Jump to content

6lack

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
6lack
Ի ծնե անունանգլ.՝ Ricardo Valdez Valentine Jr.[1]
Նաև հայտնի է որպես6LACK
Ծնվել էհունիսի 24, 1992(1992-06-24) (32 տարեկան)
Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերPBR&B, ժամանակակից R&B, Թրեպ երաժշտություն, cloud rap?, արդյունաբերական երաժշտություն, սոուլ և hip-hop soul?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records և LVRN?
ԿրթությունStone Mountain High School? և Newton High School?
Կայքeastatlantaloveletter.com
eastatlantaloveletter.com
6lack.com
 6lack Վիքիպահեստում

Ռիկարդո Վալդես Վալենթայն կրտսեր (անգլ.՝ Ricardo Valdez Valentine Jr., հունիսի 24, 1992(1992-06-24), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), առավել հայտնի որպես 6lack (բլեք)[2], ամերիկացի R&B ոճի երգիչ, ռեփեր և երգերի հեղինակ։ Ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում և մեծացել Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նա ճանաչում է ձեռք բերել 2016 թվականին թողարկված «Prblms» սինգլի շնորհիվ, որը դարձել է նրա առաջին մուտքը Billboard Hot 100 հիթ շքերթ։ Պայմանագիր է կնքել Love Renaissance-ի հետ, որը Interscope Records-ի ճյուղ է, և թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Free 6lack» (2016 թվական): Ալբոմը առաջադրվել է 60-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում և ստացել պլատինե սերտիֆիկատ «Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի» (RIAA) կողմից[3]։

Երկու տարի անց՝ 2018 թվականին, թողարկել է իր երկրորդ՝ «East Atlanta Love Letter» ստուդիական ալբոմը, որը հաջողության է հասել՝ զբաղեցնելով Billboard 200-ի երրորդ հորիզոնականը։ Նույն թվականին թողարկել է «OTW» սինգլը (Քալիդի և Ty Dolla Sign-ի հետ համատեղ) և Նորմանիի «Waves» սինգլում մասնկացություն է ունեցել, որը MTV Video Music Award-ում վերջինիս մրցանակի արժանացրել։ 2020 թվականի հունիսին նա թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը (EP)՝ «6pc Hot»-ը, որի կազմում ընդգրկված էր «Know My Rights» սինգլը՝ Լիլ Բեյբիի մասնակցությամբ։ Նույն տարում նա հանդես է եկել Gorillaz-ի «The Pink Phantom» սինգլում՝ Էլթոն Ջոնի հետ միասին։ 2021 թվականին նրա «Calling My Phone» սինգլը (Lil Tjay-ի հետ համատեղ) զբաղեցրել է Billboard Hot 100-ի երրորդ հորիզոնականը, իսկ Canadian Hot 100-ում հասել՝ առաջին հորիզոնական։ Այն մնում է նրա ամենաբարձր հորիզոնականը՝ Billboard Hot 100-ում[4][5][6]։ 6lack-ի երրորդ՝ «Since I Have a Lover» (2023) ալբոմը, արժանացել է համեմատաբար մեղմ քննադատության և կոմերցիոն ընդունելության։

6lack-ը միացել է Ատլանտա-Բալթիմորից ի հայտ եկած երաժշտական Spillage Village կոլեկտիվին, որը հիմնադրվել է 2014 թվականին՝ ամերիկյան EarthGang հիփ-հոփ խմբի և ռեփեր JID-ի կողմից։ Նա առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի երեք անվանակարգի։

Ռիկարդո Վալդես Վալենթայն կրտսերը ծնվել է 1992 թվականի հունիսի 24-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, և 1997 թվականին տեղափոխվել է Ատլանտա, Ջորջիա իր ծնողների հետ[7]։ Նա սովորել է Stone Mountain High School և Newton High School դպրոցներում[8]: Վերջինս ընտանիքի ավագ զավակն է։ Վալենթայնի առաջին ձայնագրության փորձը տեղի է ունեցել 4 տարեկան հասակում՝ իր հոր ստուդիոյում[9]։ Նա սկսել է ռեփ կարդալ միջնակարգ դպրոցում որպես բաթլ ռեփեր (battle rap) և մասնակցել է բազմաթիվ ֆրիյսթայլ բաթլների երիտասարդ տարիքում, այդ թվում՝ ռեփեր Յանգ Թագի դեմ[10]։

2011-2017 թվականներ: Կարիերայի սկիզբ և «Free 6lack»

[խմբագրել | խմբագրել կոդը]

6lack-ը 2011 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Flo Rida-ի International Music Group և Strong Arm Records ընկերությունների հետ։ Ստորագրելուց հետո նա լքել է Վալդոստայի պետական համալսարանը և հաջորդ մի քանի տարին անցկացրել ոլորտն ուսումնասիրելով։ 6lack-ը հինգ տարի է անցկացրել լեյբլի հետ՝ երաժշտություն տեղադրելով SoundCloud-ի իր էջում։ 6lack-ը ֆինանսապես ապահովված չէր և Մայամի, Ֆլորիդա տեղափոխվելուց հետո իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր ստուդիայում կամ փողոցում քնելով՝ երաժշտական լեյբլի հետ աշխատելու համար[10]։ Ի վերջո, 6lack-ը լքել է լեյբլը՝ ստեղծագործական ազատության և ղեկավարության հետ կապված տարաձայնությունների պատճառով[11]: 2015 թվականին 6lack-ը հայտարարել է, որ միացել է «Spillage Village» երաժշտական կոլեկտիվին՝ ապրելով «EarthGang» խմբի անդամների հետ։ Նույն թվականին նա մասնակցել է «Spillage Village»-ի «Bears Like This Too» մինի ալբոմի չորս երգերի ստեղծմանը[12]։

Լեյբլը լքելուց հետո 6lack-ը պայմանագիր է կնքել Love Renaissance-ի և Interscope Records-ի հետ[13]։ 2016 թվականի նոյեմբերին Rolling Stone ամսագիրը 6lack-ին ընդգրկել է «10 նոր արտիստներ, որոնց պետք է ճանաչեք» ցուցակում[2]։ Այնուհետև թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Free 6lack»-ը, որը հասել է Billboard 200-ի 34-րդ հորիզոնականին[14]։ Ալբոմի սինգլը՝ «Prblms»-ը, հասել է Billboard Hot 100-ի 73-րդ հորիզոնականին և նրան բերել է իր առաջին պլատինե ռեկորդ (platinum record) մրցանակը[15]։ 2017 թվականի ապրիլին նա միացել է կանադացի երգիչ The Weeknd-ին, վերջինիս Հյուսիսային Ամերիկայում կայանալիք Legend of the Fall տուրին՝ որպես բացման կատարող։

2018-ներկա: East Atlanta Love Letter, 6pc Hot, և Since I Have a Lover

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին նա թողարկել է «OTW» սինգլը՝ Քալիդի և Ty Dolla Sign-ի մասնակցությամբ, որը զբաղեցրել է Billboard Hot 100-ի 57-րդ հորիզոնականը[16]։ «OTW»-ն դարձել է արտիստի ամենաբարձր հորիզոնականը Hot 100 չարթում[16]։ Նրա երկրորդ ալբոմի առաջին սինգլը՝ «Switch»-ը թողարկվել է 2018 թվականի հունիսի 22-ին, իսկ երաժշտական տեսահոլովակը հրապարակվել՝ հուլիսի 16-ին[17]։ «Nonchalant»-ը որպես ալբոմի երկրորդ սինգլ և նաև տեսահոլովակ լույս են տեսել նույն օրը՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին[18][19]։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին 6lack-ը թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «East Atlanta Love Letter»-ը, որտեղ մասնակցություն են ունեցել Future-ը, Ջեյ Քոուլը, Օֆսեթը և Քալիդը։ Ալբոմի թողարկմանը նախորդել են «Switch» և «Nonchalant» սինգլները[20]։ 2018 թվականի հոկտեմբերին 6lack-ը սկսել է շրջագայություն ալբոմի տարածման համար, բացմանը ելույթ են ունեցել THEY.-ը, Tierra Whack-ը, Boogie-ը, Deante' Hitchcock-ը, Summer Walker-ը, և Ari Lennox[21][22]։ Ավելի ուշ մասնակցել է մի քանի այլ երգերի, օրինակ՝ Նորմանիի «Waves»-ում[23], ինչպես նաև Սելենա Գոմեսի «Crowded Room» երգում՝ 2019 թվականին և 2020 թվականի սկզբին[24]։ 2020 թվականի մայիսին 6lack-ը թողարկել է «ATL Freestyle» երգը։ Մի քանի շաբաթ անց, հունիսի 24-ին՝ իր ծննդյան օրը, ներկայացրել է «Float» սինգլը։ Նա նաև հայտարարել է իր 6pc Hot EP-ի մասին, որը թողարկվել է հունիսի 26-ին և ներառում էր Լիլ Բեյբիի մասնակցությամբ «Know My Rights» սինգլը[25]։ 2020 թվականի սեպտեմբերին 6lack-ը հանդես է եկել Spillage Village-ի Spilligion ալբոմի երկու երգերում[26]։ 2020 թվականին նա համագործակցել է բրիտանական Gorillaz վիրտուալ խմբի և երգիչ-երգահան Էլթոն Ջոնի հետ՝ «The Pink Phantom» երգում, որը ներառվել է խմբի յոթերորդ «Song Machine, Season One: Strange Timez» ստուդիական ալբոմում։

2021 թվականին 6lack-ը թողարկել է «Calling My Phone» երգը Bronx-ի ռեփեր Lil Tjay-ի հետ[27]։ 2022 թվականին վերջինս հանդես է եկել կանադացի երգիչ-երգահան Ջեսի Ռեյեսի «Yessie» ալբոմում՝ «Forever» երգում և դրա տեսահոլովակում[28]։

2023 թվականի մարտի 24-ին 6lack-ը թողարկել է իր «Since I Have a Lover» ալբոմը։ 19 երգից կազմված ալբոմում հանդես են եկել նաև QUIN-ը, Wale-ը և Դոն Թոլիվերը։ Ալբոմը առաջադրվել էր Գրեմմի մրցանակի՝ «լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ» անվանակարգում։ Complex-ին տված հարցազրույցում արտիստր նշել է, որ ալբոմի անվանումը պատասխան է մարդկանց կողմից հաճախ հնչող այնպիսի հարցերին, ինչպիսիք են «Որտե՞ղ ես եղել, ի՞նչ էիր անում և ո՞րն էր քո մոտիվացիան»[29]։ 2024 թվականի մարտի 22-ին թողարկել է իր ակուստիկ նախագիծը «No More Lonely Nights»-ը։ Այն ներառում է 6 երգ՝ իր «Since I Have a Lover» ալբոմից։

Ստեղծագործականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

6lack-ի երաժշտությունը հիմնականում հիմնված է անձնական և բիզնես հարաբերությունների վրա, հատկապես՝ «կոտրված սրտի» թեմայի շուրջ[30]։ Նա նշել է, որ իր երգերի տեքստերը հիմնականում ոգեշնչված են իր անձնական փորձառություններից և անհաջող հարաբերություններից[31]: Billboard ամսագիրը նկարագրել է 6lack-ի երաժշտությունը որպես «մռայլ հիփ հոփ», որը «ընդգծում է խոցելիությունն ու անկեղծությունը այնպիսի ձևով, որ էմոջիի (emoji) սերունդը կարողանա հեշտությամբ ընկալել»[11]։ Արտիստը որպես իր ներշնչանքի աղբյուր նշել է Շադեին, Թի Փեյնին, The-Dream-ին և Աշերին[32]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Free 6lack (2016 թվական)
  • East Atlanta Love Letter (2018 թվական)
  • Since I Have a Lover (2023 թվական)

Առաջնային

  • Free 6lack Tour (2017 թվական)
  • From East Atlanta with Love Tour (2018 թվական)
  • Since I Have a Lover Tour (2023 թվական)

Մասնակցություն

  • Starboy: Legend of the Fall Tour (The Weeknd-ի հետ) (2017 թվական)
  • Heartbreak on a Full Moon Tour (Քրիս Բրաուն-ի հետ) (2018 թվական)
  • It Was You All Along Tour (Ռաս-ի հետ) (2024 թվական)

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Պարգև կատեգորիա Թեկնածու / աշխատանք Արդյունք
2017 Սոուլ Թրեյն երաժշտական մրցանակաբաշխություն[33] Լավագույն նոր արտիստ Ինքը Առաջադրված
2018 Գրեմմի[34] Լավագույն քաղաքային համակից ալբոմ Free 6lack Առաջադրված
Լավագույն ռեփ/երգված կատարում «Prblms» Առաջադրված
iHeartRadio երաժշտական մրցանակաբաշխություն[35] Լավագույն նոր R&B արտիստ Ինքը Առաջադրված
Սոուլ Թրեյն երաժշտական մրցանակաբաշխություն[36] Լավագույն համագործակցություն «OTW» (Khalid-ի և Ty Dolla Sign) Առաջադրված
2019 Գրեմմի[37] Լավագույն ռեփ/երգված կատարում Pretty Little Fears (J. Cole-ի հետ) Առաջադրված
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն[38] Լավագույն R&B տեսահոլովակ «Waves» (Normani-ի հետ) Հաղթանակ
2024 Գրեմմի[39] Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ Since I Have a Lover Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://repertoire.bmi.com/Catalog.aspx?detail=writerid&page=1&fromrow=1&torow=25&keyid=1829502&subid=0
  2. 2,0 2,1 «10 New Artists You Need to Know: November 2016». Rolling Stone. November 17, 2016. Վերցված է November 14, 2017-ին.
  3. «Daily Discovery: 6LACK». Pigeons and Planes. Վերցված է November 17, 2016-ին.
  4. «Meet 6LACK». Fader. Վերցված է November 18, 2016-ին.
  5. «LoveRenaissance's New R&B Star In The Making». Djbooth. DJ Booth. Վերցված է November 18, 2016-ին.
  6. «6LACK - Biography». Billboard. Վերցված է November 27, 2016-ին.
  7. «6lack Talks Industry Growing Pains, Love Songs & Moody Debut Album 'Free 6lack'». Billboard. Վերցված է November 18, 2016-ին.
  8. «All Access+ 6lack». HNHH. January 25, 2017.
  9. «Everything You Need To Know About 6LACK». October 28, 2019.
  10. 10,0 10,1 Skipper, Clay (March 30, 2017). «How 6lack Went From Sleeping in a Recording Studio to Touring with The Weeknd». GQ (անգլերեն). Վերցված է September 18, 2017-ին.
  11. 11,0 11,1 «6lack Talks Industry Growing Pains, Love Songs & Moody Debut Album 'Free 6lack'». Billboard. Վերցված է September 18, 2017-ին.
  12. Kramer, Kyle (July 6, 2015). «This New Spillage Village EP Is About to Trigger a Worldwide Weed Shortage». Noisey Vice.
  13. «Meet Rising Atlanta Artist: 6LACK». Genius. Վերցված է November 17, 2016-ին.
  14. «6LACK Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է September 22, 2018-ին.
  15. «6lack Sells 1 Million Records For "Prblms"» (անգլերեն). Urbanlinx Media. July 8, 2017. Վերցված է July 17, 2017-ին.
  16. 16,0 16,1 «6LACK Chart History: Billboard Hot 100». Billboard. Վերցված է May 1, 2018-ին.
  17. Hussein, Wandera. «6LACK crashes and burns in the "Switch" music video». The FADER (անգլերեն). Վերցված է September 14, 2018-ին.
  18. Montes, Patrick (August 16, 2018). «6LACK Drops New 'East Atlanta Love Letter' Single "Nonchalant"». HYPEBEAST. Վերցված է September 14, 2018-ին.
  19. Ch, Devin (August 17, 2018). «6LACK's "Nonchalant" Video Is A Peaceful Refrain». HotNewHipHop. Վերցված է September 14, 2018-ին.
  20. «6lack 'East Atlanta Love Letter' Cover Art and Release Date». XXL. August 29, 2018. Վերցված է September 3, 2018-ին.
  21. «6LACK Announces World Tour Featuring Tierra Whack, Boogie & More». HotNewHipHop. August 14, 2018. Վերցված է September 3, 2018-ին.
  22. «6LACK Presents From East Atlanta with Love Tour With Guest Deante Hitchcock». Eventbrite.
  23. NormaniVEVO (February 12, 2019), Normani - Waves (feat. 6LACK) (Official Music Video), Վերցված է March 7, 2019-ին
  24. SelenaGomezVEVO (January 10, 2020), Selena Gomez - Crowded Room (Official Lyrics) ft. 6LACK, Վերցված է January 10, 2020-ին
  25. Marie, Erika (June 24, 2020). «6LACK Celebrates Birthday With "Float" Single & His Own Hot Sauce Brand». HotNewHipHop. Վերցված է June 24, 2020-ին.
  26. «EarthGang Reveals Spillage Village's "Spilligion" Tracklist». HotNewHipHop. September 18, 2020. Վերցված է September 26, 2020-ին.
  27. Bloom, Madison (February 12, 2021). «Lil Tjay and 6LACK Share New Song "Calling My Phone"». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 15, 2021-ին.
  28. Pavlakos, Louis. «Jessie Reyez Drops Video For "Forever" Featuring 6lack». Complex (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-24-ին.
  29. Mckinney, Jessica. «"It Feels Good To Feel Good": 6LACK Talks New Album 'Since I Have a Lover'». Complex (ամերիկյան անգլերեն). Complex Network. Վերցված է 5 February 2024-ին.
  30. «Atlanta's 6LACK Wants to Talk About Real Life». Noisey (անգլերեն). January 24, 2017. Վերցված է September 18, 2017-ին.
  31. «6lack Illustrated: The Brooding Newcomer Finally Lives in Color». Highsnobiety (ամերիկյան անգլերեն). September 18, 2017. Վերցված է September 18, 2017-ին.
  32. «How 6LACK Went From Atlanta Battle Rapper To Budding Superstar». Complex. January 24, 2017. Վերցված է June 23, 2018-ին.
  33. «Solange, Bruno Mars Lead 2017 Soul Train Awards Nominations». Billboard. October 17, 2017. Վերցված է October 18, 2017-ին.
  34. «60th GRAMMY Awards: Full Nominees List». The Recording Academy. November 28, 2017. Վերցված է November 29, 2017-ին.
  35. «Rihanna, Ed Sheeran & Bruno Mars Lead iHeartRadio Music Awards 2018 Nominees». Billboard. January 10, 2018. Վերցված է January 12, 2018-ին.
  36. «2018 Soul Train Awards Exclusive: H.E.R., Bruno Mars & Cardi B Top Nominees». Billboard. October 25, 2018. Վերցված է November 10, 2018-ին.
  37. «Grammy Nominations 2019: See The Full List Here». Pitchfork. December 7, 2018. Վերցված է December 7, 2018-ին.
  38. «MTV VMAs 2019: See The Full List of Winners Here». Pitchfork (անգլերեն). August 26, 2019. Վերցված է August 27, 2019-ին.
  39. «2024 GRAMMY Nominations: See The Full Nominees List | GRAMMY.com». www.grammy.com. Վերցված է 2023-11-11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «6lack» հոդվածին։