Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938
Copa do Mundo da FIFA
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Ֆրանսիա Ֆրանսիա
      Քաղաքներ 10
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Իտալիա Իտալիա (2-րդ անգամ)
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Հունգարիա Հունգարիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Բրազիլիա Բրազիլիա
Չորրորդ տեղ Շվեդիա Շվեդիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 18
Խփված գոլեր 84  (4.67 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Բրազիլիա Լեոնիդաս դե Սիլվա
Լավագույն խաղացող Բրազիլիա Ջոսե Պարացիո
1934        1950

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938, երրորդ Աշխարհի գավաթի խաղարկությունն է, որը անցակցվել է Ֆրանսիայում 1938 թվականի հունիսի 4-ից 19-ը։ Իտալիան նորից հաղթեց առաջնությունում (դառնալով առաջին և միակ հավաքականը, որն Աշխարհի գավաթը երկու անգամ նվաճել է նույն մարզիչի` Վիտտորիո Պոցոյի օրոք), եզրափակչում առավելության հասնելով Հունգարիայի նկատմամբ 4-2 հաշվով։

Անցկացման վայրի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան որոշվեց որպես առաջնության անցկացման վայր ՖԻՖԱ-յի կողմից Բեռլինում 1936 թվականի օգոստոսի 13-ին։ Ֆրանսիան քվեարկության արդյունքներով առաջ անցավ Արգենտինայից և Գերմանիայից։ Որոշումը բողոքի ալիք բերձրացրեց Հարավային ամերիկայում, քանի որ արդեն երկրորդ անգամ անընդմեջ առաջնությունը տեղի էր ունենում Եվրոպայում։ Սա վերջին Աշխարհի գավաթն էր, որը տեղի ունեցավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Աշխարհի գավաթի խաղարկությունը որոշվեց անցկացնել Եվրոպայում Ուրուգվայը և Արգենտինան հրաժարվեցին մասնակցությունից, իսկ Իսպանիան չմասնակցեց պատերազմի պատճառով։

Առաջին անգամ ընդունող երկիրը (Ֆրանսիան) և գործող չեմպիոնը (Իտալիա) որակավորվեցին ավտոմատ։ Գործող չեմպիոններին տրվեց ավտոմատ որակավորվելու իրավունք մինչև 2006 թվականի Աշխարհի գավաթը, երբ այս կանոնը հանվեց։

Մյուս 14 տեղերից 11-ը տրվեց Եվրոպային, երկուսը Ամերիկային, մեկը` Ասիային։ Արդյունքում միայն երեք ոչ եվրոպական հավաքական մասնակցեցին առաջնությանը` Բրազիլիան, Կուբան և Հոլանդական Օստ Ինդիան։

Ավստրիան որակավորվեց Աշխարհի գավաթին, սակայն որակավորումից հետո հրաժարվեց մասնակցությունից Գերմանիայի հետ միանալու պատճառով։ Չնայած Ավստրայի հրաժարվելում, հավաքականի որոշ ֆուտբոլիստներ մասնակցեցին Գերմանիայի դրոշի ներքո (ավստրիացի լեգենդար խաղացող Մատիաս Սինդելարը հրաժարվեց խաղալ Գերմանիայի դրոշի ներքո)[1]։ Լատվիան Ավստրիայի խմբում զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն չմասնակցեց առաջնությանը, իսկ Ավստրիայի տեղը մնաց դատարկ։ Շվեդիան, որը պետք է լիներ Ավստրիայի մրցակիցը ավտոմատ անցավ հաջորդ փուլ։

Այս առաջնությունում առաջին և միակ անգամ մասնակցեցին Կուբան և Հոլանդական Օստ Ինդիան (ներկայումս Ինդոնեզիա)։ Այս առաջնությունում առաջին անգամ մասնակցեցին Լեհաստանը և Նորվեգիան։ Լեհաստանը և Նիդերլանդները մինչև 1974 թվականը այլևս չորակավորվեցին։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի փլեյ-օֆֆ ձևաչափը պահպանվեց։ Եթե հիմնական ժամանակի 90 րոպեներից հետո ոչ ոքի է, ապա խաղարկվում է 30 րոպե ավելացված ժամանակ։ Եթե հաշիվը դեռ հավասար է, ապա իրականացվում է վերախաղարկություն։ Սա երկու Աշխարհի գավաթներից վերջինն էր, որտեղ չանցկացվեցին խմբային փուլի խաղարկություններ։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորված երկրները և նրանց արդյունքները

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխոսլովակիան, Հունգարիան, Կուբան և Բրազիլիան ընդգրկվեցին առաջին զամբյուղում 1938 թվականի մարտի 5-ին Փարիզում կայացած վիճակահանության ժամանակ[2]։

Առաջին յոթ խաղերից հինգում խաղարկվեցին ավելացված ժամանակ և երկու խաղում ստիպված եղան վերախաղարկելու։ Վերկախաղարկումներից մեկում Կուբան անցավ հաջորդ փուլ` հաղթելով Ռումինիային։ Մյուս վերախաղարկությունում Գերմանիան 2-4 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Այս խաղի ընթացքում հանդիսատեսը թշնամաբար էր տրամադրված գերմանացիների դեմ և տարբեր առարկաներ էին նետում խաղացողների վրա, իսկ պարտության մեջ մեղադրեցին Գերմանիայի մարզիչ Սեպ Հերբերգերին, որ նա թիմում ընդգրկել էր հինգ ավստրիացու։ Գերմանացի լրագրողները հետագայում գրեցին, որ գերմանացիները և ավստրիացիները գերադասեցին խաղալ միմյանց դեմ նույն հավաքականի կազմում[3]։ Սա առաջին և միակ անգամն էր Աշխարհի գավաթի պատմության մեջ, որ Գերմանացիները չներառվեցին քառորդ եզրափակչում (նրանք չէին մասնակցել 1930 և 1950 թվականների աշխարհի առաջնություններին)։

Շվեդիան առանց խաղալու անցավ քառորդ եզրափակիչ, քանի որ Ավստրիան հրաժարվել էր իր մասնակցությունից, իսկ քառորդ եզրափակչում հաղթեցին Կուբային 8-0 հաշվով։ Ընդունող երկիր Ֆրանսիան պարտվեց Իտալիային, իսկ Շվեյցարիան պարտվեց Հունգարիային։ Չեխոսլովակիան ավելացված ժամանակում ոչ ոքի խաղաց Բրազիլիայի դեմ, երկրորդ խաղում Բրազիլիան հաղթեց 2-1 հաշվով։

Կիսաեզրափակչում Հունգարիան հաղթեց շվեդներին 5-1 հաշվով, իսկ Իտալիան հաղթեց Բրազիլիային 2-1 հաշվով։ Բրազիլիան նվաճեց բրոնզե մեդալը` հաղթելով Շվեդիային 4-2 հաշվով։

Համաձայն ասեկոսեների, եզրափակչից առաջ Բենիտո Մուսոլինին հեռագիր է ուղարկել հավաքականին ասելով,-«Vincere o morire!» (թարգմանաբար «Հաղթանակ կամ մահ»)։ Սակայն այս հեռագիրը չի պահպանվել և Իտալիայի խաղացող Պիետրո Ռավան ասել է, որ դա ճիշտ չէ, և Մուսոլինին հեռագիր է ուղարկել ցանկանալով հաջողություն, բայց երբեք հաղթանակ կամ մահ[4]։

Եզրափակիչը կայացավ Ստադ Օլիմպիկ դե Կոլոմբեսում, Փարիզ։ Իտալացիները հաշվում արագ առաջ անցան, սակայն հունգարացիները երկու րոպե հետո հավասարեցրեցին հաշիվը։ Քիչ անց իտալացիները նորից առաջ անցան, իսկ խաղակեսը ավարտվեց 3-1 հաշվով, իսկ հանդիպումը ավարտվեց 4-2 հաշվով հօգուտ իտալացիների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Աշխարհի գավաթը չխաղարկվեց մյուս 12 տարիներին մինչև 1950 թվականը։ Արդյունքում Իտալիան մնաց աշխարհի չեմպիոն 16 տարի անընդմեջ, 1934 թ.-ից 1950 թվականները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՖԻՖԱ-ի իտալացի փոխնախագահ Օտորիո Բարազին թաքցրեց գավաթը իր անկողնու տակ կոշիկի պահարանով` թույլ չտալով, որ այն ընկնի նվաճողների ձեռքը[5]։

Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938ը գտնվում է Ֆրանսիաում
Անթիբ
Անթիբ
Բորդո
Բորդո
Հավր
Հավր
Լիլ
Լիլ
Լիոն
Լիոն
Մարսել
Մարսել
Փարիզ
Փարիզ
Ռեյմս
Ռեյմս
Ստրասբուրգ
Ստրասբուրգ
Թուլուզ
Թուլուզ
1938 թվականի Աշխարհի առաջնության խաղերի անցկացման վայրերի քարտեզ

Նախատեսված էր, որ առաջնությունը կանցկացվի 10 քաղաքներում.

Փարիզ Մարսել Լիոն
Ստադ Օլիմպիկ դե Կոլումբ Պարկ դե Պրենս Ստադ Վելոդրոմ Ստադ Ջերալդ
(միակ խաղը չեղարկվել է)
Տարողություն` 60,000 Տարողություն` 48,712 Տարողություն` 48,000 Տարողություն` 40,500
Թուլուզ Բորդո Ստրասբուրգ Հավր
Ստադ Չապու Պարկ Լեսկուր Ստադ դե լա Մանյու Ստադ Մունիցիպալ
Տարողություն` 35,472 Տարողություն` 34,694 Տարողություն` 30,000 Տարողություն` 22,000
Ռեյմս Լիլ Անթիբ
Վելոդրոմ Մունիցիպալ Ստադ Վիկտոր Բուկուա Ստադ դւ Ֆուրտ Կարե
Տարողություն` 21,684 Տարողություն` 15,000 Տարողություն` 7,000

Բոլոր այս մարզադաշտերում բացի Լիոնից անցկացվեցին խաղեր, Լիոնում չանցկացվեց, քանի որ Ավստրիան հրաժարվեց մասնակցել առաջնությանը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1/8 եզրափակիչ Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                           
5 հունիս – Մարսել            
 Իտալիա (ա.ժ.)  2
12 հունիս – Փարիզ (Օլիմպիկ)
 Նորվեգիա Նորվեգիա  1  
 Իտալիա  3
5 հունիս – Փարիզ (Օլիմպիկ)
   Ֆրանսիա Ֆրանսիա  1  
 Ֆրանսիա Ֆրանսիա  3
16 հունիս – Մարսել
 Բելգիա Բելգիա  1  
 Իտալիա  2
5 հունիս – Ստրասբուրգ
   Բրազիլիա  1  
 Բրազիլիա (ա.ժ.)  6
12 և 14 հունիս – Բորդո
 Լեհաստան Լեհաստան  5  
 Բրազիլիա  1 (2)
5 հունիս – Հավր
   Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  1 (1)  
 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա (ա.ժ.)  3
19 հունիս – Փարիզ (Օլիմպիկ)
 Նիդերլանդներ Նիդերլանդներ  0  
 Իտալիա  4
5 հունիս – Ռեյմս
   Հունգարիա  2
 Հունգարիա  6
12 հունիս – Լիլ
 Ինդոնեզիա Հոլանդական Օստ Ինդիա  0  
 Հունգարիա  2
4 և 9 հունիս – Փարիզ (Պրենս)
   Շվեյցարիա Շվեյցարիա  0  
 Շվեյցարիա Շվեյցարիա  1 (4)
16 հունիս – Փարիզ (Պրենս)
 Գերմանիա  1 (2)  
 Հունգարիա  5
5 հունիս – Լիոն
   Շվեդիա Շվեդիա  1   Երրորդ տեղ
 Շվեդիա Շվեդիա  w/o
12 հունիս – Անթիբ 19 հունիս – Բորդո
 Ավստրիա Ավստրիա[6]  —  
 Շվեդիա Շվեդիա  8  Բրազիլիա  4
4 և 9 հունիս – Թուլուզ
   Կուբա Կուբա  0    Շվեդիա Շվեդիա  2
 Կուբա Կուբա  3 (2)
 Ռումինիա Ռումինիա  3 (1)  


1/8 եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Շվեյցարիա Շվեյցարիա 1–1 (ա.ժ.) Գերմանիա Պարկ դե Պրենս, Փարիզ
Հանդիսական՝ 27,152
Մրցավար՝ Ջոն Լանգենուս (Բելգիա)
Աբեգլեն Goal 43' Հաշվետվություն Գաուչե Goal 29'

5 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Հունգարիա Հունգարիա 6–0 Ինդոնեզիա Հոլանդական Օստ Ինդիա Վելադրոմ Մունիցիպալ, Ռեյմս
Հանդիսական՝ 9,000
Մրցավար՝ Ռոժեր Կորնիե (Ֆրանսիա)
Կոհուտ Goal 14'
Տոլդի Goal 16'
Սարոսի Goal 25'88'
Ժենգելեր Goal 30'67'
Հաշվետվություն

5 հունիս 1938
Շվեդիա Շվեդիա w/o Ավստրիա Ավստրիա Ստադ Ժերլանդ, Լիոն

5 հունիսի 1938
17:00 (ԱԵԱԺ)
Կուբա Կուբա 3–3 (ա. ժ.) Ռումինիա Ռումինիա Ստադ Չապու, Թուլուզ
Հանդիսական՝ 7,000
Մրցավար՝ Ջուզեպպե Սկարպի (Իտալիա)
Սոկոռո Goal 44'103'
Մագրինյա Goal 69'
Հաշվետվություն Բինդեա Goal 35'
Բարատկի Goal 88'
Դոբայ Goal 105'

5 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 3–1 Բելգիա Բելգիա Ստադ Օլիմպիկ դե Կոլումբես, Փարիզ
Հանդիսական՝ 30,454
Մրցավար՝ Հանս Վուտրիչ (Շվեյցարիա)
Վեյնանտ Goal 1'
Նիկոլաս Goal 16'69'
Հաշվետվություն Իսեմբորգս Goal 38'

5 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Իտալիա Իտալիա 2–1 (ա. ժ.) Նորվեգիա Նորվեգիա Ստադ Վելոդրոմ, Մարսել
Հանդիսական՝ 19,000
Մրցավար՝ Ալոիս Բերանեկ (Գերմանիա)[7]
Ֆերարիս Goal 2'
Պիոլա Goal 94'
Հաշվետվություն Բրուստադ Goal 83'

5 հունիս 1938
17:30 (ԱԵԱԺ)
Բրազիլիա Բրազիլիա 6–5 (ա. ժ.) Լեհաստան Լեհաստան Ստադ դը լա Մեյնու, Ստրասբուրգ
Հանդիսական՝ 13,452
Մրցավար՝ Իվան Էկլայնդ (Շվեդիա
Լեոնիդաս Goal 18'93'104'
Ռոմեու Goal 25'
Պերասիո Goal 44'71'
Հաշվետվություն Շերֆկե Goal 23' (11 մ.)
Վիլիմովսկի Goal 53'59'89'118'

5 հունիս 1938
18:30 (ԱԵԱԺ)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3–0 (ա. ժ.) Նիդերլանդներ Նիդերլանդներ Ստադ մունիցիպալ, Հավր
Հանդիսական՝ 11,000
Մրցավար՝ Լուցիեն Լեկրերք (Ֆրանսիա)
Կոշտալեկ Goal 93'
Նեյեդլի Goal 111'[8]
Զեման Goal 118'[9]
Հաշվետվություն

Վերախաղարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

9 հունիս 1938
18:00 (ԱԵԱԺ)
Գերմանիա Գերմանիա 2–4 Շվեյցարիա Շվեյցարիա Պարկ դե Պրենց, Փարիզ
Հանդիսական՝ 20,025
Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա)
Հահնեման Goal 8'
Լյորտշեր Goal 22' (ի.գ.)
Հաշվետվություն Վալաշեկ Goal 42'
Բիկել Goal 64'
Աբեգլեն Goal 75'78'

9 հունիս 1938
18:00 (ԱԵԱԺ)
Կուբա Կուբա 2–1 Ռումինիա Ռումինիա Ստադ Չապու, Թուլուզ
Հանդիսական՝ 8,000
Մրցավար՝ Ալֆրեդ Բիրլեմ (Գերմանիա)
Սոկոռո Goal 51'
Ֆեռնանդես Goal 57'
Հաշվետվություն Դոբայ Goal 35'

Քառորդ եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

12 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Շվեյցարիա Շվեյցարիա 0–2 Հունգարիա Ստադ Վիկտոր Բոսկե, Լիլ
Հանդիսական՝ 15,000
Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա)
Հաշվետվություն Սարոսի Goal 40'
Ժենգելլեր Goal 89'[10]

12 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Շվեդիա Շվեդիա 8–0 Կուբա Կուբա Ստադ դու Ֆորտ Կարե, Անթիբ
Հանդիսական՝ 7,000
Մրցավար՝ Ավգուստին Կրիստ (Չեխոսլովակիա)
Հ. Անդերսոն Goal 9'81'90'[11]
Վետերստրյոմ Goal 32'37'44'[12]
Կելլեր Goal 80'[13]
Նայբերգ Goal 84'[14]
Հաշվետվություն

12 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 1–3 Իտալիա Ստադ Օլիմպիկ դե Կոլումբես, Փարիզ
Հանդիսական՝ 58,455
Մրցավար՝ Լուի Բերթ (Բելգիա)
Հեյսերեր Goal 10' Հաշվետվություն Կոլլաուսի Goal 9'
Պիոլա Goal 51'72'

12 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Բրազիլիա Բրազիլիա 1-1 (ա. ժ.) Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Ստադ Չաբան Դելմաս, Բորդո
Հանդիսական՝ 22,021
Մրցավար՝ Պալ ֆոն Հերզկա (Հունգարիա)
Լեոնիդաս Goal 30' Հաշվետվություն Նեյեդլի Goal 65' (11 մ.)

Վերախաղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

14 հունիս 1938
18:00 (ԱԵԱԺ)
Բրազիլիա Բրազիլիա 2–1 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Ստադ Չաբան Դելմաս, Բորդո
Հանդիսական՝ 18,141
Մրցավար՝ Գեորգես Կապդեվիլ (Ֆրանսիա)
Լեոնիդաս Goal 57'
Ռոբերտո Goal 62'[15]
Հաշվետվություն Կոպեսկի Goal 25'

Կիսաեզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

16 հունիս 1938
18:00 (ԱԵԱԺ)
Հունգարիա Հունգարիա 5–1 Շվեդիա Շվեդիա Պարկ դե Պրենս, Փարիզ
Հանդիսական՝ 20,000
Մրցավար՝ Լուսիեն Լեկլերկ (Ֆրանսիա)
Յակոբսոն Goal 19' (ի.գ.)
Տիտկոս Goal 37'
Ժենգելլեր Goal 39'85'
Սարոսի Goal 65'
Հաշվետվություն Նայբերգ Goal 1'

16 հունիս 1938
18:00 (ԱԵԱԺ)
Իտալիա Իտալիա 2–1 Բրազիլիա Ստադ Վելոդրոմ, Մարսել
Հանդիսական՝ 33,000
Մրցավար՝ Հանս Վյուտրիխ (Շվեյցարիա)
Կալաուսի Goal 51'
Մեացա Goal 60' (11 մ.)
Հաշվետվություն Ռոմեու Goal 87'

Խաղ երրորդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

19 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Շվեդիա Շվեդիա 2–4 Բրազիլիա Ստադ Չաբան Դելմաս, Բորդո
Հանդիսական՝ 12,000
Մրցավար՝ Ջոն Լանգեն (Բելգիա)
Յոնասոն Goal 28'
Նայբերգ Goal 38'
Հաշվետվություն Ռոմեու Goal 44'
Լեոնիդաս Goal 63'74'
Պարասիո Goal 80'

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

19 հունիս 1938
17:00 (ԱԵԱԺ)
Հունգարիա Հունգարիա 2–4 Իտալիա Ստադ Օլիմպիկ դե Կոլոմբես, Փարիզ
Հանդիսական՝ 45,000
Մրցավար՝ Գեորգես Կապդեվիլ (Ֆրանսիա)
Տիտկոս Goal 8'
Սարոսի Goal 70'
Հաշվետվություն Կոլաուսի Goal 6'35'
Պիոլա Goal 16'82'[16]

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ գոլով Լեոնիդասը դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու։ Ընդհանուր 84 գոլի հեղինակ դարձան 42 տարբեր խաղացող, որից եկուսը գրավեցին սեփական դարպասը։

7 գոլ

5 գոլ

4 գոլ

3 գոլ

2 գոլ

1 գոլ

Ինքնագոլեր

ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության գնդակ

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[17][18]։ 1938 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։

Դ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Իտալիա 4 4 0 0 11 5 +6 8
2 Հունգարիա 4 3 0 1 15 5 +10 6
3 Բրազիլիա 4 2 1 1 12 10 +2 5
4 Շվեդիա Շվեդիա 3 1 0 2 11 9 +2 2
Քառորդ եզրափակիչ հասած
5 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 2 1 1 0 4 1 +3 3
6 Ֆրանսիա Ֆրանսիա 2 1 0 1 4 4 0 2
7 Շվեյցարիա Շվեյցարիա 2 0 1 1 1 3 −2 1
8 Կուբա Կուբա 2 0 1 1 3 11 −8 1
1/8 եզրափակչից դուրս մնացածներ
9 Ռումինիա Ռումինիա 1 0 1 0 3 3 0 1
10 Գերմանիա 1 0 1 0 1 1 0 1
11 Լեհաստան Լեհաստան 1 0 0 1 5 6 −1 0
12 Նորվեգիա Նորվեգիա 1 0 0 1 1 2 −1 0
13 Բելգիա Բելգիա 1 0 0 1 1 3 −2 0
14 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 0 0 1 0 3 −3 0
15 Ինդոնեզիա Հոլանդական Օստ Ինդիա 1 0 0 1 0 6 −6 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ashdown, John (2014 թ․ ապրիլի 22). «World Cup: 25 stunning moments … No11: Austria's Wunderteam». theguardian.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  2. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  3. Hesse-Lichtenberger, Ulrich (2003). Tor!: The Story of German Football. London: WSC Books. էջ 85. ISBN 095401345X.
  4. Martin, Simon (2014-04-01): "World Cup: 25 stunning moments … No8: Mussolini's blackshirts' 1938 win". theguardian.com. Läst 22 april 2016.
  5. «Jules Rimet Cup». FIFAWorldCup.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  6. Շվեդիան ավտոմատ անցավ հաջորդ փուլ Անշլյուսի պատճառով
  7. Այն պետք է դատեր ավստրիացի մրցավար, սակայն Անշլյուսի պատճառով դատեց գերամանացի մրցավարը։
  8. RSSSF-ը համարում է որ գոլը խփվել է 118-րդ րոպեին։
  9. RSSSF-ը համարում է որ գոլը խփվել է 111-րդ րոպեին։
  10. RSSSF-ի տվյալներով գոլը խփել է 90-րդ րոպեին։
  11. RSSSF-ի տվյալներով 81-րդ րոպեի գոլը եղել է 61-րդ րոպեին։
  12. RSSSF-ի տվյալներով 32-րդ րոպեի գոլը եղել է 22-րդ րոպեին։
  13. RSSSF-ի տվյալներով 80-րդ րոպեի գոլը եղել է 60-րդ րոպեին։
  14. RSSSF-ի տվյալներով 84-րդ րոպեի գոլը եղել է 89-րդ րոպեին։
  15. ՖԻՖԱ-ն սկզբնական շրջանում գոլը վերագրում էր Լեոնիդասին, բայց 2006 թվականին փոխեց Ռոբերտոյի անունով:«Archived copy». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  16. RSSSF-ի տվյալներով 82-րդ րոպեի գոլը եղել է 85-րդ րոպեին։
  17. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  18. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). ՖԻՖԱ. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.