Jump to content

Shinhwa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shinhwa
Բոյ բենդ Խմբագրել Wikidata
Ստեղծում1998 Խմբագրել Wikidata
McCu­ne–Rei­schauerSinhwa Խմբագրել Wikidata
Revised Roma­ni­za­tionSinhwa Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ1998 Խմբագրել Wikidata
Պատկանում էGood Entertainment, S.M. Entertainment, Shinhwa Company Խմբագրել Wikidata
Dis­cog­rap­hyShinhwa discography Խմբագրել Wikidata
ԵրկիրՀարավային Կորեա Խմբագրել Wikidata
Location of formationՍեուլ Խմբագրել Wikidata
Ժանրքեյ փոփ Խմբագրել Wikidata
Record labelS.M. Entertainment, Good Entertainment, Shinhwa Company Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՀարավային Կորեա Խմբագրել Wikidata
ԱռաջադրումMnet Asian Music Award for Best Male Group, Mnet Asian Music Award for Best Dance Performance Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.shinhwacompany.co.kr Խմբագրել Wikidata
Կազմված էEric Mun, Lee Min-woo, Kim Dong-wan, Shin Hye-sung, Jun Jin, Andy Lee Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiernm5090253 Խմբագրել Wikidata

SHINHWA (կորեերեն` 신화), հարավկորեական բոյ-բենդ, բաղկացած է վեց երաժիշտներից, որոնք հիմնավորված են Սեուլում։ Խումբը հիմնադրվել է 1998 թվականի մարտի 24-ին, SM Entertainment պրոդյուսերական կենտրոնի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Խմբի առաջին ալբոմը՝ Haegyeolsa[1] անվանումով, բավական սառը ընդունելության արժանացավ, սակայն արդեն երկրորդ՝ T.O.P. անվանումով թողարկումը, որը լույս տեսավ 1999 թվականի ապրիլին, երաժիշտներին հաջողություն և ճանաչում է բերել։ 2003 թվականին ավարտվել է SM Entertainment-ի հետ պայմանագիրը, և հաջորդ տարի խումբը սկսել է համագործակցել Good Entertainment-ի հետ։ Նրանց հովանու ներքո 2004 թվականի օգոստոսին թողարկվել է Brand New[2] ալբոմը, որից հետո որոշ երաժիշտներ որոշում կայացրին զարգացնել սեփական անհատական կարիերան։

Չորս տարվա ընդմիջումից հետո, որը կապված էր մասնակիցների պարտադիր զինվորական ծառայության անցնելու անհրաժեշտության հետ, որոշում է կայացվել վերամիավորել խումբը և այդ նպատակով հիմնել սեփական համանուն ընկերությունը։ Նրանց տասներորդ՝ The Return[en] (2012) ալբոմի թողարկումից հետո, Shinhwa-ն դարձել է առաջին կորեական բոյ բենդը, որը շարունակել է երաժշտական գործունեությունը զինված ուժերում ծառայություն անցնելուց հետո։ Նրանք նաև համարվում են առաջին հայտնի K-pop խումբը, որը շարունակել է հաջող կարիերան իրենց առաջին պրոդյուսերական գործակալության հետ պայմանագրի խզումից հետո, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարի դատական գործընթաց էր վարում SM Entertainment-ի դեմ «Shinhwa» բնօրինակ անվանման իրավունքի համար։ Իրենց քսանամյա կարիերայի ընթացքում խումբը թողարկել է տասներեք ստուդիական ալբոմ կորեերեն լեզվով, մեկը՝ ճապոներեն և մի քանի ժողովածուներ։

KCON 2015 Shinhwa (1)

Խումբը առաջատար է երաժշտական կարիերայի տևողությամբ բոյ-բենդերի շարքում K-pop մշակույթի պատմության մեջ[3][4][5][6] և հաճախ հիշատակվում է որպես K-pop-ի «առաջին սերնդի» մաս՝ H.O.T.-ի, S.E.S.-ի, g.o.d-ի, Fin.K.L-ի հետ միասին[7][8]։ Խմբի ստեղծագործությունը ազդեցություն է ունեցել հայտնի K-pop կատարողների հաջորդ սերունդների վրա, որոնցից շատերը Shinhwa-ն անվանում են «լեգենդար»[9][10]։

● Էրիկ Մուն

● Լի Մին-վու

● Կիմ Դոնգ-վան

● Շին Հյո-սան

● Ջուն Ջին

● Էնդի Լի


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Haegyeolsa». Wikipedia (անգլերեն). 2024-11-10.
  2. «Brand New (band)». Wikipedia (անգլերեն). 2025-03-06.
  3. He, Amy (2013-07-23). «What the Backstreet Boys Could Learn From K-Pop». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2014-12-13-ին. Վերցված է 2013-09-06-ին.
  4. Hong, Grace Danbi (2013-07-26). «The Atlantic Tells Backstreet Boys to Learn from Shinhwa». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին. Վերցված է 2013-09-06-ին.
  5. Lee, Sun-min (2013-07-27). «Shinhwa keeps leading way». Joongang Daily. Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին. Վերցված է 2013-09-06-ին.
  6. Huh, Yoon-jin (2013-07-29). «Shinhwa's longevity introduced in US magazine». Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2013-09-06-ին.
  7. «Shinhwa to hold fan event in celebration of 20th anniv». Yonhap News Agency (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-25-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  8. «Shinhwa at it again with 12th album». Korea JoongAng Daily. 2015-03-02. Արխիվացված է օրիգինալից 2018-07-13-ին. Վերցված է 2018-07-13-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Just Like its Name, Shinhwa Has Become Legendary». Mwave (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Stamper, Aubree (2018-02-09). «2018 Winter Olympics in South Korea: A guide to all things K-pop». The Michigan Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին.