50-ի դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
50-ի դատավարություն
Մեղադրյալ(ներ)Սեմյոն Ագապով, Վարվառա Ալեքսանդրովա, Պյոտր Ալեքսեև, Սոֆյա Բարդինա, Իվան Բարինով, Վարվառա Բատյուշկովա, Անտիմոզ Գամկրեպիձե և Գեսյա Գելֆման
ՄեղադրողKonstantin Zhukov?
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ԴատարանԿառավարող սենատի հատուկ ներկայություն
Գլխավոր դատավորԿարպ Պետերս
Դատի սկիզբփետրվար 1877
Դատի վերջմարտ 1877

«50-ի դատավարություն» կամ «մոսկվացիների դատավարություն» (ռուս.՝ «Процесс пятидесяти», «Процесс москвичей»), հեղափոխական-նարոդնիկների դատավարությունը տեղի է ունեցել Պետերբուրգում 1877 թվականի փետրվար-մարտին։ Դատվողների մեծ մասը «համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպության» անդամներ Էին, որոնք մեղադրվում Էին բանվորների շրջանում հեղափոխական պրոպագանդա անելու համար։

Դատավարությունում նշանակալից Էին Սոֆյա Բարդինայի և Պյոտր Ալեքսեևի ճառերը, ովքեր իրենց խոսքում խիստ դեմ արտահայտվեցին ցարական դատարանի հանդեպ։ Դատը մեծ տպավորություն գործեց հեղափոխական մտավորականության վրա։

Մեղադրյալների (նրանց թվում Էին հայ հեղափոխականներ Ստեփան Ղարդաշյանը, Ե․ և Տ․ Թումանովա քույրերը) մի մասը դատապարտվեց տաժանակրության ու աքսորի, մյուսը՝ ավելի մեղմ պատիժների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309