libxml2
Տեսակ | ծրագրային գրադարան, C library? և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Veillard Daniel?[1] և Nick Wellnhofer?[2] |
Գրված է՝ | Սի[3] |
ՕՀ | յունիքսանման օպերացիոն համակարգ |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 23, 1999 |
Արտոնագիր | MIT արտոնագիր[4] |
Կայք | gitlab.gnome.org/GNOME/libxml2/-/wikis/home(անգլ.) |
Ելակոդ | gitlab.gnome.org/GNOME/libxml2 |
libxml2-ը XML փաստաթղթերի վերլուծության համար նախատեսված ծրագրային գրադարան է։ Այն նաև հիմք է հանդիսանում libxslt գրադարանի համար, որն աշխատեցնում է XSLT-1.0 ոճաթերթերը (XSLT-ն XML փաստաթղթերն այլ XML փաստաթղթերի կամ այլ ֆորմատների փոխարկելու լեզու է)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]libxml2-ը գրված է C ծրագրավորման լեզվով և ապահովում է կապեր C++, Ch (C/C++ ինտերպրետատոր)[5], XSH, C#, Python, Kylix/Delphi, Պասկալ, Ruby, Perl, Common Lisp[6] և PHP[7] ծրագրավորման լեզուների համար։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել ԳՆՕՄ (GNU Network Object Model Environment) նախագծի համար, բայց կարող է օգտագործվել նաև դրանից դուրս։ libxml2-ի կոդը կարելի է հեշտորեն փոխարկել[8], քանի որ այն հիմնված է միայն ANSI C ստանդարտ գրադարանների վրա[9] և թողարկվել է MIT արտոնագրով (Բաց կոդով ծրագրային ապահովման արտոնագիր՝ մշակված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից)։ Այս գրադարանը գրվել է Դանիել Վեյլարդի կողմից և ստացել է բազմաթիվ արձագանքներ։
Այն ներառում է xmllint command-line սպասարկող ծրագիրը և HTML փարսեր[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://github.com/GNOME/libxml2/commits/master?after=da703eaaea152f6dd9e871cbe7f0ae46322c583d+6138
- ↑ https://github.com/GNOME/libxml2/graphs/contributors
- ↑ The libxml2 Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ http://xmlsoft.org/news.html
- ↑ «ch libxml2 open source binding».
- ↑ «cl-libxml2 High-level wrapper around libxml2 and libxslt libraries».
- ↑ «PHP: libxml - Manual». php.net. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Python and bindings». www.xmlsoft.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «The XML C parser and toolkit of Gnome». www.xmlsoft.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «HTMLparser».