211–212
  67. Wickham Inheritance of Rome p. 215
  68. Brown "Transformation of the Roman Mediterranean" Oxford Illustrated History of Medieval Europe pp. 24–26
  69. Gies and Gies Life in a Medieval City pp. 3–4
  70. 70,0 70,1 70,2 70,3 Loyn "Jews" Middle Ages p. 191
  71. Collins Early Medieval Europe pp. 138–139
  72. Collins Early Medieval Europe pp. 143–145
  73. Collins Early Medieval Europe pp. 149–151
  74. Reilly Medieval Spains pp. 52–53
  75. Brown "Transformation of the Roman Mediterranean" Oxford Illustrated History of Medieval Europe p. 15
  76. Cunliffe Europe Between the Oceans pp. 427–428
  77. Grierson "Coinage and currency" Middle Ages
  78. Collins Early Medieval Europe pp. 218–233
  79. Davies Europe pp. 328–332
  80. Wickham Inheritance of Rome pp. 170–172
  81. Colish Medieval Foundations pp. 62–63
  82. Lawrence Medieval Monasticism pp. 10–13
  83. Lawrence Medieval Monasticism pp. 18–24
  84. Wickham Inheritance of Rome pp. 185–187
  85. Hamilton Religion in the Medieval West pp. 43–44
  86. Colish Medieval Foundations pp. 64–65
  87. Bauer History of the Medieval World pp. 246–253
  88. Bauer History of the Medieval World pp. 347–349
  89. Wickham Inheritance of Rome pp. 158–159
  90. Wickham Inheritance of Rome pp. 164–165
  91. Bauer History of the Medieval World pp. 371–378
  92. Brown "Transformation of the Roman Mediterranean" Oxford Illustrated History of Medieval Europe p. 20
  93. Stalley Early Medieval Architecture p. 73
  94. 94,0 94,1 Backman Worlds of Medieval Europe p. 109
  95. Backman Worlds of Medieval Europe pp. 117–120
  96. Davies Europe p. 302
  97. Colish Medieval Foundations pp. 66–70
  98. Loyn "Language and dialect" Middle Ages p. 204
  99. 99,0 99,1 Bauer History of the Medieval World pp. 427–431
  100. Backman Worlds of Medieval Europe p. 139
  101. Collins Early Medieval Europe pp. 360–361
  102. Collins Early Medieval Europe p. 397
  103. Backman Worlds of Medieval Europe pp. 141–144
  104. Backman Worlds of Medieval Europe pp. 144–145
  105. Bauer History of the Medieval World pp. 147–149
  106. Collins Early Medieval Europe pp. 378–385
  107. Collins Early Medieval Europe p. 387
  108. Davies Europe p. 309
  109. Collins Early Medieval Europe pp. 394–404
  110. Davies Europe p. 317
  111. Wickham Inheritance of Rome pp. 439–444
  112. Collins Early Medieval Europe pp. 385–389
  113. Wickham Inheritance of Rome pp. 500–505
  114. Davies Europe pp. 318–320
  115. Davies Europe pp. 321–326
  116. Crampton Concise History of Bulgaria p. 12
  117. Curta Southeastern Europe pp. 246–247
  118. Nees Early Medieval Art p. 145
  119. Stalley Early Medieval Architecture pp. 29–35
  120. Stalley Early Medieval Architecture pp. 43–44
  121. Cosman Medieval Wordbook p. 247
  122. Stalley Early Medieval Architecture pp. 45, 49
  123. Kitzinger Early Medieval Art pp. 36–53, 61–64
  124. Henderson Early Medieval pp. 18–21, 63–71
  125. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom pp. 28–29
  126. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 30
  127. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom pp. 30–31
  128. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 34
  129. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 39
  130. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom pp. 58–59
  131. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 76
  132. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 67
  133. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 80
  134. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom pp. 88–91
  135. Jordan Europe in the High Middle Ages pp. 5–12
  136. 136,0 136,1 Backman Worlds of Medieval Europe p. 156
  137. Backman Worlds of Medieval Europe pp. 164–165
  138. Epstein Economic and Social History pp. 52–53
  139. Barber Two Cities pp. 37–41
  140. Davies Europe pp. 311–315
  141. Singman Daily Life p. 3
  142. Hamilton Religion on the Medieval West p. 33
  143. Singman Daily Life p. 143
  144. Barber Two Cities pp. 33–34
  145. Barber Two Cities pp. 48–49
  146. Singman Daily Life p. 171
  147. Epstein Economic and Social History p. 54
  148. Singman Daily Life p. 13
  149. Singman Daily Life pp. 14–15
  150. Singman Daily Life pp. 177–178
  151. Backman Worlds of Medieval Europe pp. 283–284
  152. Barber Two Cities pp. 365–380
  153. Davies Europe p. 296
  154. Backman Worlds of Medieval Europe pp. 262–279
  155. Barber Two Cities pp. 371–372
  156. Backman Worlds of Medieval Europe pp. 181–186
  157. Jordan Europe in the High Middle Ages pp. 143–147
  158. Jordan Europe in the High Middle Ages pp. 250–252
  159. Denley "Mediterranean" Oxford Illustrated History of Medieval Europe pp. 235–238
  160. Davies Europe p. 364
  161. Backman Worlds of Medieval Europe pp. 187–189
  162. Jordan Europe in the High Middle Ages pp. 59–61
  163. Backman Worlds of Medieval Europe pp. 189–196
  164. Davies Europe p. 294
  165. Backman Worlds of Medieval Europe p. 263
  166. Loyn "Eleanor of Aquitaine" Middle Ages p. 122
  167. Kaufmann and Kaufmann Medieval Fortress pp. 268–269
  168. Davies Europe pp. 332–333
  169. Davies Europe pp. 386–387
  170. 170,0 170,1 170,2 Riley-Smith "Crusades" Middle Ages pp. 106–107
  171. Barber Two Cities pp. 145–149
  172. Payne Dream and the Tomb pp. 204–205
  173. Lock Routledge Companion to the Crusades pp. 156–161
  174. Backman Worlds of Medieval Europe pp. 299–300
  175. Lock Routledge Companion to the Crusades p. 122
  176. Backman Worlds of Medieval Europe pp. 232–237
  177. Backman Worlds of Medieval Europe pp. 247–252
  178. Loyn "Scholasticism" Middle Ages pp. 293–294
  179. Colish Medieval Foundations pp. 295–301
  180. Backman Worlds of Medieval Europe pp. 252–260
  181. Davies Europe p. 349
  182. Backman Worlds of Medieval Europe p. 246
  183. Ilardi, Renaissance Vision, pp. 4–5, 49
  184. Epstein Economic and Social History p. 45
  185. Backman Worlds of Medieval Europe pp. 156–159
  186. Barber Two Cities p. 68
  187. Barber Two Cities p. 73
  188. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 125
  189. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 130
  190. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom pp. 296–298
  191. Benton Art of the Middle Ages p. 55
  192. Adams History of Western Art pp. 181–189
  193. Loyn "Famine" Middle Ages p. 128
  194. Backman Worlds of Medieval Europe pp. 373–374
  195. Epstein Economic and Social History p. 41
  196. Backman Worlds of Medieval Europe p. 370
  197. 197,0 197,1 Schove "Plague" Middle Ages p. 269
  198. Backman Worlds of Medieval Europe pp. 374–380
  199. Davies Europe pp. 412–413
  200. Epstein Economic and Social History pp. 184–185
  201. Epstein Economic and Social History pp. 246–247
  202. 202,0 202,1 Keen Pelican History of Medieval Europe pp. 234–237
  203. Singman Daily Life p. 8
  204. Vale "Civilization of Courts and Cities" Oxford Illustrated History of Medieval Europe pp. 346–349
  205. Loyn "Jews" Middle Ages p. 192
  206. Keen Pelican History of Medieval Europe pp. 237–239
  207. Watts Making of Polities pp. 201–219
  208. Watts Making of Polities pp. 224–233
  209. Watts Making of Polities pp. 233–238
  210. Watts Making of Polities p. 166
  211. Watts Making of Polities p. 169
  212. Loyn "Hundred Years' War" Middle Ages p. 176
  213. Watts Making of Polities pp. 180–181
  214. Watts Making of Polities pp. 317–322
  215. Davies Europe p. 423
  216. Watts Making of Polities pp. 170–171
  217. Watts Making of Polities pp. 173–175
  218. Watts Making of Polities p. 173
  219. Watts Making of Polities pp. 327–332
  220. 220,0 220,1 Watts Making of Polities p. 340
  221. Davies Europe pp. 425–426
  222. Davies Europe p. 431
  223. Davies Europe pp. 408–409
  224. Davies Europe pp. 385–389
  225. Davies Europe p. 446
  226. Thomson Western Church pp. 170–171
  227. Loyn "Avignon" Middle Ages p. 45
  228. Loyn "Great Schism" Middle Ages p. 153
  229. Thomson Western Church pp. 184–187
  230. Thomson Western Church pp. 197–199
  231. Thomson Western Church p. 218
  232. Thomson Western Church pp. 213–217
  233. Loyn "Knights of the Temple (Templars)" Middle Ages pp. 201–202
  234. Davies Europe pp. 433–434
  235. 235,0 235,1 235,2 Davies Europe pp. 438–439
  236. Singman Daily Life p. 224
  237. Davies Europe p. 445
  238. Davies Europe p. 451
  239. Davies Europe pp. 454–455
  240. Davies Europe p. 511
  241. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 180
  242. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 183
  243. Nicolle Medieval Warfare Source Book: Warfare in Western Christendom p. 188
  244. Epstein Economic and Social History pp. 193–194
  245. Singman Daily Life p. 38
  246. Epstein Economic and Social History pp. 203–204
  247. Epstein Economic and Social History p. 213
  248. Benton Art of the Middle Ages pp. 253–256
  249. Lightbown Secular Goldsmiths' Work p. 78
  250. Benton Art of the Middle Ages pp. 257–262
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միջնադար հոդվածին