Jump to content

Another Part of Me

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Another Part of Me»
Մայքլ Ջեքսոնի երգը «Bad» ալբոմից
Ձայնագրված1985 — 1986
Ժանրփոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
ԼեյբլEpic Records
ՀեղինակՄայքլ Ջեքսոն[1]
ԿոմպոզիտորՄայքլ Ջեքսոն[1]

Another Part of Me (անգլ. թարգմանաբար՝ «Իմ մյուս մասը»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգիչն այն գրել և ձայնագրել է 1985-1986 թվականներին 17 րոպե տևողությամբ 3D «Կապիտան Իո» ֆիլմի համար։ 1987 թվականին ներառվել է երգչի «Bad » 7-րդ ստուդիական ալբոմի մեջ։ Որպես սինգլ՝ սկավառակներով թողարկվել է 1988 թվականի հուլիսին «Epic Records» ձայնագրման լեյբլում։ Երգի պրոդյուսերներն են դարձել Ջեքսոնն ու Կունիս Ջոնսը։

Երգը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկական հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը։ Որպես երգի տեսահոլովակ՝ օգտագործվել են մոնտաժված հատվածներ Ջեքսոնի Bad World Tour շրջագայության ժամանակ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1986 թվականներին Ջեքսոնը «Կապիտան Իո» ֆուտուրիստական 3D ֆիլմի համար գրել և ձայնագրել է երկու նոր ստեղծագործություն՝ «We Are Here to Change the World» և «Another Part of Me»[2]։ Ժապավենի պրեմիերան կայացել է 1986 թվականի սեպտեմբերին։ «Կապիտան Իո»-ն դարձել է ամբողջական խորասուզման պատրանքով առաջին այսպես կոչված 4D ատրակցիոնը, այն օգտագործվել է Կալիֆոռնիայի Դիսնեյլենդում և աշխարհի մի քանի այլ զվարճանքի այգիներում[2][3]։ Իմանալով այն մասին, որ երաժիշտը «Epic Records» ձայնագրման լեյբլից առանձին նոր երգեր է ձայնագրում, ընկերության տնօրեն Ուոլտեր Էտնիկոֆը սապռնացել է դատի տալ նրան։ Նրանց հաջողվել է գալ համաձայնության․ Ջեքսոնը համաձայնել է չթողարկել սինգլով ստեղծագործությունները որպես ֆիլմի գովազդ[4]։

1987 թվականին զբաղվելով է նոր ստուդիական ալբոմի երգերի ընտրությամբ՝ երգիչը ցանկանում էր իր նոր սկավառակի երգերի ցանկի մեջ ներառել «Streetwalker» բլյուզ երգը, սակայն պրոդյուսեր Կունիս Ջոնսը համոզել է երաժշտին փոխարինել այն «Another Part of Me» երգով[5]։ Արդյունքում «Streetwalker» երգը թողարկվել է 2001 թվականին՝ «Bad» ալբոմի վերահրապարակման ժամանակ[6]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հուլիսի 11-ին՝ երգը թողարկվել է որպես Ջեքսոնի «Bad» ալբոմի վեցերորդ սինգլ։ Այն դարձել է երգչի 9-րդ սինգլը, որը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկյան հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը[7][8]։

Los Angeles Times-ի քննադատները ընդգծել են «երգի ծանր ռիթմ ընդ բլյուզային ռիֆը»[9]։ «Ալբոմում ամենահետաքրքիր տեքստն ունի «Another Part of Me» երգը․ առաջնորդել տիեզերքից մեսիական անունից մեր»,- գրել են The New York Times-ում[10]։ Billboard-ի լրագրողները գրել են, որ «Man in the Mirror» և «We Are the World» երգերի հետ միասին Ջեքսոնի այս ստեղծագործությունը լսողի ուշադրությունը կենտրոնանում է աշխարհի միասնության կարևորության վրա[11]։

Համերգային ելույթներ և երաժշտական տեսանյութ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսանյութ
 «Another Part of Me» на Bad World Tour (1988)

Երգիչը կատարել է «Another Part of Me» երգն իր մեներգային Bad World Tour շրջագայության երկրորդ մասում (1988-1989 թվականներին)։ Որպես երգի տեսահոլովակ օգտագործվել են Ջեքսոնի՝ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից մոնտաժված հատվածներ[12]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին «Michael Jackson: Around the World» հեռուստահաղորդման ժամանակ[12]։ Հոլովակը ներառվել է երգչի «Michael Jackson's Vision » տեսահոլովակների հավաքածուի մեջ[13]։ 1988 թվականին Ուեմբլի ստադիոնում կայացած համերգներից մեկի ժամանակ երգը թողարկվել է DVD տարբերակով[14]։

Ձայնագրության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ/Խաղ/Բեմադրություն Ալբոմ Աղբյուր
1986
«Կապիտան Իո» [15]
1988
Michael Jackson's Moonwalker [15]
1998
«Պիկ ժամ» [15]
2011-2014
Michael Jackson The Immortal World Tour Immortal [16]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ 7" (Համար Epic Records կատալոգում՝ 34-07962)[17]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
# Անվանում Տևողություն
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ CS (Համար Epic Records կատալոգում՝ 34T07962)[17]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
  • Եվրոպա CD (Համար Epic Records կատալոգում՝ 652844 2)[17]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me» (Extended Dance Mix) 6:18
2. «Another Part of Me» (Radio Edit) 4:24
3. «Another Part of Me» (Dub Mix) 3:51
4. «Another Part of Me» (A Capella) 4:01

Դիրքը հիթ շքերթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ շքերթ (1988) Բարձրագույն

հորիզոնական

Ավստրալիա Ավստրալիա[18] 44
Ավստրիա Ավստրիա[19] 20
Ֆլանդրիա Ֆլանդրիա[20] 3
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[21] 15
Գերմանիա Գերմանիա[22] 10
Իռլանդիա Իռլանդիա[23] 5
Կանադա Կանադա[24] 28
Նիդերլանդներ Նիդերլանդներ[25] 8
Նոր Զելանդիա Новая Зеландия[26] 14
Լեհաստան Լեհաստան[27] 9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Hot 100)[8] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[28] 1
Ֆրանսիա Ֆրանսիա[29] 32
Շվեյցարիա Շվեյցարիա[30] 5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. 2,0 2,1 Michael Jackson Film Makes Debut(անգլ.) // Billboard : журнал. — ԱՄՆ: Prometheus Global Media, 1986. — Т. 98. — № 39. — ISSN 0006-2510.
  3. Вогель 2013, էջ. 135
  4. Troupe, Quincy. (1987-07). «Michael Jackson's 1987 Spin Cover: 'The Pressure to Beat It'» (անգլերեն). Spin. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  5. Вогель 2013, էջ. 157
  6. «Michael Jackson — Bad — Special Edition» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  7. Grant 2009
  8. 8,0 8,1 «The Hot 100 Week of September 10, 1988» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  9. Cromelin, Richard. (1987 թ․ օգոստոսի 31). «Michael Jackson has a good thing in 'Bad'» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  10. Pareles, Jon. (1987 թ․ օգոստոսի 31). «Michael Jackson's 'Bad,' Follow-up to a Blockbuster» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  11. Ramirez, Erika. (2012 թ․ օգոստոսի 31). «Michael Jackson's 'Bad' at 25: Classic track-by-track review» (անգլերեն). MSN, Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  12. 12,0 12,1 Халстед & Кадман 2010, էջ. 21
  13. «Michael Jackson — Vision» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  14. «Michael Jackson — Live At Wembley July 16, 1988» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Michael Jackson» (անգլերեն). IMDb. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Michael Jackson — Immortal» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  18. «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  19. «Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  20. «Michael Jackson — Another Part of Me» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  21. «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  22. «Single — Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  23. «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Another Part of Me». Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  24. «RPM100 Singles» (անգլերեն). RPM. 1988 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  25. «Michael Jackson — Another Part of Me» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  26. «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  27. «Lista Przebojow Trojki» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  28. «Hot R&B/Hip-Hop Songs — 1988 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  29. «Michael Jackson — Another Part of Me» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  30. «Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]