C418
C418 | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Daniel Rosenfeld |
Ի ծնե անուն | գերմ.՝ Daniel Rosenfeld |
Նաև հայտնի է որպես | C418 |
Ծնվել է | մայիսի 9, 1989 (36 տարեկան) Խեմնից, Արևելյան Գերմանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն, էմբիենտ, chiptune?, փորձարարական երաժշտություն, intelligent dance music?, Երաժշտություն Համակարգչային խաղերում և microhouse? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և հնչյունային օպերատոր |
Գործիքներ | թվային ձայնային աշխատանքային կայան, սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ և դաշնամուր |
Լեյբլ | Ghostly International? |
Կայք | c418.org |
![]() |
Դանիել Ռոզենֆելդ (գերմ.՝ Daniel Rosenfeld,մայիսի 9, 1989, Խեմնից, Արևելյան Գերմանիա[1]), գերմանացի երաժիշտ և հնչյունային ռեժիսոր, առավել հայտնի է, որպես Minecraft համակարգչային խաղի կոմպոզիտոր և ձայնային դիզայներ։ Որպես կանոն իր երաժշտությունը հրապարակում է C418 մականվան տակ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզենֆելդը ծնվել և մեծացել է Արևելյան Գերմանիայում՝ վերամիավորման ժամանակ։ Տնտեսական խնդիրների պատճառով նա ուներ սահմանափակ ռեսուրսներ, չէր կարողանում երաժշտությունը պատշաճ կերպով սովորել։ Նա ասաց, որ սովորել է Schism Tracker-ի և Ableton Live-ի վաղ տարբերակներից՝ այն ժամանակվա պարզունակ ծրագրերից:
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման սահմանափակ պայմաններում սովորելը երիտասարդ կոմպոզիտորին օգնեց, երբ նա սկսեց համագործակցել Minecraft-ի ստեղծող Մարկուս Պերսոնի հետ։ Խաղի ձայնային շարժիչն այն ժամանակ բավականաչափ «հզոր» չէր, և Ռոզենֆելդը ստիպված էր ստեղծագործել խաղի համար ձայնային էֆեկտներ և երաժշտություն ստեղծելու համար: Իր կայքում կոմպոզիտորը նշել է. «Minecraft-ը, հավանաբար, իմ կյանքում ամենամեծ փոփոխությունն է արել՝ ինձ ավելի սոցիալական և որոշ առումներով ավելի հայտնի դարձնելով։ Այնքան տարօրինակ է, որ Մարկուս Պերսոնը ժամանակ էր անց կացնում զրուցարանում, որտեղ ես հաճախ էի լինում, և ինձ ասաց, որ իրեն դուր է գալիս իմ երաժշտությունը: Ավազատուփ խաղը, որը նա մշակում էր, ինձ հետաքրքրեց։ Եվ գրողը տանի, հիմա ես աշխատում եմ տարվա ամենահաջող ինդի խաղերից մեկի վրա»:
Որպես անկախ կոմպոզիտոր՝ Ռոզենֆելդը Mojang-ի՝ Minecraft խաղի հիմքում ընկած ընկերության աշխատակից չէ, որը վաճառվել է Microsoft-ին 2014 թվականին: Առաջին ալբոմը՝ Minecraft - Volume Alpha, թողարկվել է 2011 թվականի մարտի 4-ին։ Խաղային բլոգ Kotaku-ն ընտրել է Minecraft-ի երաժշտությունը որպես 2011 թվականի լավագույն տեսախաղերի սաունդթրեքներից մեկը: Երկրորդ ալբոմը՝ Minecraft - Volume Beta, թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 9-ին և պարունակում է երաժշտություն, որն ավելացվել է խաղի հետագա տարբերակներում։ C418 ալբոմը պարունակում է վերը նշված ալբոմների որոշ ստեղծագործությունների ռեմիքսներ:
Minecraft-ի հաջողությունից հետո Պերսսոնը և Ռոզենֆելդը կրկին միավորվեցին 0x10c նախագծի վրա, բայց խաղը այդպես էլ չթողարկվեց: 2014 թվականի սեպտեմբերին Ռոզենֆելդը թողարկեց ալբոմ, որը ցույց էր տալիս իր աշխատանքը նախագծի վրա։ Ալբոմը թողարկվել է թվային տարբերակով և քիչ առաջխաղացում է ստացել, սակայն Ռոզենֆելդը պարզապես թվիթ է տեղադրել՝ նշելով, որ ալբոմն այժմ հասանելի է։
Բացի խաղի սաունդթրեքներից, Ռոզենֆելդը գրում է իր ինքնուրույն երաժշտությունը։ Նա թողարկել է մեծ թվով ալբոմներ իր Bandcamp-ի էջում, սակայն LP -ի պաշտոնական թողարկումները թողարկվել են միայն Minecraft-ի համար՝ Volume Alpha, Minecraft - Volume Beta, 72 Minutes Of Fame, One և Excursions-ի համար: Նա ասում է, որ չի ձգտում փառքի և պայքարում է հանրության ուշադրության հետ, ինչպիսիք են Թվիթթերի իր մեծ խմբի հետևորդների քննադատական մեկնաբանությունները: The Guardian-ը համեմատել է նրա ստեղծագործությունները Բրայան Ինոյի և Էրիկ Սատիի ստեղծագոծությունների հետ՝ պայմանավորված էմբիենտ երաժշտության նմանությամբ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի անվանում | Թողարկման ամսաթիվ | Տևողությունը |
---|---|---|
circle | 2006 թվականի մարտի 22 | 00:35:54 |
bps | 2007 թվականի դեկտեմբերի 23 | 00:15:32 |
the whatever directors cut | 2008 թվականի հունվարի 27 | 00:50:07 |
Mixes | 2008 թվականի մայիսի 23 | 00:25:35 |
sine | 2008 թվականի սեպտեմբերի 2 | 00:19:42 |
zweitonegoismus | 2008 թվականի դեկտեմբերի 16 | 00:41:04 |
Bushes and Marshmallows | 2009 թվականի օգոստոսի 1 | 01:02:55 |
A Cobblers Tee Thug | 2010 թվականի հունվարի 5 | 00:41:40 |
life changing moments seem minor in pictures | 2010 թվականի օգոստոսի 12 | 01:11:53 |
little things | 2011 թվականի հունվարի 16 | 00:27:38 |
Minecraft — Volume Alpha | 2011 թվականի մարտի 4 | 00:58:48 |
I forgot something, didn’t I. | 2011 թվականի հուլիսի 18 | 00:37:17 |
72 Minutes Of Fame | 2011 թվականի հուլիսի 19 | 01:11:58 |
Seven Years of Server Data | 2011 թվականի նոյեմբերի 3 | 00:50:45 |
Catacomb Snatch Original Soundtrack | 2012 թվականի մարտի 20 | 00:22:11 |
The Driver — Savlonic (C418 Remix) | 2012 թվականի ապրիլի 1 | 00:05:38 |
one | 2012 թվականի դեկտեմբերի 23 | 01:35:28 |
Minecraft — Volume Beta | 2013 թվականի նոյեմբերի 9 | 02:20:48 |
0x10c | 2014 թվականի սեպտեմբեր 15 | 00:03:08 |
148 | 2015 թվականի դեկտեմբերի 18 | 01:58:47 |
2 years of failure | 2016 թվականի սեպտեմբերի 13 | 01:01:50 |
Dief | 2017 թվականի մարտի 13 | 00:31:58 |
Excursions | 2018 թվականի սեպտեբերի 7 | 01:41:41 |
Cookie Clicker | 2021 թվականի սեպտեբերի 1 | 01:56:40 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «C418 on Twitter: «So, uh, how do you change the age of your own Wikipedia page? Do I need to have an interview that says I've been born in 89, not 86?»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-07-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C418» հոդվածին։ |
|