AXA
AXA | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ապահովագրական ընկերություն և կազմակերպություն |
Հիմնադրված է | 1816[1] |
Հիմնադիր | Jacques De Peretti? |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Thomas Buberl? |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ, ապահովագրություն[3], investment funds and similar financial entities?[4] և ապահովագրական արդյունաբերություն |
Հասույթ | ▲103 մլրդ € (2023)[5] |
Աշխատողների թիվ | ▼110 477 մարդ (2024)[6] |
Դուստր ընկերություններ | Equitable Holdings?[7], AllianceBernstein?, AXA Millésimes?, AXA pojišťovna?, Societe Beaujon? և Colonia? |
Նախկին | Sun Life & Provincial Holdings?, Guardian Assurance Company?, Guardian Royal Exchange Assurance? և Allsecures? |
Կայք | axa.com(անգլ.) |
Բորսա | CS[8] |
![]() |
AXA Group՝ ֆրանսիական ապահովագրական և ներդրումային ընկերությունների խումբ, որն աշխարհի ամենախոշորներից է և դասվել է համաշխարհային տնտեսության համար համակարգային նշանակություն ունեցող կազմակերպությունների շարքին[9]։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում, Ֆրանսիա։ Գլխավոր գործունեության տարածաշրջաններն են Եվրոպան և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]AXA Group-ի հիմքում գտնվող հնագույն ընկերությունը ստեղծվել է 1817 թվականին՝ «Compagnie d’assurances Mutuelles contre l’incendie dans les départements de la Seine et de l’Eure» անվանմամբ (Հրդեհների դեմ փոխհատուցման փոխհատուցող ընկերություն Սենա և Էր դեպարտամենտներում): Այն հիմնադրել են Ժակ-Թեոդոր լե Կարպանթեը և Ռուանի (Նորմանդիա) 17 այլ գույքատերեր: Երեսուն տարի անց ընկերությունը սկսեց ապահովագրել ոչ միայն անշարժ գույքը, այլև շարժական գույքը՝ հիմնելով առանձին ընկերություն՝ Mutualité Mobiliére: 1881 թվականին անշարժ և շարժական գույքի ապահովագրության ընկերությունները միացան՝ ստանալով «Ancienne Mutuelle» (Հին փոխհատուցող) անվանումը, այդ ժամանակ էլ նոր հիմնադրված դուստր ձեռնարկությունը՝ Mutuelle Vie-ն, սկսեց կյանքի ապահովագրության ծառայություններ մատուցել: 1922 թվականին հիմնադրվեց ավտոմեքենաների ապահովագրության նոր ուղղությունը, իսկ 1939 թվականին ստեղծվեց անասնապահության երկաթուղային փոխադրմամբ ապահովագրության ընկերությունը՝ Ancienne Mutuelle Transport de Bétail, որը 1977 թվականին վերակազմավորվեց՝ դառնալով AMRE վերաապահովագրական ընկերությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր հարված հասցրեց ընկերությանը, մասնավորապես՝ 1944 թվականի ապրիլին Ռուանի կենտրոնական գրասենյակը ռմբակոծվեց ամերիկյան ավիացիայի կողմից: Սակայն պատերազմի ավարտից հետո ընկերությունը արագ վերականգնվեց՝ իր կարգախոսին համահունչ՝ «E cinere suo re divide» (Վերածնվել հրդեհի մոխիրից), և սկսեց արագ զարգացում՝ խոշորացնելով մի շարք այլ փոխհատուցող ընկերություններ, ինչպիսիք են Ancienne Mutuelle du Calvados-ը (1946), Mutuelle d’Orléans-ը (1950), Mutualité Gérale-ն և La Participation-ը (1954)[10][11]:
Ընկերության միջազգային ընդլայնումը սկսվեց 1955 թվականին՝ Կանադայից: 1970-ականների սկզբին ընկերությունը անցավ ճգնաժամի միջով, որի գագաթնակետը դարձավ 1974 թվականի ապրիլին սկսված աշխատակիցների գործադուլը, որը տևեց երկու ամիս և դարձավ ոլորտի պատմության ամենաերկարատև գործադուլը: Գործադուլի արդյունքով ընկերության նախագահ նշանակվեց Կլոդ Բեբեարը (ֆր.՝ Claude Bébéar), որի անունն առնչվում է ընկերության զգալի մոդեռնիզացմանն ու ընդլայնմանը: 1978 թվականին տեղի ունեցավ Parisienne de Garantie և Mutuelle de l’Quest ընկերությունների կլանզումը, և ընկերությունը վերանվանվեց Mutuelles Unies (Միավորված փոխհատուցողներ)[12]:
1982 թվականին՝ Drouot Group ֆրանսիական մեկ այլ խոշոր ապահովագրական ընկերության ձեռքբերումից հետո, անունը դարձավ Mutuelles Unies/Drouot, իսկ 1985 թվականին ստացավ AXA անվանումը[12]: 1986 թվականին երկու հին ֆրանսիական ապահովագրական ընկերություններ՝ La Providence և Le Secours, միավորվելու ընթացքի մեջ էին, սակայն Բեբեարը կարողացավ նրանց ներգրավել AXA խմբի կազմում, ինչը զգալիորեն մեծացրեց ընկերության ներկայությունը Ֆրանսիայի, Եվրոպայի և նախկին ֆրանսիական գաղութների՝ Ալժիրի ու Հնդկաչինի շուկաներում: 1988 թվականին Compagnie du Midi ապահովագրական խմբի կլանման շնորհիվ AXA-ի գործունեության աշխարհագրությունը լայնացավ՝ ընդլայնվելով նաև Միացյալ Թագավորությունում:
1989 թվականի փետրվարին AXA խմբում ընդգրկված էր 42 ընկերություն ամբողջ աշխարհում, աշխատակիցների թիվը հասնում էր 16 հազարի, իսկ շրջանառությունը՝ 45 մլն ֆրանկ, ինչը մեկ կարգով ավելի էր 1980-ականների սկզբի համեմատ[10]: 1991 թվականին AXA-ն կլանեց ամերիկյան ապահովագրական The Equitable ընկերությունը, որը վերանվանվեց AXA Financial[12]: 1996 թվականին UAP (Union des Assurances de Paris) ընկերության ձեռքբերումից հետո խոշորագույն ֆրանսիական ապահովագրական ընկերությունը դարձավ AXA-UAP, սակայն 1999 թվականին վերադարձրեց AXA անվանումը[13]՝ նույն տարում ձեռք բերելով Guardian Royal Exchange ընկերությունը[14]:
2000 թվականի մայիսին AXA-ն գնել է նախկինում մասամբ պատկանող Sun Life & Provincial Holdings ընկերության բոլոր բաժնետոմսերը[15]: 2004 թվականին ձեռք բերվեց ամերիկյան ապահովագրական MONY խումբը: 2006 թվականի հունիսին AXA-ն ձեռք բերեց Շվեյցարական Winterthur Group ապահովագրական խոշոր ընկերությունը՝ մոտավորապես €9 մլրդ արժողությամբ[16]: 2008 թվականին AXA-ն գնեց մեքսիկական Seguros ING ընկերությունը, և դուրս եկավ ռուսական շուկա՝ գնելով «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության 36,7%-ը՝ $1,15 մլրդ-ով[17]: 2010 թվականին ընկերությունը դուրս եկավ Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակներից, սակայն բաժնետոմսերը շարունակում են առքուվաճառք ունենալ OTC QX հարթակում՝ AXAHY տիկերի ներքո[18]:
2018 թվականի սեպտեմբերին մոտ 13 միլիարդ եվրոյի դիմաց ձեռք բերվեց ապահովագրական XL Group ընկերությունը, որը հետագայում վերանվանվեց Axa XL: Այս ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1986 թվականին, նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Կոննեկտիկուտ նահանգում, գրանցված է Բերմուդյան կղզիներում[19]: Նույն տարում ԱՄՆ-ում գտնվող դուստր ընկերությունը՝ Equitable Holdings, Inc.-ի բաժնետոմսերը դուրս եկան Նյու Յորքի ֆոնդային բորսա:
2019 և 2020 թվականներին վաճառվել են մի շարք դուստր ձեռնարկություններ, որոնց թվում են Բելգիայի բանկը, ապահովագրական գործառնությունները Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հունաստանում, Պարսից ծոցի երկրներում, ինչպես նաև Equitable Holdings ընկերության մնացած բաժնետոմսերը։ Փոխարենը՝ ընդլայնվել է ներկայությունը Ասիայում՝ Թայլանդում, Չինաստանում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում[20]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականից մինչ 1972 թվականի իր մահը՝ ընկերությունը ղեկավարում էր Անդրե Սահու դ’Իզառն (André Sahut d’Izarn): 1975 թվականին ղեկավար պաշտոնը ստացավ Կլոդ Բեբեարը (Claude Bébéar), որին հաջորդեց Անրի դե Կաստրիեն (Henri de Castries): Նրա հեռանալուց հետո 2016 թվականին ընկերության բարձրագույն ղեկավարությունը բաժանվեց երկու պաշտոնների՝ վարչության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն․
- Դենի Դյուվերնը (Denis Duverne, ծնված 1953 թվականի հոկտեմբերի 31-ին) սեպտեմբեր 2016-ից հանդիսանում է ոչ գործադիր նախագահ։ Ընկերությունում աշխատում է 1995 թվականից, հիմնականում զբաղեցրել է պաշտոններ, որոնք կապված են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ։ Ավարտելով Բարձրագույն առևտրական դպրոցը՝ 1984 թվականին սկսեց կարիերան որպես Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության առևտրային խորհրդական Նյու Յորքում։ 1986 թվականին դարձավ Ֆրանսիայի ֆինանսների նախարարության կորպորատիվ հարկերի բաժնի տնօրեն, իսկ 1988-ին տեղափոխվեց նախարարության մեկ այլ պաշտոն՝ հարկային քաղաքականության փոխգործադիր քարտուղար։ 1991 թվականին նշանակվեց Compagnie Financiere IBI ընկերության կորպորատիվ քարտուղար, իսկ հաջորդ տարի մտավ Banque Colbert-ի գործադիր կոմիտե[20]։
- Թոմաս Բյուբերլը (ծնված 1973 թվականի մարտի 24-ին) AXA ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է (CEO) 2016 թվականի սեպտեմբերից։ Ընկերությունում հայտնվել է Շվեյցարիայի Winterthur Group-ի միավորման արդյունքում, որտեղ աշխատում էր 2005 թվականից։ 2000–2005 թվականներին նա աշխատել է Boston Consulting Group-ում։ Սենտ Գալենի համալսարանի փիլիսոփայության և տնտեսագիտության դոկտոր է[20]։
- Ժան-Պիեռ Կլամադյեն (Jean-Pierre Clamadieu) հանդիսանում է ընկերության գործադիր կոմիտեի նախագահ։
- Իրեն Դորները (Irene Dorner) ընկերության տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Նա նաև Rolls-Royce Holdings plc ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև Control Risks Group Holding Ltd ընկերության վարչության նախագահ։ Նախկինում զբաղեցրել է HSBC Holdings-ի գլխավոր գործադիր տնօրենի (CEO) և HSBC USA-ի նախագահի պաշտոնները։
- Ժան-Մարտեն Ֆոլցը (Jean-Martin Folz) 2007 թվականից եղել է AXA խմբի ավագ անկախ տնօրեն։ Նա միևնույն ժամանակ նախագահում է աշխատավարձի և կառավարման հարցերով հանձնաժողովը։
- Անդրե Ֆրանսուա-Պոնսեն (André François-Poncet) 2016 թվականից եղել է տնօրեն։ Մինչ այդ եղել է LMBO Europe SAS-ի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։
- Փոլ Հերմելին (Paul Hermelin) տնօրեն է 2013 թվականից, միաժամանակ ԱՄՆ-ի Capgemini ընկերության խորհրդի նախագահն է։
- Անժելեն Քեմնան (Angelien Kemna) AXA խմբի տնօրեն է 2016 թվականից։
- Իզաբել Քոշերը (Isabelle Kocher) տնօրեն է 2010 թվականից, նաև հանդիսանում է ENGIE ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։
- Սուեթ Ֆերն Լին (Suet Fern Lee) տնօրեն է 2010 թվականից, Սինգապուրի Morgan Lewis Stamford LLC ընկերության գործընկեր, ինչպես նաև հանդիսանում է Sanofi, Rickmers Trust Management Pte Ltd, Stamford Corporate Services Pte Ltd և The World Justice Project կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ։
- Շտեֆան Լիպպեն (Stefan Lippe) տնօրեն է 2012 թվականից, AXA խմբում նախագահում է աուդիտի հանձնաժողովը, ինչպես նաև ղեկավարում է շվեյցարական CelsiusPro AG և Yes Europe AG ընկերությունները։
- Ֆրանսուա Մարտինոն (François Martineau) տնօրեն է 2008 թվականից, միաժամանակ ղեկավարում է AXA Assurances IARD Mutuelle և AXA Assurances Vie Mutuelle ընկերությունները։
- Ռամոն դե Օլիվեյրան (Ramon de Oliveira) AXA խմբի տնօրեն է 2009 թվականից, ֆինանսական հանձնաժողովի նախագահն է, միաժամանակ ղեկավարում է ԱՄՆ-ում AXA-ի երեք դուստր ձեռնարկություններ և Investment Audit Practice, LLC ընկերությունը։
- Դեաննա Օպենհայմերը (Deanna Oppenheimer) տնօրեն է 2013 թվականից, CameoWorks (ԱՄՆ) ընկերության հիմնադիրն է, ինչպես նաև բրիտանական Tesco, Whitbread և Worldpay ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։
- Էլեյն Սարսինսկին (Elaine Sarsynski) AXA խմբի տնօրեն է 2018 թվականից։
- Մարի-Ֆրանս Չուդինը (Marie-France Tschudin) AXA խմբի տնօրեն է 2020 թվականից, նաև հանդիսանում է Novartis ընկերության նախագահ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]AXA խմբի հիմնական գործունեությունը ապահովագրությունն է։ 2020 թվականին խմբի ընդհանուր եկամուտը կազմել է 96,7 միլիարդ եվրո, որից 93,9 միլիարդը՝ ապահովագրական պրեմիաներ։ Դրանցից 31,5 միլիարդ եվրոն բաժին է ընկել կյանքի ապահովագրությանը և խնայողական ներդրումներին, 48,7 միլիարդը՝ գույքի ապահովագրությանը, իսկ 14,7 միլիարդը՝ առողջապահական ապահովագրությանը։ Բանկային ծառայություններ AXA-ն մատուցում է հիմնականում Ֆրանսիայում և Գերմանիայում՝ ապահովելով մոտ կես միլիարդ եվրո եկամուտ։ Ընկերության զուտ ներդրումային եկամուտը կազմել է 2 միլիարդ եվրո[20]։
Հիմնական ստորաբաժանումներ[20]՝
- Ֆրանսիա — 2020 թվականի շրջանառությունը կազմել է 25,1 միլիարդ եվրո, ակտիվները՝ 225 միլիարդ եվրո։
- Եվրոպա — ապահովագրական ծառայություններ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Բելգիայում և Իսպանիայում։ Շրջանառությունը՝ 32,9 միլիարդ եվրո, ակտիվները՝ 275 միլիարդ եվրո։
- Ասիա — գործունեություն Ճապոնիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։ Շրջանառությունը՝ 11 միլիարդ եվրո, ակտիվները՝ 76,5 միլիարդ եվրո
- AXA XL — ապահովագրական ծառայություններ ընկերություններին ամբողջ աշխարհում (ներառյալ վերաապահովագրությունը)։ Շրջանառությունը՝ 18,5 միլիարդ եվրո, ակտիվները՝ 61,1 միլիարդ եվրո։
- Միջազգային գործունեություն — ապահովագրություն այն երկրներում, որտեղ ընկերության ներկայությունը սահմանափակ է (Բրազիլիա, Կոլումբիա, Լիբանան, Հնդկաստան, Լյուքսեմբուրգ, Մալայզիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիգերիա, Ռուսաստան, Սինգապուր, Թուրքիա)։ Շրջանառությունը՝ 6,4 միլիարդ եվրո, ակտիվները՝ 42 միլիարդ եվրո։
- Ոչ հիմնական ակտիվներ և օպերացիոն կենտրոն — ակտիվների կառավարում AXA Investment Managers դուստր ընկերության միջոցով, ինչպես նաև արտակարգ իրավիճակների սպասարկում AXA Assistance-ի միջոցով։ Շրջանառությունը՝ 2,9 միլիարդ եվրո, ակտիվները՝ 57,5 միլիարդ եվրո։
AXA խմբի գործունեության աշխարհագրությունը լայնածավալ է։ Ընկերության շրջանառության մոտ 21%-ը բաժին է ընկնում ներքին շուկային, 35%-ը՝ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպային, 14%-ը՝ ԱՄՆ-ին, իսկ 17%-ը՝ Ասիայի տարածաշրջանին[18]։
2020 թվականի վերջի դրությամբ AXA-ում աշխատում էր 114,625 մարդ։ Ապահովագրական գործակալների հետ միասին անձնակազմի ընդհանուր թիվը հասնում էր մոտ 165 հազարի։ Ապահովագրական և ներդրումային ծառայությունների իրացման գործում էական դեր ունեն միջնորդները՝ բրոքերներ և անկախ ֆինանսական խորհրդատուներ, որոնց միջոցով իրականացվում է մոտավորապես ընկերության վաճառքի կեսը (օրինակ՝ Բելգիայում՝ 100%)[20]:
Ընկերության կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա համար վճարված շահութահարկը կազմել է 1,54 միլիարդ եվրո (2018 թվականին՝ 1,364 միլիարդ եվրո[20])։
AXA խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում՝ 25, պողոտա Matignon 75008 Փարիզ — Ֆրանսիա հասցեում[19]։
2017 թվականին ընկերությունը զբաղեցրել է 9-րդ տեղը աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերությունների շարքում՝ ըստ կառավարվող ակտիվների ծավալի (1,73 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ 2020 թվականի վերջի դրությամբ կառավարվող ակտիվների չափը կազմել է 1,03 տրիլիոն եվրո։
Forbes Global 2000 ցուցակում AXA-ն 2019 թվականին զբաղեցրել է 85-րդ տեղը աշխարհի խոշորագույն հրապարակային ընկերությունների շարքում։ Միևնույն ժամանակ՝ 33-րդը՝ շրջանառությամբ, 382-րդը՝ մաքուր շահույթով, 28-րդը՝ ակտիվներով և 164-րդը՝ շուկայական կապիտալիզացիայով[21]։
2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 67,03 | 71,67 | 78,78 | 93,63 | 91,22 | 90,12 | 90,97 | 86,11 | 90,13 | 91,22 | 91,99 | 98,14 | 100,2 | 98,55 | 102,9 | 103,5 | 96,72 |
Մաքուր շահույթ | 3,793 | 4,318 | 5,085 | 6,391 | 1,236 | 4,033 | 3,091 | 3,379 | 4,283 | 4,786 | 5,337 | 5,987 | 6,193 | 6,209 | 2,140 | 4,181 | 3,331 |
Ակտիվներ | 503,7 | 576,0 | 727,6 | 722,9 | 673,5 | 708,3 | 731,7 | 727,2 | 761,8 | 755,4 | 840,1 | 887,1 | 892,8 | 870,1 | 930,7 | 780,9 | 804,6 |
Սեփական կապիտալ | 33,88 | 39,29 | 50,17 | 48,91 | 40,50 | 49,92 | 53,87 | 48,78 | 56,02 | 55,44 | 68,03 | 72,64 | 75,88 | 75,27 | 73,25 | 74,63 | 76,18 |
Գործունեության շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիա
Ներքին շուկան ապահովում է կյանքի ապահովագրության ստորաբաժանման եկամուտների 28 % (որով AXA-ն զբաղեցնում է երրորդ տեղը՝ շուկայի 9,7 % բաժնով) և գույքի ապահովագրության եկամուտների 19 % (երկրորդ տեղ՝ 12,6 % բաժնով)[30]։ Բացի այդ, հենց այստեղ են գտնվում խմբի բանկային ստորաբաժանման 705 հազար հաճախորդները։
- ԱՄՆ
ԱՄՆ-ում մինչև 2020 թվականը AXA-ն գործել է երկու հիմնական դուստր ընկերությունների՝ AXA Financial-ի և AXA American Holding-ի միջոցով։ Այս երկրում իրականացվող գործունեությունը ապահովել է կյանքի ապահովագրության ստորաբաժանման եկամուտների 24 տոկոսը։ AXA-ն այստեղ զբաղեցրել է 17-րդ տեղը՝ շուկայի 1,7 % բաժնով[31]։ Իսկ կենսաթոշակային ապահովագրության ոլորտում ընկերությունը երրորդն էր՝ 9,7 % բաժնով[32]։ 2018 թվականին այս գործառնությունները առանձնացվել էին Equitable Holdings անունով նոր ընկերության կազմում, իսկ 2020 թվականին ավարտվեց դրա վաճառքը՝ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով։
- Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
Մեծ Բրիտանիայի կղզիներում AXA-ն չի զբաղվում կյանքի ապահովագրությամբ (այս բիզնեսը 2016 թվականին վաճառվել է Phoenix Group Holdings և Standard Life plc ընկերություններին)։ Փոխարենը, գույքի ապահովագրությունը կազմում է համապատասխան ստորաբաժանման եկամուտների 13 %։ Այս ուղղությամբ գործող տեղական դուստր ընկերությունները դարձել են շուկայի առաջատարներ՝ զբաղեցնելով առաջին տեղը Իռլանդիայում (շուկայականից ավելի քան քառորդ մասն)[33] և երկրորդը՝ Միացյալ Թագավորությունում՝ 8,1 % մասնաբաժնով[34]։ Բրիտանական տիրույթներին պատկանող Մեն կղզում գտնվում էր AXA-ի օֆշորային ներդրումային դուստր ընկերությունը, սակայն այն նույնպես վաճառվել է 2016 թվականին Life Company Consolidation Group-ին (LCCG)։
- Շվեյցարիա
2006 թվականին Winterthur Group-ի ձեռքբերումը թույլ տվեց AXA-ին զբաղեցնել առաջատար դիրքեր Շվեյցարիայի ապահովագրության շուկայում: Այս երկիրը կազմում է կյանքի ապահովագրության ոլորտի շրջանառության 12 % (շուկայում՝ չորրորդ տեղ՝ 8,2 % մասնաբաժնով) և գույքի ապահովագրության 9 %, որտեղ ընկերությունն ունի առաջատար դիրք՝ 13 % մասնաբաժնով[35]։ Winterthur ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1875 թվականին Ցյուրիխի կանտոնի Վինտերթուր քաղաքում՝ որպես դժբախտ պատահարներից ապահովագրության ստորաբաժանում արդյունաբերական ոլորտում գործող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Johann Jakob Rieter & Co.-ի կազմում։ 1997 թվականին այն միավորվեց շվեյցարական ֆինանսական շուկայի առաջատարներից մեկի՝ Credit Suisse-ի հետ։ Այդ պահին Winterthur-ը, բացի Շվեյցարիայից, գործում էր ևս 27 երկրում, սակայն 2001 թվականին այս արտասահմանյան ստորաբաժանումները վաճառվեցին Բերմուդյան կղզիներում գրանցված XL Capital Ltd ընկերությանը[36]։
- Գերմանիա
Գերմանիայի շուկան ապահովում է AXA ընկերության կյանքի և գույքի ապահովագրական երկու ստորաբաժանումների շրջանառության 11 տոկոսը։ Այստեղ է գտնվում նաև բանկային ստորաբաժանման 43 հազար հաճախորդ։ Բժշկական ապահովագրության գերմանական շուկայում ընկերությունը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 7,6 տոկոսի մասնաբաժնով, իսկ կյանքի ապահովագրության ոլորտում՝ իններորդ տեղը՝ 3,2 տոկոսի մասնաբաժնով[37]։
- Բելգիա
Բելգիայի շուկան ապահովում է AXA-ի կյանքի ապահովագրության ստորաբաժանման եկամտի 2 տոկոսը (շուկայում երրորդ տեղ՝ 9 տոկոս մասնաբաժնով) և գույքի ապահովագրության եկամտի 6 տոկոսը (առաջին տեղ՝ 19,2 տոկոս մասնաբաժնով)[38]։ Այստեղ գործում է նաև բանկային ծառայությունների ստորաբաժանումը՝ բանկային գործակալների ցանցի միջոցով։
- Իտալիա
Իտալիայի շուկան ապահովում է AXA-ի կյանքի ապահովագրության ստորաբաժանման եկամտի 6 տոկոսը և գույքի ապահովագրության 4 տոկոսը՝ վերջինիս շուկայում զբաղեցնելով հինգերորդ տեղը՝ 5,8 տոկոս մասնաբաժնով[39]
- Իսպանիա
Իսպանիան ապահովում է AXA-ի կյանքի ապահովագրության ստորաբաժանման եկամտի 1 %՝ զբաղեցնելով տասներորդ տեղը 2,9 % մասնաբաժնով[40], իսկ գույքի ապահովագրության եկամտի 4 %՝ շուկայում զբաղեցնելով չորրորդ տեղը 5,2 % մասնաբաժնով։
- Ճապոնիա
Ճապոնիան ապահովում է AXA-ի կյանքի ապահովագրության ստորաբաժանման եկամտի 9 %՝ զբաղեցնելով տասնմեկերորդ տեղը շուկայում՝ 3,9 % մասնաբաժնով[41]։
- Ասիայի մնացյա հատվածը
Ընկերության գործունեությունը միայն Ճապոնիայով չի սահմանափակվում, այն գործում է նաև Չինաստանում (ներառյալ Հոնկոնգը), Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Թաիլանդում։ Այս տարածաշրջանը ապահովագրական կենսաթոշակային բաժնի եկամուտների 6%-ը և գույքի ապահովագրության 3%-ն է ապահովում։ AXA-ն Ինդոնեզիայում ապահովագրական կյանքի երկրորդ ամենամեծ ընկերությունն է՝ 5,9% մասնաբաժնով[42], Ֆիլիպիններում՝ 12,1%[43], Թաիլանդում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 11,9% մասնաբաժնով[44], իսկ Հոնկոնգում՝ 7-րդը՝ 4,9%-ով[45]։ Գույքի ապահովագրության շուկայում AXA-ն առաջատարն է Հոնկոնգում՝ 7,3% մասնաբաժնով[45], զբաղեցնում է երկրորդ տեղը Սինգապուրում՝ 10,7%[46], և երրորդը՝ Մալայզիայում՝ 8,5% մասնաբաժնով[47]։
- Այլ տարածաշրջաններ
AXA-ն ներկայացված է նաև Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում), ինչպես նաև մի շարք աֆրիկյան (Եգիպտոս, Նիգերիա, Մարոկկո) և լատինաամերիկյան պետություններում (Մեքսիկա, Կոլումբիա և Բրազիլիա)։ Այս տարածաշրջաններն ապահովում են կյանքի ապահովագրության ստորաբաժանման 2 % և գույքի ապահովագրության 12 % հասույթը։ AXA խումբը գույքի ապահովագրության ոլորտում զբաղեցնում է երկրորդ տեղը Կոլումբիայում (7 % շուկայական բաժնով)[48], երրորդը՝ Թուրքիայում (10,7 %[49]), և չորրորդը՝ Մարոկկոյում (13,3 %)[50]։
Բաժնետերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի վերջի դրությամբ AXA խմբի կողմից թողարկվել էր 2,425 միլիարդ բաժնետոմս՝ յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմելով 2,29 եվրո։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ բաժնետոմսերի շուկայական արժեքը (շուկայի կապիտալիզացիան) կազմել է 63 միլիարդ եվրո։ Խմբի խոշորագույն բաժնետերն է Mutuelles AXA-ն՝ երկու ֆրանսիական փոխօգնության ապահովագրական ընկերությունների միավորումը՝ AXA Assurances IARD Mutuelle (գույքի ապահովագրություն) և AXA Assurances Vie Mutuelle (կյանքի ապահովագրություն), որոնք միասին տիրապետում են բաժնետոմսերի 14,4 % և քվեների 24,16 %։ Փոխօգնության ապահովագրական ընկերությունները պատկանում են ապահովագրական պոլիսների սեփականատերերին։ AXA Assurances IARD Mutuelle–ը ապահովագրական գործունեություն է ծավալում համատեղ AXA France IARD (խմբի դուստր ընկերություն)–ի հետ, որտեղ առաջինի մասնակցությունը յուրաքանչյուր պոլիսում կազմում է ընդամենը 11 %։ ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ ներդրողներին պատկանում է AXA-ի բաժնետոմսերի 20,7 տոկոսը, Ֆրանսիայի ներդրողներին՝ 13,5 %, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ներդրողներին՝ 13 %, մնացած Եվրոպայից՝ 13,7 տոկոսը, իսկ այլ տարածաշրջաններից՝ 7,9 %։ Բաժնետոմսերի 11,3 % գտնվում է մասնավոր բաժնետերերի ձեռքում, իսկ 5,7 տոկոսը՝ ընկերության աշխատակիցների և գործակալների մոտ[18]։
AXA-ի խոշորագույն բաժնետերերը 2019 թվականի դրությամբ (Գանձապետական բաժնետոմսերի բաժինը կազմում է 1,72 %)[51]։
Բաժնետիրոջ անվանումը | Տոկոս |
---|---|
AXA France Assurance SAS | 14,4 |
AXA SA Employee Stock Ownership Plan | 5,19 |
The Vanguard Group, Inc. | 1,95 |
Norges Bank Investment Management | 1,50 |
Capital World Investors | 1,47 |
Lyxor International Asset Management SAS | 1,43 |
Amundi Asset Management SA | 1,26 |
BlackRock Fund Advisors | 1,23 |
Franklin Advisers, Inc. | 0,97 |
Templeton Global Advisors Limited | 0,93 |
Natixis Asset Management SA | 0,84 |
Northern Cros LLC | 0,80 |
BlackRock Advisors (UK) Limited | 0,72 |
THEAM SAS | 0,63 |
Դուստր ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծագույն դուստր ընկերությունները՝ 2016-ի վերջի դրությամբ[18]
- AXA Asia (Ֆրանսիա, 100 %)
- AXA China (Ֆրանսիա, 100 %)
- AXA France Assurance (Ֆրանսիա, 100 %)
- Oudinot Participation (Ֆրանսիա, 100 %)
- Societe Beaujon (Ֆրանսիա, 100 %)
- AXA Technology Services (Ֆրանսիա, 99,99 %)
- Genworth Financial European Group Holdings (Ֆրանսիա, 100 %)
- AXA Financial, Inc. — ձևավորված է 1992-ին The Equitable companies Incorporated-ի ձեռքբերումից (ԱՄՆ, 100 %)
- AXA America Holding Inc. (ԱՄՆ, 100 %)
- Guardian Royal Exchange Plc (Մեծ Բրիտանիա, 100 %)
- AXA UK Plc (Մեծ Բրիտանիա, 100 %)
- AXA Equity & Law Plc (Մեծ Բրիտանիա, 99,96 %)
- National Mutual International Pty Ltd (100 %)
- AXA Financial Services (Սինգապուր, 100 %)
- AXA India Holding (Հնդկաստան, 100 %)
- Kölnische Verwaltungs AG für Versicherungswerte (Գերմանիա, 100 %)
- AXA Konzern AG (Գերմանիա, 100 %)
- AXA Holdings Belgium (Բելգիա, 100 %)
- Vinci BV (Նիդեռլանդներ, 100 %)
- AXA Mediterranean Holding SA (Բալեարյան կղզիներ, 100 %)
- AXA Luxembourg SA (Լյուքսեմբուրգ, 100 %)
- AXA Holding Maroc S.A. (Մարոկկո, 100 %)
- AXA Holding W.L.L (100 %)
- Արտադրական դուստր ընկերություններ
- AXA France IARD (Ֆրանսիա, 99,92 %)
- AXA France Vie (Ֆրանսիա, 99,97 %)
- AXA Protection Juridique (Ֆրանսիա, 98,52 %)
- Financial Assurance Company Limited (Genworth) (Ֆրանսիա, 100 %)
- Financial Insurance Company Limited (Genworth) (Ֆրանսիա, 100 %)
- AXA Corporate Solutions Assurance (Ֆրանսիա, 98,75 %)
- AXA Global P&C (Ֆրանսիա, 100 %)
- AXA Global Life (Ֆրանսիա, 100 %)
- AXA Assistance SA (Ֆրանսիա, 100 %)
- Colisee RE (Ֆրանսիա, 100 %)
- AXA Equitable Life Insurance Company (ԱՄՆ, 100 %)
- AXA Re Arizona Company (ԱՄՆ, 100 %)
- AXA Corporate Solutions Life Reinsurance Company (ԱՄՆ, 100 %)
- AXA Insurance UK Plc (Մեծ Բրիտանիա, 100 %)
- AXA PPP Healthcare Limited (Մեծ Բրիտանիա, 100 %)
- Architas Multi-Manager Limited (Մեծ Բրիտանիա, 100 %)
- Portman Insurance Ltd. (Մեծ Բրիտանիա, 100 %)
- AXA Insurance Limited (Իռլանդիա, 100 %)
- AXA Life Europe Limited (Իռլանդիա, 100 %)
- AXA Life Invest Reinsurance (Իռլանդիա, 100 %)
- AXA Life Insurance Singapore (Սինգապուր, 100 %)
- AXA China Region Limited (Չինաստան, 100 %)
- AXA General Insurance Hong Kong Ltd. (Հոնկոնգ, 100 %)
- AXA Insurance Singapore (Սինգապուր, 100 %)
- PT AXA Life Indonesia (Ինդոնեզիա, 100 %)
- MLC Indonesia (Ինդոնեզիա, 100 %)
- AXA Affin General Insurance Berhad (45,41 %)
- AXA Insurance Public Company Limited (Թայլանդ, 99,31 %)
- AXA Life Insurance (Ճապոնիա, 98,69 %)
- AXA Versicherung AG (Գերմանիա, 100 %)
- AXA Art (Գերմանիա, 100 %)
- AXA Lebensversicherung AG (Գերմանիա, 100 %)
- Pro Bav Pensionskasse (Գերմանիա, 100 %)
- Deutsche Ärzteversicherung (Գերմանիա, 100 %)
- AXA Krankenversicherung AG (Գերմանիա, 100 %)
- Ardenne Prevoyante (Բելգիա, 100 %)
- AXA Belgium SA (Բելգիա, 100 %)
- AXA Vida, S. A. de Seguros (Իսպանիա, 99,85 %)
- AXA Aurora Vida, S.A. de Seguros (Իսպանիա, 99,97 %)
- AXA Seguros Generales, S. A. (Իսպանիա, 99,9 %)
- AXA Interlife (Իտալիա, 100 %)
- AXA Assicurazioni e Investimenti (Իտալիա, 100 %)
- AXA MPS Vita (Իտալիա, 50 % +1 բաժնետոմս)
- AXA MPS Danni (Իտալիա, 50 % +1 բաժնետոմս)
- AXA MPS Financial (Իտալիա, 50 % +1 բաժնետոմս)
- AXA Colpatria Capitalizadora (Կոլումբիա, 51 %)
- AXA Colpatria Seguros de vida (Կոլումբիա, 51 %)
- AXA Colpatria Seguros (Կոլումբիա, 51 %)
- AXA Colpatria Medicina Prepagada (Կոլումբիա, 51 %)
- AXA Assurance Maroc (100 %)
- AXA Hayat ve Emeklilik A.S. (Թուրքիա, 100 %)
- AXA Sigorta AS (Թուրքիա, 92,61 %)
- AXA Cooperative Insurance Company (Պարսից ծոց, 50 %)
- AXA Insurance (Gulf) B.S.C.c. (Պարսից ծոց, 50 %)
- AXA Insurance A.E. (Հունաստան, 99,98 %)
- AXA Seguros S.A. de C.V. (Մեքսիկա, 100 %)
- AXA Czech Republic Pension Funds (Չեխիա, 99,99 %)
- AXA Czech Republic Insurance (Չեխիա, 100 %)
- AXA Poland (Լեհաստան, 100 %)
- AXA Poland Pension Funds (Լեհաստան, 100 %)
- AXA Slovakia (Սլովակիա, 100 %)
- AXA Assurances Luxembourg (Լյուքսեմբուրգ, 100 %)
- AXA Assurances Vie Luxembourg (Լյուքսեմբուրգ, 100 %)
- AXA Life (Շվեյցարիա, 100 %)
- AXA-ARAG Legal Assistance (Շվեյցարիա, 66,67 %)
- AXA Insurance (ранее Winterthur Swiss Insurance P&C, Շվեյցարիա, 100 %)
- Avanssur (Ֆրանսիա և Լեհաստան, 100 %)
- Kyobo AXA General Insurance Co. Ltd. (Հարավային Կորեա, 99,71 %)
- AXA Non Life Insurance Co. Ltd. (Ճապոնիա, 100 %)
- Touring Assurances SA (Բելգիա, 100 %)
- AXA Global Direct Seguros y Reaseguros SAU (Իտալիա և Իսպանիա, 100 %)
- AXA Ubezpieczenia TUIR S.A (Լեհաստան, 100 %)
- Գույքի կառավարում
- AXA Investment Managers (Ֆրանսիա, 97,04 %)
- AllianceBernstein — ձևավորվել է 2000 թվականին՝ AXA-ի դուստր ընկերության՝ Alliance Capital-ի կողմից Sanford C. Bernstein ակտիվների կառավարման ընկերության ձեռքբերումից (ԱՄՆ, 63,74 %)
- Բանկային ծառայություններ
- AXA Banque (Ֆրանսիա, 100 %)
- AXA Banque Financement (Ֆրանսիա, 65 %)
- AXA Bank AG (Գերմանիա, 100 %)
- AXA Bank Europe (Բելգիա, 100 %)
- CFP Management (Ֆրանսիա, 100 %)
Ընկերություններ՝ զգալի մասնաբաժնով՝
- Neufl ize Vie (ранее NSM Vie, Ֆրանսիա, 39,98 %)
- Natio Assurances (Ֆրանսիա, 50 %)
- Philippines AXA Life Insurance Corporation (Ֆիլիպիններ, 45 %)
- Krungthai AXA Life Insurance Company Ltd (50 %)
- ICBC-AXA Life Insurance Co. Ltd — հիմնադրվել է 2012-ին՝ Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի հետ համագործակցությամբ (Չինաստան, 27,5 %)
- PT AXA Mandiri Financial Services (49 %)
- Bharti AXA Life (49 %)
- Bharti AXA General Insurance Company Limited (Հնդկաստան, 49 %)
- AXA Tian Ping — ձեռք բերված մասնաբաժին՝ 2014 թվականին Չինաստանի ապահովագրական ընկերությունում(Չինաստան, 50 %)
- Reso Garantia (RGI Holdings B.V., Ռուսաստան, 39,34 %)
- AXA Middle East SAL (Լիբանան, 51 %)
- AXA Mansard Insurance plc (Nigeria) Relution (Նիգերիա, 77,79 %)
- AXA Investment Managers Asia Holdings Private Limited (49 %)
- Kyobo AXA Investment Managers Company Limited (50 %)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Qui sommes-nous (ֆր.)
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/axa?rid=36423781099-10
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ https://www-axa-com.cdn.axa-contento-118412.eu/www-axa-com/11c0ea8c-da89-418a-a227-5432469902dd_axa_cp_20240222c.pdf — 2024.
- ↑ https://www-axa-com.cdn.axa-contento-118412.eu/www-axa-com/66b4394a-a06b-475f-93ac-cc2ad00d1cb3_axa_group_human_capital_2021_vf.pdf
- ↑ Equitable Holdings — 1859.
- ↑ https://live.euronext.com/en/product/equities/FR0000120628-XPAR
- ↑ «Девять страховщиков названы системно важными для мировой экономики фининститутами». «Интерфакс» — Совет финансовой стабильности (Financial Stability Board, FSB) назвал девять страховых компаний имеющими ключевое значение для функционирования глобальной финансовой системы, пишет газета Financial Times. 2013 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 10,0 10,1 «Axa - Company Profile, Information, Business Description, History, Background Information on Axa». Reference for Business (անգլերեն). NetIndustries, LLC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Axa Isle of Man: History». Axa-iom.co.im. 1996 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «milestones». Axa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Axa to buy UAP International Herald Tribune, 13 November 1996
- ↑ Axa of France to buy Guardian of Britain Արխիվացված 2023-02-06 Wayback Machine New York Times, 2 February 1999
- ↑ Sun Life Stock soars as Axa ups bid to £24bn for remaining stake Independent, 3 May 2000
- ↑ Axa buys Swiss rival Winterthur Արխիվացված 2007-01-05 Wayback Machine BBC News, 14 June 2006
- ↑ Меркулов, Андрей — Приобретение французским страховщиком AXA 36,7% бумаг российской «Ресо-Гарантии» завершилось. Стоимость сделки рекордная для российского страхового общества — $1,15 млрд. Это обязательно окажет резонансное воздействие на весь рынок, уверены его участники (2008 թ․ հունիսի 19). ««Ресо» установила рекорд». «Газета.Ru». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Annual Report 2016» (PDF) (անգլերեն). AXA Group. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Annual Report 2018» (PDF) (անգլերեն). AXA Group. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 «Annual Financial Report 2020» (PDF) (անգլերեն). AXA Group. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «AXA Group on the Forbes Global 2000 List» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2014» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2012» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2010» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2008» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2006» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2004» (PDF) (անգլերեն). AXA Group. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2002» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2000» (PDF) (անգլերեն). AXA Group. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ FFA, 2020
- ↑ LIMRA Life, 2016
- ↑ Morningstar VARDS, 2016
- ↑ Insurance Ireland Non-Life Headline Statistics 2019
- ↑ UK General Insurance: Competitor Analytics 2019, Verdict Financial
- ↑ SIA (Swiss Insurance Association), 2021
- ↑ «Winterthur Group History». Reference for Business (անգլերեն). International Directory of Company Histories, Vol.68. St. James Press, 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ German association of Insurance companies (GDV), 2019
- ↑ Assuralia (Belgium Professional Union of Insurance companies), 2020
- ↑ Associazione Nazionale Imprese Assicuratrici (ANIA), 2019
- ↑ Spanish Association of Insurance Companies (ICEA), 2019
- ↑ Life Insurance Association Japan of Insurance Research Institute, 2019
- ↑ AAJI Statistic, 2020
- ↑ Insurance Commission, 2015
- ↑ TLAA, 2016
- ↑ 45,0 45,1 Office of Commissioner statistics, 2020
- ↑ General Insurance Association, 2016
- ↑ BNM (Bank Negara Malaysia), 2016
- ↑ Colombian Superintendence of Finance, 2016
- ↑ Turkish Association of Insurance Companies, 2016
- ↑ Moroccan Association of Insurance Companies, 2016
- ↑ «Профиль компании AXA» (ռուսերեն). Finanz.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքի հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «AXA» հոդվածին։ |